Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիս համայնքի 2019թ բյուջեն աճել է 14%-ով

by mediapoint
Դեկտեմբեր 27, 2018
0

Անահիտ Բաղդասարյան
Գորիս համայնքի եկող տարվա համեմատ աճը համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի  խոսքով պայմանավորված է եկամուտների հավաքագրման կանոնակարգմամբ: «2018 թ-ից սկսած  բյուջեն նախորդ տարիների համեմատ ավելացել է: Գորիսում չկա մի քաղաքացի, որը լինի բացառություն և չվճարի հարկերը»,- ավագանու հերթական նիստում Գորիս համայնքի բյուջեի հաստատման  հարցը քննարկելիս նշեց նա:  2018թ. համեմատ համայնքային բյուջեն 2019թ. աճել է 14%-ով. նախկին 773 մլն 897 հզր 900 դրամի փոխարեն աճելով մինչև 900 մլն 237 հզր 800 դրամ: Ավելին՝ ինֆոգրաֆիկայով:Ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Նարեկ Մնացականյանի ներկայացմամբ՝ համայնքի բնակիչներին օրենքով նախատեսված կարգով տեղեկացվել է համայնքային բյուջեի վերաբերյալ առաջարկությունների հնարավորության մասին, սակայն ոչ ոք չի մասնակցել ո՛չ հանրային լսումներին, ո՛չ էլ որևէ առաջարկություն է ներկայացվել քաղաքացիների կողմից: «Նախորդ տարիներին քաղաքացիները բողոքում էին, որ աշխատանքային օրերին է լինում ու դժվար է մասնակցել, այս պատճառով այս անգամ հանրային լսումները նշանակվել են շաբաթ օրը, բայց էլի մասնակցություն չենք ունեցել»,- ավելացրեց Ն. Մնացականյանը:

 Ի դեպ, չնայած իսկապես եկող տարվա բյուջեի մասին հանրային կարծիքի հարցում թե՛ համայնքապետարանի պաշտոնական կայքում և թե՛ սոցիալական ցանցում հայտարարություն տարածվել է, սակայն նախնական տարբերակը չի կցվել, որի հիման վրա հետաքրքրված բնակիչները հնարավորություն կունենային  հիմնավոր առաջարկություններ ներկայացնելու:

Համայնքի ավագանիները նշեցին, որ ի տարբերություն քաղաքացիների, իրենք ակտիվ քննարկել են համայնքային բյուջեի նախնական տարբերակը, ինչպես նաև տարեկան աշխատանքային պլանը/ ՏԱՊ/, որտեղ նշված է 2019 թ.-ին 4 միլիարդ ներդրման մասին: Որոնք են ակնկալվող ներդրումների հնարավոր աղբյուրները, հարցի պատասխանը մեզ չհաջողվեց ստանալ ո՛չ ավագանու նիստի ընթացքում, ո՛չ էլ ավարտից հետո։

Ավագանու անդամ Արմեն Մկրտչյանն ասաց, որ Գորիս համայնքի հնգամյա զարգացման  ռազմավարական պլանում նախատեսված ծրագրերի մի մասն արդեն իրականացվել է և նրան հետաքրքրում էին 2019թ. պլանները։ Պատասխանելով հարցին, համայնքի ղեկավարը նշեց, որ 2019թ. բազմաթիվ ծրագրեր են նախատեսվում իրականացնել. «Գորիսում կբացվի 2-րդ սպորտդպրոցը, վագոն-տնակներում բնակվող 50 ընտանիք կապահովվի բնակարանով, կվերանորոգվեն Խնձորեսկ և Վերիշեն բնակայրերի ջրային կապտաժները, բոլոր գյուղական բնակավայրերում կկառուցվեն խաղահրապարակներ, կսկսվի աղբահանություն իրականացվել նաև Շուռնուխ և Բարձրավան բնակավայրերում»:

Երկարատև քննարկումից հետո նիստին մասնակցո ավագանու 10 անդամները միաձայն հաստատեցին բազմաբնակավայր Գորիս համայնքի 2019թ. բյուջեն։

Միաձայն որոշումներ ընդունվեցին նաև  ավագանու նիստի մյուս հարցերը ևս, որոնք վերաբերում էին Գորիս համայնքի տուրքերի ու վճարների դրույքաչափերի, տարեկան աշխատանքային պլանի, համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների հաստիքացուցակի հաստատմանը,  համայնքապետարանի աշխատակազմում ծառայողների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարի կիրառման կարգի հաստատմանը, Գորիս համայնքում հողատարածքների օտարմանն, ինչպես նաև համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի 3 հասցեի թիվ 2 վարչական շենքից մի շարք կազմակերպությունների վարձակալությամբ տարածքների հատկացմանը:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.