Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

2018թ. Գորիս համայնքի սեփական եկամուտները հավաքագրվել են 111%-ով

by mediapoint
Փետրվար 13, 2019
0
լուս.՝ Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Գորիս համայնքի հերթական ավագանու նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերում էր 2018-2022թթ հնգամյա զարգացման ծրագրով մինչև այժմ կատարված աշխատանքներին։

Համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը նշեց, որ անցնող տարվա ընթացքում ծրագրով նախատեսված կապիտալ շինարարություններ են իրականացվել: Մասնակի լուծվել են  Գորիս համայնքի բնակավայրերի լուսավորության, աղբահանության, խմելու ջրի հարցերը: Վերանորոգվել են Գորիս համայնքի երկու նախակրթարանի տանիքներ ու սանհանգույցներ, մարզադպրոցները համալրվել են նոր գույքով, բարելավվել է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների որակը: Աշխատանքների մեծ մասն իրականացվել է պետբյուջեից ստացված, ինչպես նաև միջազգային դոնորների հետ համագործակցության և բարերարների ներդրումների միջոցներով:  Ավագանու անդամ Արմեն Մկրտչյանի այն հարցին, թե արդյոք  կան ծրագրեր, որոնք դուրս են մնացել կամ չեն իրականացվել, համայնքապետի տեղակալը նշեց, որ հիմնական խնդիրը, որի վերաբերյալ Գորիս համայնքի բնակիչները շարունակում են ահազանգել, վերաբերում է ներհամայնքային տրանսպորտին։

Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի խոսքով  բանակցություններ են տարվում Գորիս-Խնձորեսկ բնակավայր երթուղին սպասարկող տրանսպորտային ընկերության հետ Ներքին Խնձորեսկ և Հարթաշեն բնակավայրերին ևս սպասարկելու համար: Առաջիկայում նոր երթուղի կգործի նաև Շուռնուխում, Բարձրավանում, Որոտանում:

 «2018 թ. Գորիս համայնքի համար ձեռքբերումների տարի էր: Անընդհատ խոսում ենք արտագաղթի վերաբերյալ, բայց ես ուզում եմ նշել, որ Գորիսում ներգաղթ է եղել. կապիտալ շինարարության պահանջարկն այնքան մեծ է մեր համայնքում, որ տեղի ուժերն արդեն չեն բավականացնում և ինչպես նախկինում, հիմա նույնպես բոլորին հրավիրում ենք վերադառնալ հայրենիք ու իրենց ներուժը ներդնել համայնքի զարգացման գործում»,- ասաց համայնքի ղեկավարը: Հնգամյա զարգացման ծրագրի քննարկման ընթացքում անդրադարձան նաև  2019թ. նախատեսված աշխատանքներին:

Հաջորդ հարցը վերաբերում էր 2018թ. Գորիս համայնքի բյուջեի կատարման  տարեկան հաշվետվությանը:  Ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Նարեկ Մնացականյանի ներկայացմամբ,  ըստ պլանավորածի,  2018թ սեփական եկամուտները 222 միլիոն դրամ  պետք է կազմեր, սակայն նախատեսվածից ավել է հավաքագրվել. ընդհանուր շուրջ 111 %, այսինքն 23 միլիոն դրամ ավելի, քան նախատեսվում էր:  Այս մեծ տարբերությունը ստացվել է գույքահարկի և տեղական տուրքերի գերակատարման շնորհիվ, իսկ հողի հարկը հավաքագրվել է 90 %-ով:

Ավագանու անդամները նշեցին, որ բնակիչները տարիներ շարունակ հողի հարկը վճարել են, ունեն անդորագրեր, բայց խոշորացումից հետո շատերի անունով ապառքներ են գոյացել: Ն. Մնացականյանի խոսքով՝ իրենց համար հիմք է հանդիսանում Համայնքների միությունից ստացված բազան, որտեղ նշված է համայնքի բնակիչների վճարված և չվճարված գումարների չափը: Համայնքի ղեկավարը հավելեց, որ եթե բնակիչը վճարել է ու ունի  անդորրագիր, բայց այդ գումարները համայնքային բյուջե չեն մուտքագրվել, ուրեմն նախկին  համայնքապետը պետք է պատասխանատվության ենթարկվի: 2019թ. նախատեսվում է ունենալ 4,3%-ով ավել բյուջե:

Նիստին ներկա 12 ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ընդգրկված 10 հարցերին, որոնք վերաբերում էին համայնքային ենթակայնության տակ գտնվող հողատարածքների աճուրդով օտարմանը, ինչպես նաև վարձակալությամբ տարածքների հատկացմանը:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
    Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ

    ՏԻՄ համամասնական ընտրություններ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում

    Սեպտեմբեր 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.