Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Դատարանը մերժեց քաղաքացուց տոկոսագումար բռնագանձելու մասին հայցը

by mediapoint
Հունիս 26, 2018
0

2011թ-ի ապրիլին Սիսիան քաղաքի բնակչուհի Լաուրա Խուդավերդյանը «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունից   2 տարի ժամկետով,  տարեկան 24% տոկոսադրույքով ստացել է  220 հազար դրամ վարկ: Ըստ պայմանագրի,  ժամկետանց վարկի ու տոկոսի համար նախատեսված է հաշվարկել օրական 0,2% տույժ, ինչպես նաև մինչև ընթացիկ ամսվա վերջին աշխատանքային օրը վարկի օգտագործած գումարի 10%-ի չափով մարում չկատարելու դեպքում, պետք է գանձվի 5000 ՀՀ դրամի չափով տուգանք: 

Լ. Խուդավերդյանի խոսքով՝ մինչև 2015թ-ի սկիզբը ժամանակին կատարել է վճարումները, սակայն հետո հիվանդության պատճառով չի կարողացել մարել  վարկը: Այդ ընթացքում  Լ. Խուդավերդյանը դիմել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին վերաֆինանսավորել և վերակառուցել ներկայացված հայտը տոկոսների հաշվարկման ու բռնագանձման մասով, սակայն բանկը չի պատասխանել և դիմումների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկություն չի տրամադրել, իսկ այդ ընթացքում տույժերի մեջ, բացի տոկոսադրույքից նաև հաշվարկվել է  ամսական 5000 դրամ: 2017թվ-ի մարտի 7-ի դրությամբ, ըստ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հաշվարկների,  Լ. Խուդավերդյանի պարտքը կազմել է 600 հազար 341 դրամ:

2017թ-ի մայիսին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն դիմել է դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում: Դատավոր Ի. Բեգլարյանը հայցը բավարարել է   մասնակի, ըստ որի  պատասխանողից հօգուտ հայցվորի,  պետք էր  բռնագանձել 462 հազար 348 դրամ, որից 220 հազար դրամը վարկի գումարն է,  մնացածը՝ վարկի դիմաց  հաշվարկված տոկոսը, դեբիտորական պարտքը, դիբետորական պարտքի վրա հաշվարկված տոկոսը և վճարված պետական տուրքը: Դատարանը մերժել է պատասխանողից  150 հազար դրամի չափով հաշվարկված տոկոսների և 07.03.2017 թվականից սկսած մինչև պարտավորություների մարումը օգտագործված գումարի առնվազն 10%-ի չափով մարում չկատարելու դեպքում 5000 ՀՀ դրամի չափով տուգանքի բռնագանձման պահանջնեը, նշված մասերով պահանջներն անհիմն լինելու կապակցությամբ:

Սակայն հայցվոր կողմը՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն նշված վճռի դեմ բողոք է ներկայացրել  վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ որպես հիմք նշելով, որ դատարանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա յուրաքանչյուր ապացույց՝  դրանով իսկ կայացնելով անօրինական վճիռ։ Վերջինս բավարարել է վերաքննիչ բողոքը, մերժված մասով բեկանել և  գործն ուղարկել   Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

 Դատավոր Մ. Հովակիմյանը դատաքննության ընթացքում, ուսումնասիրելով  գործում եղած ապացույցները,  վճռեց կրկին մերժել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Լաուրա Խուդավերդյանի՝ 150 հազար դրամ տոկոսագումար բռնագանձելու,  սահամանված տուգանքը մինչև փաստի մարումը շարունակելու մասին հայցը:

Снимок

«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները
    Հասարակություն

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

    Հուլիս 3, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.