Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Մեղադրյալը պնդում է, որ գործի քննության ձգձգման պատճառով ինքը շարունակում է մնալ անազատության մեջ

by mediapoint
Մայիս 14, 2018
0

դատավոր` Դ. ՍարգսյանԱմբաստանյալ Դավիթ Համբարձումյանը, երեք տարի գտնվելով նախնական կալանքի տակ` ցուցմունք տալու ժամանակ հայտնեց, որ մինչ նրա ճակատագիրը որոշվում է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում, երկրում հասցրել են երեք վարչապետ փոխել: Նա պատրատվում է Կարեն Կարապետյանին ու Սերժ Սարգսյանին ուղղված նամակներն ուղղարկել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ «2015 թվականից հարուցված գործի քննությունը  ձգձգվում է և ինքը  գտնվում է «՚Գորիս» քրեակատարողական հիմնարկում:

Սույն գործի ընթացքում, վարչապետերից բացի,  փոխվել են նաև նույն թվով դատավորներ: Ներկա պահին գործը քննում է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրի դատավոր Դավիթ Սարգսյանը: Ըստ www.datalex.am կայքի` սույն գործով վարույթն ընդունվել է 2017 թվականի մարտի 14-ին:«Կապանի երեխաների պաշտպանության և խնամքի գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով գույքի, նյութական արժեքների տնօրինման, կառավարման լիազորություններով, պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացրել է մոտ 4 մլն ՀՀ դրամ արժողությամբ անվադողեր, հանդերձանք, կատարել պաշտոնական կեղծիք: Դ. Համբարձումյանի հետ միասին մեղադրյալի աթոռին են նստել նաև Ռադիկ Օհանյանը` ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմել է կեղծ ֆակտուրաներ, ինչպես նաև Սիրվարդ Մինասյանին, Ժաննա Պողոսյանին, Էդգար Համբարձումյանին` կեղծ ելքի ֆակտուրաներ կազմելու համար: Վերջիններիս դատարանը` որպես խափանման միջոց, կիրառել է ստորագրություն չհեռանալու մասին:

Սույն քրեական գործով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի և Կապանի նստավայրերում նշանակվել է 31 դատական նիստ, որից 16-ը` Գորիսի նստավայրում, վերջինից  չի կայացվել միայն մեկը:

Դատավարությանը ներգրավված 5 մեղադրյալների շահերը դատարանում ներկայացնում են 4 պաշտպան, որից երկուսը հանրային պաշտպաններ են՝ Կարմեն Սահակյանը, ով պաշտպանում է մեղադրյալ Ժաննա Պողոսյանի շահերը և Ռուբիկ Ղազարյանը՝ ամբաստանյալ Դ. Համբարձումյանի փաստաբանը:

gorispress.am կայքին տված հարցազրույցում Ռուբիկ Ղազարյանն ասաց, որ թեև հանրային պաշտպան է, սակայն սույն քրեական գործով ներգրավված է` որպես փաստաբան, քանի որ գործի հարուցման ժամանակ` հանրային պաշտպանի լիազորություններ չուներ:

Մայիսի 10-ին տեղի ունեցած դատական հերթական նիստը սկսվեց մեկ ժամ ուշացումով, պատճառը`ամբաստանյալների` դատարան ուշ ներկայանալն էր: Երեք ժամ տևած դատական նիստում ամբաստանյալ Դավիթ Համբարձումյանը հանգամանորեն ցուցմունք տվեց նշելով` որ իրականությունն այն է, ինչ կներկայացնի այսօր: Ցուցմունքի ժամանակ ամբաստանյալն ավելի շատ անդրադարձավ նախորդ նիստերի ժամանակ այդքան շահարկված ավտոմեքենայի, մասնավորապես, անվադողերի ձեռքբերմանը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակը, ավտոմեքենաների խմբաքանակ ներկրելով  Հայաստան, այն անհատույց նվիրաբերում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Մեքենաներից մեկը նախարարությունը տրամադրում է Սյունիքի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին: Մարզպետարանի «հաշվեկշռում տեղ չլինելու պատճառով»` մեքենան առանց հաշվառվելու է մնում: 2013 թվականի վերջին մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության վարչության պետ Նաիրա Ավանեսյանի առաջարկով /հետո արդեն Կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ/ ու այն ժամանակ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի միջնորդությամբ, մեքենան նվիրատվության կարգով, տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Կապանի երեխաների պաշտպանության և խնամքի գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ին: Ավտոմեքենան` որպես գույք, ժամանակավորապես, մինչև հաշվառվելը, պետհամարանիշ ստանալը, շահագործվում է հաստատության կարիքների համար:

«Կապանի երեխաների պաշտպանության և խնամքի գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի խոսքով`մեքենայի սպասարկման համար անհրաժեշտ ծախսերն իրականացվում էր կրթօջախի արտաբյուջեից, քանի որ այլ պետական կառույցում մեքենայի ծախս նախատեսված չէր: Ուստի տնօրինությունն անհրաժեշտությունից ելնելով` մեքենայի համար ձեռք է բերում ամառային և ձմեռային անվադողեր, մարտկոց:

2014 թվականից գիշերօթիկ դպրոցի տնօրեն նշանակված Դավիթ Համբարձումյանն առանց կասկածելու անգամ, որ առաջիկայում լուրջ խնդիրներ կունենա իրավապահ մարմինների հետ, կատարում է իր` օրենքով նախատեսված լիազորությունները: Վերջինիս, 2015 թվականի փետրվարի 4-ին Կապանի Ոստիկանության բաժնից հայտնում են հնարավոր  յուրացման մասին:

Դատավարության ընթացքում ցուցմունք տալու ժամանակ ամբաստանյալը, ի պաշտպանություն իրեն, ասաց. «Եթե ես կատարել եմ յուրացում, ինչու հետաքննության 10-15 օրերի ընթացքում չձերբակալեցին: Սկզբում ասում են, որ իբր ոմն մեկն իրավապահներին ասել էր, որ կատարել եմ շինարարական նյութերի, հետո հաստատության սխալ փոխանցումների, հետո մեքենայի ավտոպահեստամասերի յուրացում: Մինչդեռ հաստատության կառավարման համակարգը վերահսկող ֆինանսատնտեսական գծով փոխտնօրենը ևս պետք է պատասխանատվություն կրեր, իսկ նա ի զարմանս ինձ, մեղադրյալի կարգավիճակից հայտնվեց վկայի»:

Ֆրունզե Հովհանիսյան
Ֆրունզե Հովհանիսյան

Ամբաստանյալի խոսքով` ինչպես է ստացվել, որ վկաների ցուցակում չեն հայտնվել հաստատության ընդհանուր հարցերով փոխտնօրենը, ավագ դաստիարակը, դայակը, սոցիալական աշխատողը, ովքեր երեխայի խնամքի և դաստիարակության հիմնական պատասխանատուներն են: Այդպիսով Դ. Համբարձումյանը հայտնեց դատարանին իր անվստահությունը մեղադրող կողմին` Սյունիքի մարզի Կապանի դատախազության ներկայացուցիչ` Ֆրունզե Հովհաննիսյանին: «Եթե բազմակողմանի քննություն լիներ, ապա նրանք ևս կներգրավեին գործում»,-հավելեց նա:

Անդրադառնալով հանդերձանքի յուրացմանը` նախկին տնօրենը նշեց, որ գործում առկա է թյուրիմացություն. հաստատության այլ միջոցառման նպատակով նախատեսված հանդերձանքը գործում ներկայացվել է որպես հաստատության կողմից հատկացվող հանդերձանք:

Ամբաստանյալը դժգոհություն հայտնեց այն բանի համար, թե ինչու իրենց հաստատության ֆինանսական շարժը, աշխատողների հաստիքացուցակը, անհատական գործերը ստուգելու համար Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունը դիմել է Սյունիքի մարզպետարան: Դա այն դեպքում, երբ հաստատությունը գտնվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ:

Այնուամենայնիվ, մարզպետարանը, կատարելով ներքին աուդիտ, պարզում է, որ պետական կառույցի հաշվեկշռում առկա է 3 մլն-ից ավելի պակասորդ: Կրկին իրավապահ մարմիններին արտահայտելով դժգոհություն`մեղադրյալը հայտնեց, որ սույն քրեական գործի շրջանակներում երկու անգամ միջնորդություն է ներկայացրել` Ռադիկ Օհանյանի հետ առերեսման համար, սակայն մերժվել է:

Ամբաստանյալին լսելուց հետո, մեղադրող կողմը մեղադրյալին հարցրեց, թե նա արդոք իր պարտականությունները կատարել է բարեխղճորեն, վերջինս հրաժարվեց պատասխանել: Հարց հնչեց այն մասին, թե ինչու է ամբաստանյալը ձմեռային անվադողեր ձեռք բերել ապրիլ ամսին, արդյոք կար դրա անհրաժեշտությունը:

Ամբաստանյալի շահերը պաշտպանող փաստաբան Ռուբիկ Ղազարյանը, թերևս առաջին անգամ, մասնակցեց երկխոսությանը` ոչ կոռեկտ համարելով մեղադրողի`«Ուզում եմ պարզել ամբաստանյալից, երբ է ճիշտ խոսում, երբ` ստում», խոսքը:

Ֆ. Հովհաննիսյանը տեսնելով հակասություններ նախորդ և ներկա ցուցմունքների միջև` միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի հրապարակվի նախորդ ցուցմունքները, սակայն ամբաստանյալի շահերը պաշտպանող Ռ. Ղազարյանն առարկեց`ասելով, որ չկա անհրաժեշտություն:

Դատարանը որոշեց չհրապարակել նախորդ ցուցմունքները, քանի որ մյուս կողմերը ևս դեմ էին: Ամբաստանյալն իր ցուցմունքում նշեց, որ ցանկանում է հրապարակել միայն քրեական գործում առգրավված փաստաթղթերից` հանդերձանքի մասով հանձնման-ընդունման մատյանը:

Դատավոր Դավիթ Սարգսյանը  65 թերթից բաղկացած կանաչ մատյանից կարդաց 2014 թվականի հունվարի 16-ից մինչև տարեվերջ հանդերձանք հանձնված այն երեխաների անուն-ազգանունները, ովքեր ստացել էին ապրանքները:

Ռ. Ղազարյանի խոսքով` սա ևս փաստ է, որ կրթօջախի սաները ստացել են ապրանքների գերակշիռ մասը: Նրան հակադարձեց մեղադրողը` ասելով, որ ընթերցվեց 2014 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածը, այնինչ մեղադրական եզրակացությունում նշված է սեպտեմբեր ամիսը, իսկ երեխաներից ստորագրություն ձեռք բերելը մեծ բարդություն չէ:

Այնուհետև, Սյունիքի մարզի Կապանի դատախազության ներկայացուցիչ Ֆրունզե Հովհաննիսյանը միջնորդություն ներկայացրեց. առաջադրված մեղադրանքը փոփոխել և նոր մեղադրանք առաջադրել:

Քանի որ մեղադրանքը փոխվելու դեպքում, դատարանը պարտավոր է ժամանակ հատկացնի, որպեսզի մեղադրյալ կողմն ու իրավապաշտպանը ծանոթանան նոր առաջադրված մեղադրանքին,  ուստի նիստը հետաձգվեց:

Նախնական որոշմամբ` հաջորդ նիստերը տեղի կունենան հունիսի 1-ին` ժամը 2:30-ին և հունիսի 6-ին` ժամը 11:00-ին:

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»
    Տեսանյութեր

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»

    Հունիս 5, 2026
    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում
    Տեսանյութեր

    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում

    Հունիս 4, 2026
    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները
    Հոդվածներ

    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները

    Հունիս 3, 2026
    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը
    Հոդվածներ

    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը

    Մայիս 31, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.