Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Զինհաշմանդամի կարծիքով  հանձնաժողովը միտումնավոր է փոխել հաշմանդամության իր կարգը

by mediapoint
Նոյեմբեր 6, 2018
0

Բանակ ճանապարհելուց հետո Սմբատի հայրը տունդարձի ճանապարհին ավտովթարի է ենթարկվում ու մահանում: Այդ լուրը լսելով` նորակոչիկի մոտ հոգեկան խնդիրներ են առաջանում: Նրան տեղափոխում են Երևանի կայազորային հոսպիտալ, որտեղ պարբերաբար բուժում է ստանում:  Ութ ամիս անց,  հիվանդության պատճառով Սմբատին զորացրում են: Այնուհետև տղան բուժումը շարունակում է Սյունիքի նյարդային հոգեբուժական դիսպանսերում և 2002 թ. ստանում հաշմանդամության 2-րդ կարգ, որը յուրաքանչյուր տարի հաստատվում է:

Գորիսում անցկացվող բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից, իսկ յոթ տարի անց նրան նշանակվում է հաշմանդամության մշտական կարգ՝ և ամսական 43 հազար դրամ թոշակ։ Սակայն 2018թ. հունիսին նրան կանչում են կրկին  բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու: «Չնայած ինձ համար զարմանալի էր, թե ինչու են կանչում, եթե ինձ մշտական թոշակ է նշանակված, բայց գնացի:  Առանց ինձ զննելու, թղթերս նայելու, ասում են`  դուք առողջ եք ու հաշմանդամության կարգս դարձնում  3-րդ»,- պատմում է Սմբատը:

Թե ինչ պատճառաբանություն էր նշված եղել փաստաթղթերում կարգը փոփոխելու համար, Սմբատը չգիտի: «Հանձնաժողովի անտարբերությունն ու պատասխանն ինձ այնպես էր հունից հանել, որ իրենց տված թղթերը պատռել եմ ու դուրս եկել հիվանդանոցից` ասելով, որ համաձայն չեմ այդ որոշման հետ»,- պատասխանում է նա, նշելով նաև, որ այնուամենայնիվ, չի բողոքարկել վերափորձաքննության համար, քանի որ ի վիճակի չէ հասնել Երևան: «Երկար ճանապարհ չեմ կարողանում գնալ. ճանապարհին վատանում եմ»,-   ասում է Սմբատը:

Սմբատի հուսալքության պատճառը ոչ թե կարգերի փոփոխությունն է, այլ այն, որ տարիներ շարունակ 2 երեխաների հայրը սպասում էր, որ օրենքով նախատեսված կարգով, որպես զինհաշմանդամ, կապահովվի բնակարանով։ «Տասը տարի է խոստանում են, որ տուն կտան. բոլոր թղթերը պատրաստ են ու մեզ արդեն ասել էին, որ 2018 թիվը մեր տարին ա, հերթը արդեն մեզ ա հասել, տունը  կստանանք, էն էլ  զանգում, կանչում, կարգ են փոխում»,- նեղսրտած պատմում է Սմբատը:

35-ամյա Սմբատն ընտանիքի հետ ապրում է տատիկի տանը` ամեն պահ հույս ունենալով, որ մի օր կունենար իր անկյունը: Ապրուստի միակ միջոցը 45 հազարի փոխարեն արդեն 35 հազար դրամ թոշակն է: «Թող թղթերս վերանայեն, նորից բուժզննում անցկացնեն,  տեսնեն արդյոք հիվանդ եմ թե ոչ»,-ասում է երիտասարդը:

Սմբատի խոսքով` այդ օրը բժշկասոցիալական փորձաքննության էին կանչել նաև այլ զինհաշմանդամների, որոնց մի մասի կարգը հանձնաժողովը փոխեց, ոմանք անգամ զրկվեցին կարգից; «Սա արվել ա ուղղակի մեզ բոլորիս տնից զրկելու նպատակով»,- նշում է զինհաշմանդամը:

ՀՀ կառավարության N276  որոշման համաձայն  հաշմանդամ ճանաչված անձը կրկին անգամ բժշկասոցիալական վերափորձաքննության է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Վերափորձաքննություն կարող է իրականացվել նաև դատարանի որոշման կամ վճռի հիման վրա:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները
    Հասարակություն

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

    Հուլիս 3, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.