Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիս համայնքի 2019թվականի բյուջեով խնայվել է մոտ 100 միլիոն դրամ. ընթացքի մեջ են 2020-ի նախագծի քննարկումները

by mediapoint
Դեկտեմբեր 4, 2019
0

 

Սուսաննա Շահնազարյան

Գորիս համայնքի բյուջեի սեփական եկամուտները 2017 թվականի համեմատությամբ 2019-ին աճել են 12միլիոն դրամով, եկող տարվա համար պլանավորվում է այս ցուցանիշն ավելացնել։ Ընթացիկ տարում տեղական բյուջեի ծախսերից, նախնական տվյալներով, խնայվել է մոտ 100 միլիոն դրամ: Խնայված միջոցների գրեթե 35 միլիոնը, վերաբերում է համայնքապետարանի ադմինիստրատիվ /գործառնական/ծախսերին։

Բյուջեի եկամուտները կավելանան նաև եկող՝ 2020թվականին: Առաջին անգամ բազմաբնակավայր Գորիս համայնքի  բյուջեն կհատի մեկ միլիարդի սահմանը։ Ըստ համայնքի ֆինանսական գլխավոր փաստաթղթի՝ բյուջեի նախագծի,  ընդհանուր եկամուտները կկազմեն  100513,2 հազար դրամ։ Նախորդ տարվա համեմատ, մոտ հարյուր միլիոն դրամով ավելացել է պետության կողմից հատկացվող պաշտոնական դրամաշնորհը, ինչը պայմանավորված է ինչպես տրվող ֆինանսական հատկացումների համահարթեցման սկզբունքների փոփոխությամբ, այնպես էլ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու արդյունքում՝ ըստ որի, 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարի փոխարեն  կկազմի 68 հազար դրամ.այս հիմքով համայնքում եկող տարվա ընթացքում 20 տոկոսից ավելի կավելանա նաև նախակրթարանների և համայնքային ենթակայության այլ կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձը։

bju
Infogram

Ըստ բյուջեի նախագծի,  գալիք տարում աշխատավարձի բարձրացում ակնկալվում է նաև «Գորիս համայնքի կոմունալ ծառայություն»  համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը հատկացվող ծախսերի ցանկում, քանի որ ավելացել են շրջակա միջավայրի պահպանության հոդվածով նախատեսված միջոցները, մասնավորապես, աղբահանության կազմակերպմանը կուղղվի ընթացիկ տարվա հետ համեմատած, մոտ 12միլիոն դրամով ավելի գումար, ինչը  նախագծի հեղինակների խոսքով պայմանավորված է  այս ոլորտում համայնքային ծառայության որակի բարելավման միտումով։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների հոդվածով բյուջեի նախագծով կավելանա նաև փողոցների լուսավորման ֆինանսավորումը. հավելյալ գումարները կուղղվեն նախորդ տարիներին ընդլայնված լուսավորության ցանցի պահպանմանը, ինչպես նաև կշարունակվի ընդլայնվել լուսավորության ցանցը։

2020թվականին համայնքի ֆինանսական անձնագրի նախագծով   գրեթե կրկնակի ավելացել են գյուղատնտեսության ոլորտի համար նախատեսվող հատկացումները. նախորդ տարվա մեկ միլիոնի փոխարեն այն կկազմի 2,2միլիոն, և կուղղվի նախորդ տարվա ընթացքում հիմնականում միջազգային ներդրումներով ձեռքբերված ենթակառուցվածքների պահպանությանը։

Անփոփոխ է մնացել սոցիալական պաշտպանության համար նախատեսվող ֆինանսավորումը՝ 22 միլիոն դրամ։ Դրա փոխարեն գրեթե եռակի ավելացել են այլ գույքի վարձակալությունից ակնկալվող գումարները։

Եկամուտների առումով նվազել են համայնքի սեփականություն համարվող հողերի վարձավճարները․ 2019թվականի 7,5-ի փոխարեն պլանավորվում է 6, 5միլիոն դրամ․ այս ուղղությամբ քննարկումները դեռևս շարունակվում են։

2020թվականի բյուջեի նախագծով փոփոխություններ չեն նախատեսվում տեղական և արտասահմանային գործուղումների, կոմունալ ծառայությունների, շահույթ չհետապնդող կազմակերպություններին տրվող ֆինանսավորման ուղղությամբ։

Ինչպես և նախորդ տարի, պարգևատրումների և դրամական խրախուսումների համար բյուջեի նախագծով ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում։

Համայնքի սեփական եկամուտների վարձավճարների, տեղական տուրքերի չափի մասին համայնքի ավագանին որոշում կընդունի համայնքի 2020թվականի բյուջեի հաստատման զուգահեռ։ Արդեն հունվարի վերջին ավագանուն կներկայացվի համայնքի ամբողջական բյուջեն՝ վարչական և ֆոնդային մասերով։

Նշված թվերի աղբյուներ՝

http://www.goriscity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=bb6ea9ec-5da4-4900-a976-4465b128a80d

http://www.goriscity.am/Pages/Misc/Announces/view.aspx?recID=494#.XeYk3egzbDc

 

mediapoint
mediapoint
Share207TweetShare
  • Վերջին Նորությունները

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»
    Տեսանյութեր

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»

    Հունիս 5, 2026
    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում
    Տեսանյութեր

    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում

    Հունիս 4, 2026
    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները
    Հոդվածներ

    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները

    Հունիս 3, 2026
    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը
    Հոդվածներ

    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը

    Մայիս 31, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.