Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Բնավորությունն առաջնահերթ դերակատարում ունի մասնագիտություն ընտրելիս»

by mediapoint
Սեպտեմբեր 7, 2017
0

20170905_111828Անահիտ Բաղդասարյան
Մասնագիտության մասին խոսելիս հաճախ եմ զրուցակցիս հարցնում  թե, ըստ բնավորությա՞ն է ընտրվում մասնագիտությունը, թե ՞ հակառակը:  Այս անգամ հարցիս պատասխանը լսեցի Գորիսի բժշկական կենտրոնի վիրաբույժ Նարեկ Թունյանից: Չնայած իր մասնագիտության ընտության հարցում դերակատարում են ունեցել նաև գեները՝ մորական պապը նույնպես վիրաբույժ է եղել, բայց բնավորությունը նույնպես կարևոր է. «Բնավորությունն առաջնահերթ դերակատարում ունի մասնագիտություն ընտրելիս:

Դժվարություններ, ծանրություններ հաղթահարելու ունակությունը, բարդ իրավիճակներում ճիշտ ու արագ կողմնորոշվելը, պատրաստակամությունը բժշկի համար կարևոր բնավորության գծերն են:   Հատկապես վիրաբույժների համար արագ կողմորոշվելն ու ճիշտ բուժօգնություն ցուցաբերելը թե՛վիրահատական, և թե՛ փոքր վիրաբուժական միջամտությունների ընթացքում»,- նշում է երիտասարդ բժիշկը: Այս ամենի հետ մեկտեղ նաև էմոցիոնալ մարդ է, բայց վիրահատական սենյակ մտնելիս կարողանում է զսպել իրեն և կենտրոնանալ իր աշխատանքի վրա:Անհետաձգելի իրավիճակներում  հաճախ են հայտնվում վիրաբույժները: Նարեկը  նմանատիպ իրավիճաների մասին խոսելիս հիշում է ծառայության տարիները, երբ որպես բժիշկ ծառայել է Լեռնային Ղարաբաղի սահմանային զորամասերից մեկում: «Ցավոք, ամենալարված ժամանակահատվածն էր  ու բազմաթիվ պահեր են եղել , երբ պարտավոր էի ճիշտ և արագ կողմնորոշվել ու մտածել ավելի  շատ զինվորների կյանք փրկելու մասին, ում հետ մինչև հիմա չեմ դադարում կապը պահել»,- հիշում է Նարեկը:

Նարեկի աշխատանքային փորձը մեծ չէ, ընդամենը 5 տարի, բայց այս ընթացքում հասցրել է դառնալ իր գործի գիտակը: «Վիրաբուժության մեջ, իհարկե,  փորձն ամենակարևորն է, բայց բժշկի գիտելիքները, սովորելու ձգտումը, բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունը պահպանելը  օգնում են, որ այդ փորձի պակասը լրացվի»,- ասում է Ն. Թունյանը՝ ավելացնելով, որ սկզբում դժվարություններ եղել են, քանի որ հիվանդներն անվստահություն են ունենում երիտասարդի հանդեպ. «Դա հատկապես փոքր համայնքների խնդիրներից է, որտեղ մարդիկ հիմնականում փորձառու  բժիշկներին են նախապատվություն տալիս, բայց երբ երիտասարդ բժիշկը ճիշտ փոխհարաբերության մեջ է մտնում հիվանդի հետ, ճիշտ բուժում ու մոտեցում է ցուցաբերում, այդ կարծրատիպը քանդվում է, և երիտասարդ մասնագետի նկատմամբ ևս  վստահություն է ձևավորվում»:

Վիրաբույժի մասնագիտություն՝ հիմնականում տղաներ են ընտրում. պատճառն, ըստ Նարեկի, այն է, որ առավել բազմազբաղ է, սակայն՝ «Բժշկի համար դա առօրյա է, կենսակերպ ու բողոքելու առիթ երբեք չի լինում»,-ասում է նա:

Աշխատանքային ծանրաբեռնվածությունը կապված է նաև նեղ մասնագետների պակասի հետ: Գորիսի բժշկական կենտրոնը տեխնիկապես  հագեցած է , բայց նեղ մասնագետների, ինչպես օրինակ, նյարդավիրաբույժ, ուրոլոգ, վնասվածքաբանի պակաս կա. «էդ բացը մենք ենք փորձում լրացնել, որովհետև այլ տարբերակ չկա»,- նշում է  Ն. Թունյանը, ով նաև Գորիսի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչն է:

Նարեկը իր մտահոգությունն է հայտնում նաև այն մասին, որ մարդիկ հետաքրքրված չեն իրենց առողջության պահպանմամբ. «Ցավոք, մեր բնակչության մոտ առողջության պահպանման մշակույթ չի ձևավորվել, թեկուզ այս 5 տարիերի փորձը ցույց է տալիս, որ հիվանդները դիմում են բժշկի ծայրահեղ, կրիտիկական վիճակներում: Երբեք պրոֆիլակտիկ հետազոտություններ չեն անցնում, որն էլ հասցնում է իրավիճակի բարդացման»,- նշում է նա: Հարցին, թե արդյոք դա կապված չէ սոցիալական պայմանների հետ, Նարեկը, նշում է, որ  «դա էլ է անդրադառնում, բայց ավելի շատ մարդկանց մտածելակերպն է»:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները
    Հասարակություն

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

    Հուլիս 3, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.