Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Հանրային պաշտպանները Մեղրի չեն հասնում՝ ծանրաբեռնվածության և հեռավորության պատճառներով

by mediapoint
Մայիս 11, 2018
0

DSC_0302 (1)Անահիտ Բաղդասարյան
Աննա Սահակյան
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Մեղրիի նստավայրում քննվում են միայն քաղաքացիական գործեր: Վերջին 10 օրում դատավոր Ժաննա Ասատրյանի կողմից քննվել է մոտ 70 դատական նիստ, որից  43-ը վերաբերել է գումարի բռնագանձման պահանջին:  Հայցվորի դերում բանկերն են, վարկային կազմակերպություններ, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող և ապպահովագրական ընկերություններ, ինչպես նաև Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն:

Մյուս դատական նիստերը վերաբերում էին  ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման, սնանկութան, ինչպես նաև ընդհանուր գույքից բաժին առանձնացնելու, բաժնի վրա բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:Մայիսի 5-ին սնանկության գործով հերթական դատական նիստն էր: Դատավոր Ժաննա Ասատրյանը դատական նիստը սկսեց առանց կողմերի ներկայության, բայց այն հետաձգվեց, քանի որ ըստ դատական նիստերի քարտուղարի, կողմերի ուղարկված ծանուցման հավաստագրերը դատարանը դեռ չէր ստացել:

Մեղրիի նստավայրում  դատական նիստեր հաճախ են հետաձգվում հենց դատարանի կողմից հետադարձ ծանուցագրի հավաստագիրը չստանալու պատճառով: Անգամ այն դեպքում, երբ կողմերը ստանում են ծանուցագրերը, միևնույն է, դրանց հավաստագրերը  դատարան հասնում են ուղարկելուց մոտ 3 շաբաթ հետո, երբ դատական նիստն արդեն  հետաձգված է լինում:  Բանն այն է, որ Սյունիքի մարզի քաղաքներից, այդ թվում Մեղրիից ուղարկված ցանկացած նամակ հասնում է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Հայփոստի Եղեգնաձորի բաժանմունք, հետո նորից՝ Մեղրի: Նույն ճանապարհով են տեղ հասնում ծանուցման հավաստագրերը, և քանի որ քաղաքացիների բացառիկ իրավունքն է իրազեկվելու և հետագայում որոշելու մասնակցե՞լ այդ դատական նիստին,  թե՞ ոչ, այն շատ դեպքերում դատական նիստերի հետաձգման պատճառ է դառնում:

Վերջին 3 ամսում Մեղրիի դատարանում «Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալ» ծրագրի շրջանակներում  դատական նիստերի մոնիտորինգ իրականացնող Վարդուհի Մարտիրոսյանի խոսքով՝  դատական նիստերի հետաձգման մյուս պատճառը կողմերի ուղղակի չներկայանալն է: Այն հարցին, թե քանի դատական գործում է ներգրավված եղել հանրային պաշտպան, Վ. Մարտիրոսյանը պատասխանեց. «Այս պահին առնվազն 20 դատական գործ եմ հիշում, որտեղ ներգրավված են եղել  նաև հանրային պաշտպանները, բայց չեն ներկայացել. միջնորդություն են ներկայացնում դատական նիստն առանց իրենց շարունակելու կամ հետաձգելու վերաբերյալ: Մի անգամ Երևանից փաստաբանը եկել հասել է դատական նիստին, իսկ Կապանից հանրային պաշտպանը չէր ներկայացել»:  

Մեղրի համայնքի բնակիչների հանրային պաշտպանությունն իրականացնում են Կապանի 3 հանրային պաշտպանները: Մեղրիի բնակիչները հանրային պաշտպանին դիմելու համար ստիպված են հասնել Կապան:

Հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանի խոսքով՝ դատական նիստերի  հետաձգումները կապված են ծանրաբեռնվածության հետ, իսկ ձմռանը՝ նաև ճանապարհների անանցանելիությունն է պատճառ լինում:  «Ծանրաբեռնված ենք լինում ու չենք կարողանում ապահովել մասնակցությունը; Համենայն դեպս, պատճառաբանված են եղել հետաձգումները»,- ասում է հանրային պաշտպանը: 

Թե Մեղրիում քանի դատական նիստ է ունեցել հանրային պաշտպանը վերջին մեկ տարում, դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ տվյալները փաստաբանական պալատն է ունենում և հավելեց, որ քաղաքացիական գործերում հանրային պաշտպանի ներգրավվածությամբ դատական գործերը փոքր թիվ են կազմում:

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

 

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».
    Հոդվածներ

    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».

    Մայիս 8, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.