Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Տեղ համայնքի 2020 թվականի բյուջեի նախագծով պլանավորվում է նախատեսվող եկամուտների 0,26%-ը (500,000 դրամ) ուղղել մասնակցային բյուջետավորմանը

by mediapoint
Դեկտեմբեր 10, 2019
0

Աննա Սահակյան

Տեղի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի 2020 թվականի բյուջեի նախագծի  հանրային քննարկում: Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը անդրադարձ կատարեց 2019 թվականի ընթացքում իրականացված ծրագրերին, այնուհետև ներկայացրեց 2020 թվականի ծրագրային բյուջեի նախագիծը:

Համայնքի 2020թ.-ի բյուջեն մշակվել է՝ հիմք ունենալով համայնքի 2017-2021թթ.  հնգամյա զարգացման ծրագիրը և 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանը: Գալիք բյուջետային տարվա ընթացքում համայնքի զարգացման հիմքում լինելու են բնակիչների կենսական շահերի ապահովումը, շրջակա միջավայրի պահպանումը, համայնքի հարմարավետ և բարեկեցիկ միջավայրի ստեղծումը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացումն ու զարգացումը, ինչպես նաև համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացումը: Նշված ուղղություններից, համայնքի ղեկավարն առանձնացրեց համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքի աշխուժացման անհրաժեշտությունը և այս ուղղությամբ ֆինանսական միջոցների ներդրումը։ Ներսես Շադունցը նշեց, որ քննարկվել է «Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպության առաջարկը գալիք 2020 թվականի բյուջեի նախագծով եկամուտների 0,26%-ը ՝ հինգ հարյուր հազար դրամ նախատեսել մասնակցային բյուջետավորման համար, և արդեն իսկ նախնական համաձայնություն են հայտնել։ Համայնքի ղեկավարի խոսքով այն հնարավորություն կտա համայնքի բնակիչներին մասնակցել հանրային ռեսուրսների բաշխմանը, լսելի դարձնել նրանց ձայնը որոշումների կայացման ժամանակ:

Հանրային լսման ժամանակ բնակիչների կողմից բարձրաձայնվեցին համայնքում աղբամանների տեղադրման, Խնածախի խմելու ջրի ապահովման, բնակավայրերի մանկապարտեզների վերաբերյալ հարցեր: Իսկ սոցիալական օգնության համար նախատեսված գումարներն առաջարկվեց փոխարինել սոցիալական նախաձեռնություններով, ինչպես, օրինակ, առանձին դեպքերում անհատույց գյուղատնտեսական կենդանիների տրամադրումը կամ այլ ձևաչափով։ Այս հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն մինչև ավագանու կողմից բյուջեի հաստատումը:

 

 

 

 

 

mediapoint
mediapoint
Share44TweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.