Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Լոտի համար գրանցված երկրորդ հայտատուն հաճախ ձեւական մասնակից է

by mediapoint
Հոկտեմբեր 19, 2019
0

Գորիս համայնքում տեղի ունեցավ հողատարածքների բաց դասարական աճուրդ- վաճառք: Ըստ  ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային www.azdarar.am կայքում տեղադրված հայտարարության ներկայացված էր 10 լոտ, որից կայացավ 6-ը:

Օժանդակ շինություն, բնակելի տուն, հասարակական շինություն կառուցելու նպատակով աճուրդին ներկայացված հողատարածքների սակարկությություններին  ներկայացել էր 2-ական գնորդ։ 7-րդ լոտով ներկայացված  Գորիս քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 1/10 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից 2000.0քմ հողատարածքի աճուրդը չկայացավ, քանի որ ներկա էր միայն մեկ մասնակից:

8-րդ, 9-րդ և 10-րդ լոտերին մասնակցության հայտ ոչ ոք չէր ներկայացրել։ Չկայացած լոտերի համար օրենքով նախատեսված կարգով նոր աճուրդ է կազմակերպվում, սակայն աճուրդի պայմանները, այդ թվում՝ մեկնարկային գինը կարող են փոփոխվել։

Աճուրդի ընթացքում «վիճարկվող, խնդրահարույց» հողակտորներ չկային ու մրցակցություն չկար: Որոշ դեպքերում լոտի համար գրանցված երկրորդ հայտատուն միանգամից զիջում էր քայլը, որից կարելի է կարելի է ենթադրել, որ երկրորդ մասնակցի առկայությունը ձեւական բնույթ է կրում: Աճուրդի անցնակցման կանոնակարգի համաձայն աճուրդին պետք է մասնակցի առնվազն 2 մասնակից:

Աճուրդի յուրաքանչյուր լոտի սակարկության արդյունքներով հաղթողի ներկայացրած գինը կազմում էր մեկնարկայինից ընդամենը 10% ավելի, այսինքն յուրաքանչյուր մասնակից  կատարեց  մեկ քայլ`  5%-ով, որը նախատեսված էր ի սկզբանե:

Դիտարկմանը, թե համայնքային պատկանելիության անշարժ գույքի աճուրդները ձևական բնույթ են կրում, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ, աճուրդային հանձնաժողովի նախագահ Մենուա Հովսեփյանն առարկում է․ «Աճուրդը ձևական բնույթ չի կարող կրել: Որոշ դեպքերում, կախված, մասնավորապես հողատարածքների գտնվելու վայրից,  աճուրդին մասնակցության հայտեր չեն ներակայացնում։ Որոշ դեպքերում էլ յուրաքանչյուր լոտի համար դիմում է  6-7 մասնակից, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է ձեռք բերել սակարկվող գույքը»։

Ըստ փոխհամայնքապետի, համայնքային իշխանությունը շահագրգռված է, որ աճուրդների մասնակիցները շատ լինեն, սակարկությունն ավելի ակտիվ, որպեսզի մեկնարակային գնից բարձր, բայց իրատեսական գնով հողատարածքներն օտարվեն, այսպիսով համալրելով համայնքային բյուջեն:

mediapoint
mediapoint
Share36TweetShare
  • Recent News

    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
    Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ

    ՏԻՄ համամասնական ընտրություններ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում

    Սեպտեմբեր 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.