Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Տեղ համայնքում արտադրական նպատակներով հողատարածք հնարավոր է գնել՝ մեկ քառակուսու համար վճարելով 500 դրամից պակաս գումար

by mediapoint
Ապրիլ 6, 2020
0

Սուսաննա Շահնզարյան

Տեղի համայնքի ղեկավար Ներես Շադունցը 2018-19թվականներին կայացրել է   345 որոշում, որից մի մասը վերաբերում է նվիրատություններին։ 2018թ. հունվարի 26-ին համայնքային իշխանության ղեկավարի որոշմամբ  Ազգային բանակում ծառայող 72 պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքների համար ձեռք է բերվել նվերներ, ընդհանուր հաշվով ծախսելով 216 հազար դրամ։

2019թ. մարտին համայնքային իշխանության ղեկավարի որոշմամբ  Քարաշեն բնակավայրի դպրոցին նվիրաբերվել է  268 հազար ութ հարյուր դրամ՝ ուսուցչանոցի համար 14 աթոռ ձեռք բերելու նպատակով։

Նվիրատվության շարքը շարունակվել է ընթացիկ տարվա դեկտեմբերին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ «Գորիսի տարածքային վետերանների խորհուրդ» ՀԿ-ին հատկացվել է քառասուն հազար դրամ։

Համայնքապետի որոշմամբ ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ 138 հազար դրամի չափով նվերներ է գնվել համայնքի՝ 43 զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների կանանց և ավագանու երեք կին անդամների համար։ Նույն տոնի առթիվ, տեղական բյուջեից 312հազար դրամ աջակցություն է տրվել համայնքապետարանում և համայնքային ենթակայության կազմակերպություններում աշխատող կանանց․ խրախուսումը տրվել է  առաջինի դեպքում՝ բյուջեի կառավարման մարմնի պահպանում, երկրորդը՝ սուբսիդիա հոդվածներից։

Ընթացիկ տարում նույն նպատակի համար պարգևատրման գումարը կազմել է 520 հազար դրամ։

2019-20թվականներին  ամանորի տոնակատարության համար ձեռք է բերվել  միջինը 4600դրամ արժողությամբ նվերներ, ինչպես նաև ամանորյա տոնածառերի ձևավորման և հրավառության կազմակերպման համար տրամադրվել 1միլիոն 450հազար դրամ: Եվ, չնայած որոշման մեջ նշվում է, որ նվերները հատկացվել են «համաձայն կից հավելվածի», դրանք, սակայն, բացակայում են և անհայտ է,թե նվերների համար որքան գումար է ծախսվել։

Ինչպեա արդեն նշվել է համայնքի բյուջեից «2019 թվականի ընթացքում մասնագիտական բարձր պատրաստվածության և ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար» Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի երեք աշխատակիցներ պարգրատրվել են պատվոգրերով և նվերներով։:

Արդեն իսկ անդրադարձել ենք Տեղ համայնքում նախորդ տարվա ընթացքում անցկացված աճուրդներին։ Իրականացված աճուրդային հանձնաժողովների որոշումներն օրենքով նախատեսված կարգով հաստատվել են համայնքի ղեկավարի որոշումներով, ըստ դրանց, հայտարարված մի շարք աճուրդների  գնորդների ցանկում նկատելի է «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվության ընկերության անունը, որը 2018թ, հուլիսի 31-ին կայացած աճուրդում բջջային կապի կայան կառուցելու նպատակով 500 հազար դրամով ձեռք է բերելԽնածախ գյուղում գտնվող 300ք.մ. հողատարածք։

Նույն աճուրդում և նույն նպատակով նշված գնորդին է օտարվել նաև Խոզնավար գյուղում գտնվող 215,7 ք.մ. հողատարածքը՝ 360 հազար  դրամ գնով։ 500 հազար դրամով Յուքոմը300ք.մ. հողատարածք ձեռք է բերել Վաղատուր գյուղում։

Որոշ աճուրդներում գնորդներն այս կամ այն օբյեկտի կառուցման նպատակով մրցույթի դրված հողատարածքը ձեռք են բերել զարմանալի ցածր գնով, օրինակ, Տեղ գյուղում 50քառակուսիմետր հողատարածքը օտարվել է 25հազար դրամով(վարսավիրանոց կառուցելու նպատակով)։ Ավելի վաղ, ավագանու նիստում մեկնարկային գին էր սահմանվել 17,100դրամ,աճուրդային քայլ որոշվել՝855դրամ։ Երկու քայլից հետո երկու մասնակիցներից մեկը հրաժարել է հետագա մրցակցությունից։

Նույն բնակավայրում և նույն  չափով և գնով մեկ այլ գնորդի հողատարածք է օտարվել առևտրի սրահ կառուցելու նպատակով։

Մեկ այլ որոշմամբ գյուղատնտեսական շանակության օբյեկտ կառուցելու նպատակով 159 քառակուսի մետր հողատարածքն օտարվել է ընդամենը 63 հազար դրամով, որի համար մեկնարկային գին սահմանվել էր 54 հազար դրամ։

1600ք.մ. հողամասը գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով օտարվել հողակտորը, որի համար մեկնարկային գին է սահմանվել 544 հազար դրամ, վաճառվելէ 635 հազար դրամով։ Մեկ այլ դեպքում՝ 1350քառակուսի մետր հողատարածքնօտարվել է մեկնարկային գնից ընդամենը հիսուն հազար բարձր գնով;

Տեղ գյուղի Արցախյան խճուղում  Սպանդանոց կառուցելու նպատակով 428,61ք.մ. մեկ այլ հողամաս օտարվել է  մեկնարկային գնից 21հազար դրամ ավելի  գնով։ Այս օրինակում աճուրդային քայլի չափ է սահմանվել 6500դրամը։ Աճուրդին մասնակցելու հայտ ներկայացրել է երկու հոգի։ Ինչպես այլ, այս համայնքում ևս, ծանոթանալով աճուրդային հանձնաժողովների արձանագրություններին, ակնհայտ է, որ աճուրդների մասնակիցները հիմնականում նախնական պայմանավորվածոթյուն են ունենում։ պատկերը նույնն է նաև համայնքի կողմից նախորդ տարիներին համայնքի սեփականություն հանդիսացող Քարաշեն-Խնածախ չշահագործվող միջին ճնշման գազատարի խողովակների՝ հրապարակային սակարկությունների միջոցով օտարման  դեպքում։

Ակնհայտ է նաև, որ համայնքում մասնավորապես, արտադրական նշանակության օբյեկտների կառուցման նպատակով  օտարվող հողի ցածր գնից տուժում է տեղական բյուջեն։

Տեղի համայնքային իշխանության ղեկավարի  որոշումների ցանկում հրապարակվել է նաև ընթացիկ տարվա համայնքապետարանի կողմից կատարվող գնումների պլանը, որտեղ նշվում է գնվող ապրանքի անվանումը, արժեքը և  քանակը։ Ըստ այդ ցուցակների, երկու տարվա ընթացքում պլանավորվել էր, որ համայնքապետարանը ձեռք էր բերելու երկու միլիոնից պակաս ընդհանուր արժողությամբ գրենական պիտույքներ։ Գրեթե կրկնակի նախատեսվել է  ներքին աուդիտի, իրավաբանական ծառայությունների համար։

mediapoint
mediapoint
Share29TweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.