Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Ինչպես է Գորիսը դիմագրավում Կորոնավիրուսի հնարավոր տարածմանը

by mediapoint
Մարտ 13, 2020
0

Սեփական լրատվություն

Կորոնավիրուսի տարածման մասին լուրերը շարունակում են գլխավորել ավելի հաճախ քննարկվող հարցերի շարքը։ Պաշտոնական աղբյուրները հիմնականում ուղիղ եթերների միջոցով հանրությանը ներկայացնում են հանրապետությունում ստեղծված իրավիճակը։ Համացանցը ողողված է դրանց բազմաբնույթ մեկնաբանություններով: Ընդհանուր առմամբ, խուճապի տրամադրություն չկա, սակայն հետաքրքիր է, թե ինչպես են պատրաստվում դիմագրավել վարակի հնարավոր տարածմանը Գորիս համայնքում։

Այդ նպատակով զրուցել ենք Գորիսի Բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանի հետ։ Նրա տեղեկատվությամբ,  վերջին ամիսներին մեծ թվով քաղաքացիներ են դիմել կենտրոն․ նրանց գերակշիռ մասի մոտ ախտորոշվել է վերին շնչուղիների բորբոքում, որոշների մոտ՝ բրոնխիտ, թոքաբորբ։ Ընթացիկ տարվա հունվարից մինչև այժմ այդ ախտանիշներով արձանագրվել է երկու մահ։ Հաշվի առնելով մանկական և թերապևտիկ բաժինների ստացիոնար հիվանդների թվի աճը, ձեռք են բերվել լրացուցիչ մահճակալներ, դեղորայք, անհրաժեշտ  նյութեր։

Անցած օրերին կորոնավիրուսի կասկածով մեկ քաղաքացի է ինքնակամ դիմել  կենտրոն, ով 10 օր առաջ էր վերադարձել Իրանից, ունեցել է 37,20 ջերմություն։ Հիվանդն անմիջապես մեկուսացվել է կենտրոնի՝ համաճարակների, ինֆեկցիաների կանխարգելման մեկուսարանում։ Այնուհետև նրանից  նմուշառում է կատարվել և ուղարկվել Կապան՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ «Սյունիք» մասնաճյուղ,որը        մարզի տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային ախտորոշիչ հսկողություն է իրականացնում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմաննն   ուղղված և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում․ այն, ի դեպ հանրապետության մարզային միակ բուժծառայությունն է, որտեղ հնարավոր է կորոնավիրուսի ախտորոշման տեստ անցկացնել։ Մինչ այդ ճշտվել է հիվանդի շրջապատի շրջանակը, պարզվել է, որ նա շփվել է միայն իր ընտանիքի և հարևանների հետ։  Նմուշառման պատասխանը  բացասական է եղել։

Բժշկական կենտրոնի տարածքում առանձնացված մեկուսարանում միաժամանակ հնարավոր է հոսպիտալացնել վարակակիր 3 և կասկածյալ 6 քաղաքացու։ Ըստ առողջապահության նախարարության ցուցումի, վարակակիրներն անմիջապես կտեղափոխվեն Երևան։

Դավիթ Մաշուրյանի խոսքով, այժմ առավել ծանրաբեռնված աշխատում են ընտանեկան բժիշկները, ովքեր պարբերաբար զանգահարում են իրենց տեղամասերի հատկապես խրոնիկ հիվանդություն ունեցող բնակիչներին, հարցնում նրանց առողջության մասին, հորդորում առաջին իսկ անհրաժեշտության դեպքում դիմել բժշկական կենտրոն։ Վերջինս, ըստ կենտրոնի տնօրենի, լիարժեք ապահովված է դեղորայքով, ընթացիկ տարվա ընթացքում դիմակների գնում չի կազմակերպված, սակայն պահեստավորված բավարար քանակով ապահովված են։

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության  Գորիսի մասնաճյուղում արդեն երկու շաբաթ է, ատամանաբուժական ծառայության միայն անհետաձգելի ու շտապ դեպքերն են սպասարկվում։ Մյուս գրանցումները հետաձգվել են։ Նույնը նաև ակնաբուժական ծառայությունների մասով։

«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2. 2 կետով համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակում նախատեսվում է, որ նա «աջակցում է համայնքի տարածքում իրականացվող վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային աշխատանքներին»: Այս առումով Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը mediapoint.am-ին տեղեկացրեց, որ նախորդ օրերին համայնքային ենթակայության նախակրթարաններն ապահովվել են ախտահանիչ նյութերով, հրահանգավորվել է, որպեսզի կողմնակի մարդկանց մուտքը՝ նախակրթարանններ, արգելվի։ Բացի այդ, հետևում են Սյունիքի մարզպետարանի հանձնարարականներին։ Ինչպես և հանրապետության այլ բնակավայրերում, մինչև մարտի 23-ը փակ կլինեն համայնքային ենթակայության կրթական հաստատությունները։ Հանրային միջոցառումների սահմանափակման հրահանգ դեռևս չունեն։

Կորոնավիրուսի տարածման, դրա կանխարգելման, քաղաքացիների դեղորայքով ապահովման, մթերային, առաջին անհրաժեշտության ապրանքների առկայության վիճակի ուսումնասիրության նպատակով mediapoint.am-ը  եղել է Գորիս քաղաքի մի շարք դեղատներում, խանութներում։

Գորիսի դեղատների մեծ մասում վերջին շրջանում մեծացել է պարացետամոլի և այլ ցավազրկող ու ջերմիջեցնող դեղահաբերի պահանջարկը։ Այս պահի դրությամբ շատ դեղատներում պարացետամոլ չկա, մարդիկ գնում են պարացետամոլ պարունակող այլ դեղահաբեր կամ փոխարինողներ՝ նիմեսիլ, նուրոֆեն, գրիպոֆլյու, տերաֆլյու և այլն։

Դեղորայքի առումով մարդկանց մեջ որոշակի խուճապ է նկատվում հատկապես պարացտամոլի համար, որոշ քաղաքացիներ միանգամից 30 «լիստ» պարացետամոլ են գնում։ Դեղատների աշխատողները սա բացատրում են նաև քաղաքում առկա գրիպի վիրուսով ու մրսածությամբ։

Այս պահին դիմակներ չկան, մեծ քանակությամբ ալկոգել և ախտահանիչ նյութեր գնում են դպրոցների, մանկապարտեզների համար, նաև անհատներ՝ անհատական օգտագործման նպատակով։ Դեղատներից մեկի վաճառողուհու խոսքով սկզբնական շրջանում մեծ քանակությամբ դիմակների ու հաբերի վաճառք են կատարել,, դրա համար միանգամից սպառվել է։ Այժմ որոշ դեղատներում մեծ քանակներով այլևս չեն վաճառում։ Օրինակ պարացետամոլ վաճառում են առավելագույնը 2 «լիստ»։ Մեծացել է նաև շենք շինությունների  ախտահանիչ միջոցների պահանջարկը։

«Շադնե» խանութի  տնօրեն Մարիամ Ալեքսանյանի խոսքով առևտուրը պայմանավորված է, ոչ թե խուճապով, այլ նրանով, որ մարդիկ ամսվա որոշակի օրերին են աշխատավարձ կամ թոշակ ստանում և այդ պատճառով այդ օրերին ավելի շատ են գնումներ կատարում և այդ միտումը նկատվել է նաև մինչև կորոնավիրուսի  տարածման հավանականության մասին լուրերը։

Այնուամենայնիվ, կան խանութներ, որտեղ աշխատակիցները  պնդում են, որ նկատվում է մարդկանց խուճապ, մարդիկ մի քանի տուփ մակարոնեղեն են գնում, շաքարավազ, ձավարեղեն, ձեթ և այլ առաջին իսկ օգտագործման պարագաներ:

-Նկատվում   է, և հիմնականում մեծահասակների կողմից, ինչպես նաև որոշ կառույցներ կան, որոնք այսօր առավոտյան  մեծ քանակությամբ ալկոգել, ախտահանող անձեռոցիկներ են գնել: Այս պահին բացի ալկոգելից, դեռ ունենք որոշակի պարագաներ, հույս ունենք, որ շուտով ալկոգել էլ կստանանք,-ասում է սուպերմարկետներից մեկի աշխատակիցը։
Մեր այցելության ընթացքում մի շարք քաղաքացիներ տարբեր կարծիքներ հայտնեցին, այնուամենայնիվ, քիչ են այն մարդիկ, ովքեր նշեցին, որ ցանկանում են սննդամթերք կուտակել, մեծ մասի կարծիքով խուճապը մտացածին է։

 

mediapoint
mediapoint
Share335TweetShare
  • Առանց մեկնաբանության

    Սերմերի Ռայիսան
    Հոդվածներ

    Սերմերի Ռայիսան

    Ապրիլ 18, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Հոդվածներ

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար

    Ապրիլ 15, 2026
    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար
    Համայնք

    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար

    Ապրիլ 13, 2026
    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում
    Հոդվածներ

    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում

    Ապրիլ 12, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.