Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հորդորում է տեր կանգնել քվեներին

by mediapoint
Մարտ 15, 2017
0

unnamedՇուշան Օհանյան
Մարտի 14-ին ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»  դաշինքի ներկայացուցիչները հանդիպեցին Գորիսի բնակչության հետ:

«Սիրելի հայրենակիցներ, մենք շարունակում ենք մեր քարոզարշավը՝ չնայած նրան, որ այսօր տհաճ շարունակություն է ունեցել Ջրառատի դեպքը, կա հրազենային վիրավոր մեր համակիրների շրջանում: Բայց մենք չենք հրաժարվելու մեր պայքարից, մեր մոտեցումները պետք է անպայման հասցնենք ամբողջ Հայաստանին»,-հանդիպման սկզբում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ՕՐՕ դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը:Այնուհետև Ա. Մարտիրոսյանը ներկայացրեց դաշինքի ծրագրային որոշ դրույթները, հիմնական գաղափարները և մոտեցումները՝ անդրադարձ կատարելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակին:

ՕՐՕ դաշինքը անթույլատրելի է համարում արտագաղթի այն տեմպերը, որոնք այսօր կան Հայաստանում: «Գործող իշխանության ղեկավարման տարիներին, ըստ պաշտոնական տվյալների, երկրից արտագաղթել է 350 հազարից ավելի քաղաքացի»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:

20170314_175123«Ես չեմ խոսի այն խնդիրների, հոգսերի մասին, որոնք այսօր ծառացած են մեր ժողովրդի առջև, որովհետև երկրի ապագայով մտահոգ ցանկացած քաղաքացի գիտի դրանց մասին, այլ կառաջարկեմ ծանոթանալ բոլոր կուսակցությունների, դաշինքների նախընտրական ծրագրերին, և ձեր ձայնը տալ նրան, ում, իշխանության գալու պարագայում, իրատեսական եք համարում այս խնդիրների լուծումը»,-ասաց ՕՐՕ  դաշինքի կողմից թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու  առաջադրված Մատվեյ Ղազարյանը:

Վարդան Օսկանյանի կարծքով առանց իշխանափոխության հնարավոր չէ երկիրը հանել ծանր վիճակից: Անդրադառնալով հարցին այսօր շատ է շահարկվում այն հանգամանքը, թե դաշինքի առաջնորդները տարբեր ժամանակներում իշխանության մաս են կազմել, նա նշեց «Ես դա առավելություն եմ համարում, որովհետև մենք երբեք մեր պաշտոնները չենք օգտագործել անձնական շահի համար, չենք կառչել մեր պաշտոններից, հսկայական ձեռքբերումներ ենք ունեցել այն ոլորտներում, որտեղ աշխատել ենք»:

Սեյրան Օհանյանը, ով ղեկավարում է ՕՐՕ դաշինքի նախընտրական ցուցակը, կոչ արեց ներկաներին տեր կանգնել իրենց  քվեին, հավատալ, որ ընտրություններով կարելի է հասնել փոփոխությունների:

mediapoint
mediapoint
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Սերմերի Ռայիսան
    Հոդվածներ

    Սերմերի Ռայիսան

    Ապրիլ 18, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Հոդվածներ

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար

    Ապրիլ 15, 2026
    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար
    Համայնք

    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար

    Ապրիլ 13, 2026
    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում
    Հոդվածներ

    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում

    Ապրիլ 12, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.