Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Նելսոն Ոսկանյան. «Լրատվությունը դաստիարակչական մեծ միջոց է»

by mediapoint
Օգոստոս 19, 2020
0

հանդիպում քաղաքապետի հետՄարիամ Մաթևոսյան
Արդեն քսաներորդ տարին է, ինչ մայիսի 3-ը օրացույցում նշված է որպես Մամուլի ազատության միջազգային օր: Օրվա առթիվ Գորիսի մամուլի ակումբը, «Ով էնպիսի լուր ասի» նախագծի մասնակիցների հետ համագործակցությամբ, նախաձեռնեց երկու իշխանությունների հանդիպումը: ԶԼՄ-ները, որպես չորրորդ իշխանություն, մեծ դեր են խաղում անհատի հասարակական գիտակցության և կարծիքի ձևավորման գործում: Երկխոսությունը տեղի ունեցավ Գորիսի պետական դրամատիկական թատրոնի փոքր դահլիճում: Հրավիրվածների թվում էին Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, «Զանգեզուր» թերթի խմբագիր Գրետա Գրիգորյանը, «Լաստ» հեռուստաընկերության տնօրեն Ալվարդ Մեսրոպյանը, «Փերի» մանկապատանեկան ամսագրի խմբագիր Էլմիարա Բալասանյանը, հեռուսատլրագրողուհի Իրինա Յոլյանը, ՀԿ-ների ներկայացուցիչներ և ակտիվ քաղաքացիներ:
Մինչ այդ «Ով էնպիսի լուր» ասի նախագծի պատանի լրագրողները օրվա խորհուրդը հիշեցնող տեղեկատվական թերթիկներ բաժանեցին անցորդներին, ինչպես նաև իրենց ուժերով հրատարակված, համայնքային խնդիրները լուսաբանող ներդիրներ:

Գորիսի մամուլի ակումբի նախագահ Սուսաննա Շահնազարյանը ողջունեց ներկաներին, ևս մեկ անգամ շնորհավորեց գործընկերներին օրվա առթիվ ու ավելացրեց. «Մամուլի ազատության օրվա մասին խոսելիս անպայման պետք է նոր սերնդին հնարավորություն տալ տեղեկանալու, թե ինչ հնարավորություններ կան մեր և մարզի մյուս համայնքներում` մամուլի ազատ գործունեության համար»:

Քաղաքապետ Ն. Ոսկանյանի համար լրատվությունը դաստիարակչական մեծ միջոց է, և իրենք՝ որպես իշխանություն, հարգում ու սիրում են լրագրողներին:

Այնուհետև դպրոցականներն իրենց հարցերն ուղղեցին քաղաքապետին ու լրագրողներին: Հիմնական թեման, որ հուզում էր նրանց՝ քաղաքի աղտոտվածության հարցն էր, աղբամանների բացակայությունը, նաև վերջերս քաղաքում հաճախակի կատարվող ծառահատումները: Մի հարց, միանշանակ, հուզում էր բոլոր ներկաներին` ե՞րբ է ավարտին հասցվելու Գրիգոր Տաթևացու անվան հրապարակի բարեկարգման աշխատանքները:

Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտուհի Սաթենիկ Մանգասարյանը բարձրացրեց Վարարակ գետի աղտոտվածության հարցը. «Հաճախ եմ մեր ուսուցիչներից լսում, որ ժամանակին գետն աչքի էր ընկնում իր մաքրությամբ, իսկ հիմա նույնիսկ չենք կարողանում գետի կողքով անցնել, գարշահոտությունը խեղդում է: Որպես համայնքի ղեկավար՝ ի՞նչ միջոցներ եք նախաձեռնում այս խնդիրը լուծելու համար»: Քաղաքապետն այս հարցի լուծումը տեսնում է յուրաքանչյուրի հետևողականության մեջ. «Պետք է նախ և առաջ չաղտոտել գետը»:

Մասնակիցներից ոմանք այն կարծիքին էին, որ խնդրի լուծմանը կնպաստի նաև տվյալ բնակչին վարչական պատասխանատվության ենթարկելը: «Համաձայն եմ ձեզ հետ, բայց այսքան ժամանակ չի եղել մեկը, որ լուսանկարի նման քաղաքացու, հավստիացնում եմ, որ եթե կոնկրետ դեպքեր փաստարկված ներկայացվեն մեզ, այդ մարդիկ կտուգանվեն»:

Իսկ թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտ Արկադիկ Աբգարյանին անհանգստացնում էր կրթական նոր համակարգը: Նա գտնում է, որ աշակերտը, ով ստիպված է ուսումը ավագ դպրոցում շարունակել, դժվարություններ է ունենում նոր կոլեկտիվում: Ճիշտ է, այդ ոլորտում պատասխանատու է Կրթության և գիտության նախարարությունը, բայց քաղաքապետը «մխիթարեց» աշակերտին, «Հայաստանը 2005 թվականին միացել է Բոլոնյան կոնվենցիային, ուստի պարտավորություններ էլ է ստանձնել,- շարունակելով կրթական թեման` քաղաքապետն ասաց,- Կան երկրներ, որտեղ ուցուսումն ավելի բարդ պայմաններում է տեղի ունենում. աշակերտներն ամեն օր իրենց ավանից ավտոբուսներով գնում են մեկ այլ ավան»:
Այսօր համացանցը մեծ դեր ունի քաղաքացիական հասարակության ձևավորման գործում: Սոցիալական ցանցերն ու բլոգային հարթակները հնարավորություն են տալիս ազատ արտահայտվել ցանկացած խնդրի մասին:

Մտահոգ քաղաքացի /այսպես նա ներկայացավ/ Գևորգ Հայրապետյանին հուզում էր լրատվամիջոցների «offline» կարգավիճաը: Նա նմանատիպ հարց ուղղեց նաև քաղաքապետին` պարզելու, թե չի ուզում արդյոք քաղաքպետն ունենալ իր անձնական էջը ֆեյսբուքում`քաղաքացիների հետ կապն ինտենսիվ ու թափանցիկ դարձնելու համար: «Լաստ» հեռուստանընկերության տնօրեն Ա. Մեսրոպյանն ասաց, որ իրենք շուտով կունենան բլոգ, իսկ «Փերի» մանկապատանեկան թերթի խմբագիր Էլմիրա Բալասանյանն իր խոսքում նշեց. «Թեև հիմա թերթը չունի օնլայն տարբե

րակ, որը կապված է զուտ ֆինանսկան միջոցների սակավությամբ, բայց այդ մասին մտածում ենք. հուսամ` առաջիկայում մենք էլ օնլայն հարթակում ներկայություն կունենանք»:
«Աշխատանքային գրաֆիկը շատ խիտ է, այդ է պատճառը, որ առայժմ դրա մասին չեն մտածում»,-իր օնլայն պասիվությունն այսպես արդարացրեց քաղաքապետը:

Վերջում պատանիների հետ իրենց տարիների աշխատանքային փորձով ու խորհրդներով կիսվեցին ավագ սերնդի լրագրողները:

Այն, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտը կայացման փուլում է, փաստեց պատանի լրագրողների ակտիվությունը հարցադրումների ժամանակ: Նրանք բարձրաձայնում ու գրում են, դա արդեն իսկ դրական տեղաշարժ է:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
    Շինարարը
    Գորիս

    Շինարարը

    Հունիս 16, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.