Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Նախկին համայնքի ղեկավարի՝ վաղաժամկետ պայմանական ազատման միջնորդությունը մերժվեց

by mediapoint
Մայիս 14, 2018
0

335.thumb_«Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հոդվածի հատկանիշներով (142-րդ հոդվածի 1-ին մաս) և 138-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ կետով (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) գործով դատապարտված Ազատ Ղուկասյանը պայմանական վաղաժամկետ չի ազատվի:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Դավիթ Սարգսյանի նախագահությամբ մերժեց Գորիս Քրեակատարողական հիմնարկի՝ որպես  պատժի կատարումն իրականացնող մարմնի, ինչպես նաև նույն հիմնարկի հասարակական հանձնաժողովի միջնորդագիրը դատապարտյալ Ազատ Ղուկասյանին վաղաժամկետ արձակելու մասին:Դատարանը լսեց Գորիս ՔՀԿ-ի  կողմից    դատապարտյալի  մասին տրված գրավոր բնութագիրը, ներկայացվեցին Ա.Ղուկասյանի առողջական վիճակի մասին փաստաթղթեր: Հրապարակվեց նաև գործով տուժողներից մեկի  ներկայացուցչի գրավոր դիմումն այն մասին, որ ինքը չի կարող մասնակցել  միջնորդագրի քննությանը, սակայն չի առարկում, եթե Ա.Ղուկասյանը պայմանական ազատ արձակվի: Դատարանին էր ներկայացվել նաև դատապարտյալի կնոջ դիմումը:

Նիստին մասնակցող դատախազ Գրիգոր Մինասյանը նշեց, որ իր կարծիքով դատարանը պետք է  որոշում կայացնի Ազատ Ղուկասյանի պայմանական ազատումը մերժելու վերաբերյալ, քանի որ, ըստ նրա, բնութագրական տվյալներն ապացուցում են, որ դատապարտյալը դեռևս գտնվում է ուղղման ճանապարհին և լիարժեք ուղղված չէ, պատժի կատարումն իրականացնող մարմինը դեռևս բավարար աշխատանք չի կատարել այդ ուղղությամբ և ինքը չի կարող վստահ լինել, որ դատապարտյալը կարող է անցում կատարել բանտային կյանքից դեպի համայնքի օրինապահ կյանք, միաժամանակ ապահովելով հանրության անվտանգությունը:

Դատավոր  Դավիթ Սարգսյանը հրապարակեց նաև Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի վարչական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի կողմից Ա.Ղուկասյանին դրական հատկանիշներով բնորոշող բնութագիրը:

Հետաքրքրական է, որ Գորիսի համայնքապետարանի պաշտոնական բլանկով վարչական ներկայացուցիչը դատարանին հավաստագիր էր ներկայացրել նաև այն մասին, որ գործով տուժողի ներկայացուցիչը դատապարտյալի վաղաժամկետ պայմանական ազատման մասին իր համաձայնությունը գրել է իր ձեռքով, իր և վարչական ներկայացուցչության այլ աշխատակիցների ներկայությամբ, ըստ էության, իրեն վերապահելով նոտարի գործառույթ:

Վարչական ներկայացուցչի կողմից իր լիազորությունների շրջանցման մասին անտեղյակ  էին Գորիսի համայնքապետարանում: Համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանի խոսքով փաստաթուղթը ներկայացվել է Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ և այն չի գրանցվել համայնքապետարանի պաշտոնական գրությունների համապատասխան բազայում:

Դատարանը մերժեց դատապարտյալ Ազատ Ղուկասյանի պայմանական վաղաժամկետ ազատման  մասին՝ նրա պատժի կատարումն իրականացնող մարմնի միջնորդությունն, այնուամենայնիվ, զարմանալի էր, որ դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման հարցը դատարանում քննարկելիս մյուս տուժող կողմի http://hetq.am/arm/news/18126/bacahaytvel-e-hartasheni-gyuxapeti-anarakabaro-gortsoxutyunneri-mek-ayl-zoh.html  մասին չհիշատակվեց:  

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման դիմումները դատարանում քննարկելիս տուժող կողմը պարտադիր պետք է ծանուցված լինի: Իհարկե, տուժող կողմի չներկայանալն արգելք չէ առանց նրան դիմումը լսելու և որոշում կայացնելու համար, սակայն այս միջնորդության քննության ընթացքում չներկայացվեց, թե արդյոք երկրորդ տուժողը ծանուցվել  էր այդ մասին, թե՝ ոչ:

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները
    Հասարակություն

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

    Հուլիս 3, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.