Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Տաթև համայնքում հողն ու գույքն օտարվում կամ վարձակալության են տրվում առանց փոխկապակցված անձանց և առաջնահերթությունների կարևորությունը հաշվի առնելու

by mediapoint
Մարտ 31, 2020
0

 

Սուսաննա Շահնազարյան

Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի՝ 2018-19թթ որոշումների գերակշիռ մասը վերաբերում է  համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը  աճուրդ-վաճառքով օտարմանը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության իրավունքով հատկացմանը։

2018 թվականի մայիսի 2-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդի արդյունքներով, մրցույթի դրված համայնքի Տաթև բնակավայրի Վանքին հարակից փողոցի՝ թիվ 9 տաղավար հասցեում գտնվող 485քմ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (ծանրաբեռնված 59քմ մակերեսով,  շարժական տաղավարներով)  հասարակական սպասարկման գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետով, կառուցապատման  իրավունքով և տարեկան 116 հազար դրամ տարեկան վարձավճարով  հատկացվել է Գոռ Մինասյանին։ Նույն մրցույթում վերջինս հաղթող է ճանաչվել նաև նշված տարածքի թիվ 11 հասցեումգտնվող 425քմ հողամասը՝տարեկան հարյուրհազար դրամ վարձավճարով։

Գոռ Մինասյանը հաղթող է ճանաչվել նաև  2018 թվականի  փետրվարի 19-ին կայացած աճուրդում, ըստ որի,նրան է օտարվել Տաթև գյուղում գտնվող մոտ 2,8հա (երկու միավոր) գյուղատնտեսական նշանակության հողը՝ տարեկան  210 հազար դրամով։

Գոռ Մինասյանը  նաև ավելի վաղ՝ապրիլի 19-ին կայացած աճուրդի հաղթողների թվում է, որի արդյունքներով Տաթև գյուղում գտնվող երկու միավոր, ընդհանուր 1,4 հեկտարի չափով հողակտորները գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակովօտարվել է նրան։Ւ դեպ,Գոռ Մինասյանը համայնքի  Տաթև վարչական բնակավայրի ղեկավարն է , նրա եղբայրը Տաթև համայնքի ավագանու անդամ է։

2019 թվականի ապրիլի 1-ին կայացած աճուրդի արդյունքներով, մրցույթի  ինը լոտից 8-ումհաղթող է ճանաչվել Երևան քաղաքի բնակիչ Սոս Հարությունյանը, ում օտարվել է տարբեր նշանակության 8հա հող, որի համար գնորդը վճարել է 2, 3 միլիոն դրամ:

Խոտ գյուղի «Խոզանոց»  հասցեում գտնվող 0,1124 հեկտար «Արտադրական նշանակության օբյեկտների» հողամասը և նրա վրա կառուցված 1076,5 քմ «Արտադրական» շինությունը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով  2,130 հազար դրամով օտարվել  է Սևակ Գառնիկյանին, ով Խոտ բնակավայրի վարչական ներկայացուցչի որդին է։ Սա նշված տարեթվերի ամենախոշոր գումարով օտարումն է Տաթև համայնքում։

2019թվականի օգոստոսի 9-ին հայտարարվել էր Տաթև համայնքի սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության իրավունքով հատկացնելու  մրցույթ, որը, սակայն, չի կայացել, պատկերը նույնն է եղել նաև կրկնամրցույթին՝ նույն ամսվա 27-ին, որից հետո,  հոկտեմբերի 4-ին, համայնքի ղեկավարի որոշմամբ  վարձակալության մրցույթի  27, 3 հա հողատարածքներն առանց մրցույթի, ընդհանուր չափով, տարեկան մոտ 400 հազար դրամ վարձավճարով, ըստ դիմումների, հատկացվել է Հարժիս բնակավայրի 26 բնակչի։

Ինչպես տեղեկանում ենք համայնքային իշխանության կայքից, օգոստոսի 15-ին, այնուամենայնիվ, նույն նպատակով մոտ 15 հա-ի  համար մեկ այլ մրցույթ կայացել է, որի արդյունքում վարձակալական պայմանագիր է կնքվել 13 հոգու հետ։

2019թվականի հոկտեմբերի 25-ին կայացած, համայնքի սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության մրցույթի արդյունքներով չորս լոտի միակ հաղթող է ճանաչվել Ռազմիկ Բախշյանը, ում գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության իրավունքով հատկացվել է  մոտ 140հա հող՝ ընդամենը 362 հազար դրամ տարեկան վարձավճարով։ Ռազմիկն, ի դեպ, ավագանու անդամ Գևորգ Բախշյանի եղբայրն է։

Համայնքի կողմից, առանց մրցույթի, հիմք ընդունելով ավագանու 2019 թվականի մայիսի 8-ի  որոշումը, Տաթև համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողերից 0,55 հեկտար անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով, 25 տարի ժամկետով հատկացվել   է «Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպությանը:

Տաթև համայնքի ավագանու 31 հոկտեմբերի 2019թ.-ի նիստում Տաթև համայնքի սեփականություն հանդիսացող Տաթև գյուղի 4-րդ փողոցի թիվ 21 հասցեում գտնվող նախկին մանկապարտեզի շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Էկո-Երիտասարդություն» հասարակական կազմակերպությանը, այս որոշումը վավերացվել  է համայնքի  ղեկավարի՝ նոյեմբերի 12-ի որոշմամբ։ Նույն հասցեի հետ կապված, համայնքի ղեկավարը մեկ այլ որոշում է ընդունել 2019թ.  դեկտեմբերի 27-ին, այս անգամ նշելով, որ նույն հասցեում «գտնվող անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Էկո-երիտասարդություն» հասարակական կազմակերպությանը՝ 25 տարի ժամկետով»։  Ի դեպ, կազմակերպության զործադիր տնօրենը համայնքի ղեկավարի խորհրդականն է։ Երիտասարդ աղջիկը նաև հաղթող է ճանաչվել համայնքի սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով  վարձակալության  համար 2019թվականի մարտի  25-ի   հայտարարված մրցույթում և  տասը տարի ժամկետով, տարեկան 174,500 դրամ վարձավճարով վարձակալել 2,55 հեկտար հող։

Տաթև համայնքի ղեկավարի որոշմամբ  տեղական բյուջեից  սոցօգնություններ չեն տրվում։ Դրա փոխարեն, համայնքապետի՝ 31 հունվարի 2019 թվականի N 07որոշմամբ Գորիսի Հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի երեք աշխատակիցների՝ «2018 թվականի ընթացքում մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակի, օպերատիվ և բարեխիղճ աշխատանքի համար «խրախուսել է» նվերներով՝ վկայակոչելով «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 17-րդ կետը։ Ի դեպ, գրեթե նույն ժամանակահատվածով փրկարարներին, այսպես ասած իրենց երախտիքն են հայտնել, նաև Գորիսի և Տեղի համայնքային իշխանությունները: Վերջինս որոշումը  հիմնավորել է հիմնելով Տիմ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածներով։

mediapoint
mediapoint
Share156TweetShare
  • Առանց մեկնաբանության

    Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում
    Իրազեկում

    Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում

    Ապրիլ 29, 2026
    Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը
    Համայնք

    Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը

    Ապրիլ 28, 2026
    Անվտանգություն, կրթություն և ժողովրդավարություն. հանրային քննարկում Դավիթ Բեկում
    Կապան

    Անվտանգություն, կրթություն և ժողովրդավարություն. հանրային քննարկում Դավիթ Բեկում

    Ապրիլ 27, 2026
    Գորիսի հյուրանոցային ոլորտը մարտահրավերների ֆոնին՝ նոր հնարավորություններ և վերականգնման հույս
    Գորիս

    Գորիսի հյուրանոցային ոլորտը մարտահրավերների ֆոնին՝ նոր հնարավորություններ և վերականգնման հույս

    Ապրիլ 25, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.