Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Շահերի բախման պատշաճ կարգավորման միջոցով հնարավորէ կանխագելել կոռուպցիոն դեպքերը

by mediapoint
Փետրվար 11, 2020
0
Լուսանկարը՝ ԹԻՀԿ-ի կայքէջից

Հայաստանի կառավարման  տարբեր գործընթացներում միանշանակ կա շահերի բախման  խնդիր, չնայած դեռևս պատկերացում չկա շահերի բախում հասկացության և դրանից խուսափելու ձևերի մասին. այն նաև սահմանված չէ օրենքով և դրանից խուսափելը դրվում է միայն, այսպես ասած,  մարդու խղճի վրա։

Շահերի բախում և կոռուպցիա բառերը երբեմն իրարից անբաժան են կամ իրարից բխող և միանշանակ է, որ շահերի բախման գործընթացների պատշաճ կարգավորման միջոցով հնարավոր է կանխարգելել նաև կոռուպցիոն ռիսկերն ու դեպքերը։ «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության փորձագետ Աբրահամ Արտաշեսյանի խոսքով՝ շահերի բախման դեպքերը կանխելու համար կարևոր փաստաթղթեր են պետք։  Խոսքը ոչ թե, օրինակ,  աշխատակիցների պաշտոնի անձնագրերում շահերի բախումից խուսափելու, էթիկայի նորմերի մասին մի քանի կետերով նշելը, այլ առանձին փաստաթուղթ ունենալը։

«Հնարավոր գործիքներից են, օրինակ, մենեջմենթի մակարդակում վերապատրաստումները։ Մարդուն աշխատանքի ընդունելիս նրան, առնվազն, պիտի  բացատրվի, թե ինչ է շահերի բախումը, դրանից խոսափելու ընթացակարգերը, ինքն էլ ստորագրի թղթի տակ. այդ պարագայում աշխատանքի ընդունվելիս մարդը կգիտակցի այդ փաստաթղթի կարևորությունը և արժեքը»,- նշում է փորձագետը։

Տեղական մակարդակում կարելի է հանդիպել բազմաթիվ օրինակների, որոնք դեռևս  չեն ընկալվում որպես շահերի բախման դեպքեր և պարզաբանվում են «փոքր համայնքում բոլորն իրար ճանաչում են», «մրցույթին դիմած ուրիշ մարդ չկար» կամ «ում էլ ընտրենք, միևնույն է մեզ ծանոթ-բարեկամ է լինելու» տարբերակներով։

Չնայած ավագանու կանոնակարգով կամ գնումների ընթացակարգով որոշակի դրույթներ կան շահերի բախման դեպքերից խոսափելու մասին, բայց դեռևս տեղական մակարդակում չկա որևէ փաստաթուղթ, օրենք, որի հիման վրա կարելի է ոչ միայն ծանոթանալ շահերի բախում հասկացությանը, դրա հաղթահարման մեխանիզմներին, այլև անհրաժեշտության դեպքում մարդուն քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկել։

«Մի ընդհանուր օրենք է պետք, թե որն է շահերի բախումը,  էթիկան, որից հետո  ավագանին կարող է սահմանել, թե ինչ գործընթացներով անցնեն շահերի բախումից խուսափելու համար»,- ասում է Աբրահամը և ավելացնում, որ «նույն ձև կարելի է դիտարկել մասնակցայնության կամ որոշումների կայացման գործընթացը։ Ոչ մի տեղ գրված չէ, թե ինչպես պետք է կազմակերպվի օրինակ, հանրային քննարկումը։ Ընդհանուր հասկացություններ են տրված ու իրականացվում է այնքանով, ինչքանով որ այն կարևորվում է։ Նույնն էլ նաև շահերի բախմանն է վերաբերում. ինչքան հասկանան շահերի բախումից զերծ մնալու կարևորությունն ու արդյունավետությունը, այնքան ավելի հստակ կաշխատեն»։

Կարևոր է գիտակցելը, որ եթե ուզում ենք արդյունավետ կառավարում, եթե ուզում ենք տեղական մակարդակում առավել ևս ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործում, մենք պիտի ունենանք նաև որոշակի վարվելակերպ ու ընթացակարգ։

mediapoint
mediapoint
Share27TweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.