Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Այսօր դպրոցներում մեխանիկական աշխատանքը շատ է, ստեղծագործական մտքի զարգացմանը խոչընդոտող պատճառներից մեկ էլ այս է»

by mediapoint
Մարտ 23, 2018
0

Շուշան Օհանյան29250586_1552711424846057_678171826_o
«Այսօր դպրոցներում մեխանիկական աշխատանքը շատ է, ստեղծագործական մտքի զարգացմանը խոչընդոտող պատճառներից մեկ էլ այս է»,-այսօր ԳՄԱ-ում կայացած «Կրթական «բիզնես»» քննարկման ժամանակ ասաց Կրթության ազգային ինստիտուտի աշխատակից Նելլի Ղուշունցը:
Քննարկումը ԳՄԱ-ն նախաձեռնել էր օրերս ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված մի հայտարարության հետքերով, որում ասվում էր. «Գրում եմ շարադրություններ տարբեր թեմաներով: Մեկ շարադրության (1-2 էջ) արժեքն է 1000 դրամ: 3 և ավելի էջերի համար 2000 դրամ»: 

29391351_1552711511512715_1877263982_oՀանդիպումը նպատակ ուներ աշակերտների, ծնողների, ուսուցիչների, կրթական ոլորտի փորձագետների, ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել, թե ինչու են այսօր աշակերտները, ուսանողները դիմում անհատների՝ վճարովի շարադրություններ, կուրսայիններ և այլ աշխատանքներ գրելու համար: Ի վերջո, առաջարկն է ծնում պահանջարկ, թե՞ հակառակը:

«Ցավով եմ նշում, բայց վճարովի պարապմունքները, աշխատանքները կան և շարունակելու են լինել. այնպես է ստացվել,որ այսօր տառ սովորեցնելն էլ է վճարովի»,-ասաց կրթության փորձագետ Արամ Մուսախանյանը:

Ա. Մուսախանյանի կարծիքով չի կարող ազատ միտք, ստեղծագործական մտածելակերպ սերմանել մի ուսուցիչ, որը ինքը պատրաստ չէ ազատ արտահայտել իր կարծիքը: Նա օրինակ բերեց վերջերս հեռուստատեսությամբ ցուցադրված մի տեսանյութ, որտեղ ուսուցիչները խոսում էին կրթական ոլորտի կոնկրետ խնդրի մասին՝ խուսափելով երևալ կադրում:29341679_1552711544846045_1930590783_nԹիվ 6 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիթ Փարսյանը, դեմ լինելով այն կարծիքին, որ ուսուցիչները չեն զարգացնում ստեղծագործական միտքը, օրինակ է բերում իր մոտեցումը. նա շարադրություններ հանձնարարում է հենց դասաժամի ընթացքում՝ բացառելով ծնողի կամ մեկ այլ անձի՝ երեխայի փոխարեն շարադրություն գրելու հնարավորությունը: Լ. Փարսյանը այստեղ տեսնում է նաև ծնողների մեղքը: Ըստ նրա, ծնողներն այսօր, տարբեր պատճառներով, մասնակից չեն լինում երեխայի կրթությանը:

Ա. Մուսախանյանը, կիսելով ուսուցչի կարծիքը, ասաց. «Այսօր կրթության ոլորտը փակ է, մեր ծնողները մուտք չունեն դպրոց, ծնող-աշակերտ-ուսուցիչ կապը շատ թույլ է»:

Հետաքրքիր քննարկում էր ծավալվել, կարծիքները տարբեր էին, բայց բոլորի համար ընդունելի էր այն միտքը, որ դպրոցներում, մեծամասամբ, չեն զարգացնում ինքնուրույն մտածողություն, ստեղծագործական, վերլուծական միտք:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները
    Հասարակություն

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

    Հուլիս 3, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.