Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Սյունիքի նորաշանակ մարզպետը ներկայացվեց մարզպետարանի աշխատակազմին

by mediapoint
Հունվար 24, 2021
0

ՍյունիքՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանն այսօր` հուլիսի 11-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, մարզի քաղաքային համայնքների, ինչպես նաև հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումների, պետական և ուժային կառույցների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին:
Շնորհավորելով նորանշանակ մարզպետին՝ Վաչե Տերտերյանը նշեց, որ գրեթե բոլոր ներկաները լավ ճանաչում են նրան, որը վայելում է սյունեցու հարգանքն ու վստահությունը: Ընդգծելով վերջինիս աշխատանքային կենսագրությունը, հույս հայտնեց, որ այն կծառայի ի նպաստ մարզի խնդիրների լուծմանն ու զարգացմանը:

<<Հանձին Վահե Հակոբյանի մենք ունենք մի մարզպետ, ով ամբողջությամբ պատկերացնում է պետական գործառույթների նշանակությունը և, կարծում եմ, գիտակցում է այն բոլոր խնդիրները, որոնք այսօր կան ինչպես հանրապետությունում, այնպես էլ, մասնավորապես, Սյունիքի մարզում>>,-ասաց Վ. Տերտերյանը և նրան ցանկացավ աշխատանքային հաջողություններ ու արգասաբեր գործունեություն:
Անդրադառնալով նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի գործունեությանը՝ Վ. Տերտերյանը շնորհակալություն հայտնեց վերջինիս արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար, մասնավորապես նշելով, որ ի դեմս նրա՝ Սյունիքը հանրապետությունում միշտ էլ բարձր ցուցանիշներ է արձանագրել:
Ս. Խաչատրյանը նույնպես շնորհավորեց նորանշանակ մարզպետին, բարեմաղթելով նրան աշխատանքային հաջողություններ, այնուհետև շնորհակալություն հայտնեց ներկաներին համատեղ աշխատանքի ու ձեռքբերումների համար, միևնույն ժամանակ հորդորեց շարունակել աշխատել նույն ռիթմով:
Նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը ողջունելով բոլորին՝ շնորհակալություն հայտնեց հնչած բոլոր բարեմաղթանքների համար և վստահություն հայտնեց, որ օրենսդիր ոլորտում իր գործունեության տարիները նպաստել են ավելին տեղեկանալու մարզի հիմնախնդիրներին ու հոգսերին, ըստ այդմ՝ շատ գործնական ու նորմալ հարաբերություններ կձևավորվեն բոլոր պետական կառույցների հետ, միևնույն ժամանակ հաշվի առնելով մարզի տարածաշրջանային առանձնահատկությունները՝ բոլոր հնարավորությունները կներդնի ի նպաստ Սյունիքի մարզի զարգացման ու բարօրության:
Աղյուրը` http://syunik.gov.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.