2018թ. հուլիսին Գորիս համայնքի բնակիչներից ոմանք զանգահարում էին Մամուլի ակումբ, իրենց մտահոգություններն արտահայտում ներհամայնքային տրանսպորտի աշխատանքի, անկանոն գրաֆիկի, չվացուցակի բացակայության մասին։ Գոհունակություն հայտնելով, որ քաղաքում գործում է տրանսպորտային երկու անվճար երթուղի, այնուամենայնիվ, մարդիկ տրանպորտային սպասարկման հետ կապված խնդիրներ են մատնանշում:
Հարցի պարզաբանման համար Մամուլի ակումբի համայնքային ակտիվ խմբերի երիտասարդները հետազոտություն են իրականացրել, որի շրջանակում իրականացվել է նաև օնլայն հարցում,որին մասնակցել է 124 բնակիչ: