ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակում թիվ 12 ընտրատարածքում գրանցված է 151687 ընտրող, ձևավորվել է 206 տեղամաս։ Կենտրոնական ընտրական հանձնաժոովի որոշմամբ Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող այս ընտրատարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային և ընտրական ցուցակում ընդգրկվող ցուցակի առավելագույն չափ է սահմանվել 10։
11 կուսակցություն և կուսակցությունների դաշինք` ՀՀԿ, «ՔՈ», ՀՅԴ, «Իմ քայլը», Լուսավոր Հայաստան, Քրիստոնե-ժողովրդական վերածնունդ, Ազգային առաջընթաց, «Մենք», ՕԵԿ, Սասնա ծռեր, ԲՀԿ՝ այստեղ առաջադրել են 84 թեկնածու։