Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նստավայրերում դատալեքսի կրպակները և մոնիտորները ձևական բնույթ են կրում

by mediapoint
Մայիս 14, 2018
0

Рисунок1
Մայիսի 4-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կապանի նստավայրում դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ քննվում էր Գարիկ Ղուկասյանի և Արթուր Գրիգորյանի գործը, որով ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով, 2017 թվականի մարտ ամսին ապօրինի մուտք են գործել Արա Անտոնյանի տուն և գաղտնի հափշտակել զգալի չափերով ընդհանուր 116000 ՀՀ դրամի արժողությամբ դյուրակիր համակարգիչ, համակարգչի մեկ զույգ բարձրախոս, բենզասղոց, զգալի չափերով` 37000 ՀՀ դրամ արժողությամբ էլեկտրական զոդման սարք և ավտոմեքենայի հետևի կամրջակի մեկ զույգ կիսասռնակներ:

Դատարանում Գարիկ Ղուկասյանը, ում շահերը պաշտպանում էր հանրային պաշտպան Արա Գրիգորյանը, հայտարարեց, որ խնդրում է հաշվի չառնել նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքը, որտեղ ինքը նշել է, որ գողությունը կատարել է Արթուրի հետ: Դատավորի հարցին, թե արդյոք որևէ ճնշում եղել է ցուցմունքը փոխելու համար, ամբաստանյալը բացասական պատասխան տվեց: Արթուր Գրիգորյանի պաշտպանի խոսքով Գարիկը կարող էր ավելի վաղ փոխել ցուցմունքը, եթե գործը քննող քննիչը չնշեր, որ այդ դեպքում մեղադրանքը կարող էր փոխվել:

Դատական նիստին մասնակից տուժող Արա Անտոնյանը դատարանում հայտարարեց, որ ամբաստանյալ Գարիկ Ղուկասյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել գողունը հետ վերաարձնելու մասին: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 7-ին:

Դատական այս և ընթացող այլ գործերի քննության վերաբերյալ, դատարանի նստավայրում տեղեկություններ հնարավոր չէ  գտնել, քանի որ հանրային տեղեկատվական կրպակը և  մոնիտորը չեն աշխատում:

Պատկերը նույնն է նաև դատարանի Գորիսի Սիսիանի, Մեղրիի նստավայրերում: Անգործության են մատնված նաև պատճենահանման սարքերը:

Արդարության համար պիտի նշել, որ Սյունիքի  ընդհանուր  իրավասության առաջին ատյանի դատարանի նստավայրերը, բացի Սիսիանից, նորակառույց  շենքեր են, շահագործման են հանձնվել հիմնականում վերջին տասնամյակում:

Թե որքանով են նպատակահարմար եղել հսկայածավալ՝ հիմնականում քաղաքների կենտրոններում գտնվող շենքերի կառուցումը, երբ օրերով որոշ նստավայրերի դահլիճներում առհասարակ նիստեր չեն կայանում, այլ խոսակցության թեմա է, բայց ակնհայտ է, որ որոշ դեպքերում ըստ էության շինարարությունն իրականացվել է առանց վերահսկողության: Այդ մասին հրապարակումներ եղան նաև Գորիսի նստավայրի շենքի շահագործման ժամանակ: Իրավիճակն այժմ նույնն է Մեղրիի նստավայրի պարագայում. մոտ 450 միլիոն դրամ արժողությամբ շենքի դահլիճներից մեկի առաստաղը շահագործումից կարճ ժամանակ անց, արդեն հավասարվել է գետնին և շենքի այդ հատվածը վթարային է դարձել: Լուսանկարել, իհարկե, չթույլատրեցին, նշելով, որ ոչ միայն ՙվերևներից՚ թույլտվություն է պետք, այլև, որ  դահլիճի դուռը բացելը վտանգավոր է:

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում
    Իրազեկում

    Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում

    Ապրիլ 29, 2026
    Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը
    Համայնք

    Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը

    Ապրիլ 28, 2026
    Անվտանգություն, կրթություն և ժողովրդավարություն. հանրային քննարկում Դավիթ Բեկում
    Կապան

    Անվտանգություն, կրթություն և ժողովրդավարություն. հանրային քննարկում Դավիթ Բեկում

    Ապրիլ 27, 2026
    Գորիսի հյուրանոցային ոլորտը մարտահրավերների ֆոնին՝ նոր հնարավորություններ և վերականգնման հույս
    Գորիս

    Գորիսի հյուրանոցային ոլորտը մարտահրավերների ֆոնին՝ նոր հնարավորություններ և վերականգնման հույս

    Ապրիլ 25, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.