Սառա Պետրոսյան
Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը էթիկական կառավարման խնդրին անդրադարձել է ավելի քան 20 տարի առաջ՝ 1999 թ.-ին ընդունելով «Տեղական եւ տարածքային մարմիններում ընտրված ներկայացուցիչների քաղաքական բարեվարքության վերաբերյալ եվրոպական կանոնակարգը»: Կանոնակարգով սահմանվել է բարեվարքության հնգաստիճան համակարգ՝
- վարքագծի սկզբունքներ եւ վարքագծի կանոններ,
- նվերներ ընդունելու արգելք,
- անհամատեղելիության պահանջներ,
- շահերի բախում,
- հայտարարագրման համակարգ:
Բարեվարքության թվարկված հնգաստիճան համակարգիցմեր երկրում տեղական եւ տարածքային իշխանությունների համար սահմանված եւ պարտադիր օրենքի ուժ է ստացել միայն մեկը՝ սեփականության հայտարարագրումը, եւ այն էլ բոլորովին վերջերս: Այս տարվա ապրիլին միայնհայտարարագրումը պարտադիր դարձավ բոլոր համայնքների ղեկավարների ու նրանց տեղակալների համար:Ազգայինժողովըփոփոխություններկատարեց «Հանրայինծառայությանմասին» ՀՀօրենքումփոփոխություններկատարելումասինեւ «Կոռուպցիայիկանխարգելմանհանձնաժողովիմասին» ՀՀօրենքումեւհամայնքներիղեկավարներիհամարեւսպարտադիրդարձրեցհայտարարագիրներկայացնելը։ Այսպիսով, մայիսի 1-ից բոլոր համայնքների ղեկավարները եւ նրանց տեղակալները դառնում են հայտարարագրման սուբյեկտ:
Մինչ այժմ բարեվարքության օրենսդրության պահանջը տարածվում էր միայն 15 հազար բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների եւ նրանց տեղակալների վրա: Այսինքն, հիմնականում, միավորված համայնքների ղեկավարների վրա էր տարածվում օրենքի պահանջը եւ այն էլ ոչ բոլորի, քանի որ համայնքների խոշորացումից հետո անգամ նրանց մեծ մասի բնակչության թվաքանակը չի գերազանցում 15 հազարը:
ԵԽ-ի ընդունած Բարեվարքության կանոնակարգը վերաբերվում է ընդհանրապես ընտրված մարմիններին, այսինքն՝ նաեւ ավագանուն: Սակայն, ավագանու մասով այդ պահանջը տեղ չգտավ այս օրենքում: Ավագանին դուրս է վարքագծի նորմերի ու սկզբունքների կանոնակարգումներից, հայտարարագրման համակարգից: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը միայն կանոնակարգում է համայնքի ավագանու գործունեության սահմանափակումները:
Շահերի բախումը (ՇԲ) կառավարելու 4 ձեւ գոյություն ունի՝ ինքնաբացարկ (հրաժարում), լիազորությունների փոխանցում, հայտարարագրում եւ անհամատեղելիություն: Դրանցից 3-ը կանխարգելող միջոցներ են: Ինքնաբացարկը նշանակում է ձեռնպահ մնալ որեւէ որոշման կայացմանը մասնակցելուց: Լիազորությունների փոխանցումը նշանակում է, որ անձը հրաժարվում է ՇԲ-ից: Հայտարարագրումը կազմակերպությանը, վերադասին, եւ կամ հանրությանը սեփական ֆինանսական, անձնական եւ/կամ մասնագիտական «շահերի» մասին տարբեր գործքիների միջոցով տեղյակ պահելն է:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում թվարկված չորսից երկուսն է ներառվել՝ ինքնաբացարկը եւ անհամատեղելիությունը, այն էլ շատ մակերեսային:Համայնքիավագանուանդամիպարտականությունները շարադրված ենհոդված 21-ում, որի 2-րդ մասի համաձայնհամայնքիավագանուանդամըպարտավորէ`
6) չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում էիր, իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր) շահերին:
Հոդված 22-ի 1-ին մաս. Համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`
6) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում:
Ավագանու մասով անհամատեղելիության պահանջները, սակայնհստակեցված չեն։
Խորհրդարանի անդամները, տեղական իշխանությունների ընտրված ներկայացուցիչները եւ բարձրաստիճան ընտրված անձինք իրենց ընտանիքի անդամներին աշխատանքի վերցնելու իրավունք չպետք է ունենան եւ պարտադիր շահերի բախման (ՇԲ) հայտարարագրեր պետք է ներկայացնեն: Բարեվարքությունը, բաց գործելակերպը եւ հավատարմությունը հանրային շահին անհրաժեշտ նախապայմաններ են՝ հանրային վստահությունը մեծացնելու համար: Եթե վստահության մակարդակը բարձր է՝ քաղաքացիները կարող են պատրաստակամորեն ընդունել մի կանոն, որը թույլ է տալիս որեւէ ղեկավարի աշխատանքի վերցնել իր մերձավորներին, եթե այդ կապի մասին նախապես հայտարարվել է:Եթե հանրությունը կասկածամտորեն է վերաբերվում կառավարությանը, ապա կարող է անհրաժեշտ լինել ազգականներին աշխատանքի վերցնելն արգելող կանոն սահմանել:
Հայաստանում երկար տարիներ շատ տարածված էր համայնքի ղեկավարի ընտանիքի անդամների եւ մերձավորների ավագանու կազմում ընդգրկվելը եւ այն դեռեւս լիովին չի վերացվել: Համայնքի ղեկավարը նյութական աջակցությունն առաջին հերթին ուղղում է այն մանկապարտեզին, որի տնօրենը նրա կինն է, քույրը կամ մայրը:
Տեղական եւ տարածքային իշխանությունները չունեն տվյալներ եւ համապարփակ վերահսկողություն այնպիսի կանոնակարգերի նկատմամբ, որոնք վերաբերում են, օրինակ, աշխատանքի ընդունվելուն հաջորդող շրջանում նվերների ընդունմանը կամ պաշտոնական գործունեությանը զուգահեռ կողմնակի աշխատանքներ իրականացնելուն:Եվ, քանի որ ԵԽ բանաձեւերը լիովին չեն տեղայնացվել Հայաստանում, հետեւաբար այս պայմաններում հնարավոր չէ բարեվարքության ռիսկերի գնահատում իրականացնել:
2016թ.-ին, 31-րդ նստաշրջանում Կոնգրեսն ընդունել է կոռուպցիայի կանխարգելման եւ հանրային ոլորտի բարեվարքության խթանման վերաբերյալ միջոցառումների ճանապարհային քարտեզ եւ մշակել 6 զեկույց, որոնցից մեկը՝ ՇԲ վերաբերյալ կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների եւ լավ գործելակերպի սահմանման նկատառումով:
Կոնգրեսը սահմանում է, որ ՇԲ-ն ի հայտ է գալիս այնպիսի իրավիճակներում, երբ մարդը բազմակի դերեր ունի: Տարածքային կամ տեղական կառավարման մարմիններում ներգրավված որեւէ անձ, օրինակ, համայնքի ղեկավար, ավագանու անդամ, համայնքային ենթակայության ՊՈԱԿ-ի ղեկավար, համայնքային որեւէ ծառայող, միաժամանակ ներգրավված է նաեւ բիզնեսում, հ/կ-ում եւ այլն: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը որոշակի կարգավորումներ նախատեսել է: Օրենքի հոդված 25, 1-ին մասը սահմանում է համայնքի ղեկավարի պաշտոնի անհամատեղելիությունը.
Համայնքի ղեկավարը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:
Հայաստանում, տեղական ինքնակառավարման մակարդակում շահերի բախումը դրսեւորվում է, հիմնականում, ձեռնարկատիրականոլորտում: Համայնքներում,որպես կանոն, խանութը, բենզալցակայնը, գազալցակայանը եւ այլ կարեւոր ձեռնարկատիրական օբյեկտներ համայնքի ղեկավարի սեփականությունն են, նաեւ՝ ավագանու անդամներինը: Շահերի բախման մինչ օրս բացահայտված դեպքերը վերաբերում են նրան, որ համայնքային ենթակայության մանկապարտեզի(ների) հայտարարված գնումների շահողը համայնքի ղեկավարի խանութն է լինում, եթե նույնիսկ տվյալ համայնքում մի քանի խանութ կա: Համայնքապետարանի եւ նրան ենթակա բոլոր ՊՈԱԿ-ների բենզինի եւ գազի համար հայտարարված գնումների հաղթողը համայնքապետի բենզալցակայանն ու գազալցակայանն է լինում: Ընդ որում, գնումներին մասնակցելու հայտ է ներկայացնում միայն համայնքապետի ընկերությունը, եւ մրցույթը շահում է ընդունվածից մի քանի անգամ բարձր գնով:
Համայնքապետիսեփական շինարարական կազմակերպությունն է շահում համայնքում կառուցապատման եւ բարեկարգման բոլոր մրցույթները, համայնքապետարանի հայտարարած հողերի վարձակալության մրցույթներում լավագույն հողերը, ամենացածր գներով վարձակալում են նրա ընտանիքի անդամները եւ անհամեմատ բարձր գներով ենթավարձակալության են հանձնում այլոց: Ամենամեծ պահանջարկ ունեցող հողերի աճուրդներում հաղթողները դարձյալնրանց ընտանիքիանդամներն են եւ վաճառքն իրականացվում է շատ ցածր արժեքով:
Հողերի վարձակալության մրցույթների վերաբերյալ վերջին տարիներին ի հայտ եկան կոռուպցիայի այնպիսի դրսեւորումներ, որոնք անկարելի էր երեւակայելը: Խոսքը համայնքում բջջային կայաններ տեղադրելու համար բջջային օպերատորներին վարձակալության հանձնված հողատարածքների մասին է: Համայնքի ղեկավարը համայնքային սեփականություն հանդիսացող հողը սեփականացնում էր ընտանիքի անդամներից մեկի անունով, իսկ նա վարձակալության էր տրամադրում օպերատորին: Կամ՝ համայնքային սեփականություն հողատարածքըտարեկան մի քանի հազար դրամով վարձակալություն էր ձեւակերպում իր ընտանիքի անդամներից մեկի անունով, իսկ նա ենթավարձակալության էր հանձնում օպերատորին՝ գրպանելով համայնքային բյուջեից տարեկան մի քանի հազար դոլար:
Կոռուպցիոն այս գործարքում ներգրավված էին նաեւ կադաստրի աշխատակիցները, որովհետեւ նրանք պետք է օրինականացնեին այդ անօրինական գործարքները: Ուստի, ներքին համաձայնությամբ, օպերատորներին բաժանում էին միմյանց միջեւ եւ գրպանում համայնքային բյուջեի եկամուտները:Ընդ որում, պայմանագրերը կնքվում են 25 տարի եւ ավել ժամանակով:
Երեք տարի առաջ այդպիսի մի դեպք բացահայտեցինք Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում (ներկայիս Կապան համայնքը): Լեռնաձորի երկարամյա ղեկավար Ստեփան Պետրոսյանը հայտնել էր , որ համայնքում առկա 4 հեռահաղորդակցության կայանների համար օպերատորները հողամասերի վարձակալության պայմանագրերը կնքել են համայնքապետարանի հետ: Սակայն, պարզվեց, որ հողատարածքներն օպերատորներին վարձակալության հանձնողներից մեկը համայնքի ղեկավար Ստեփան Պետրոսյանի որդին է: Վերջինս հողը վարձակալել էր համայնքապետարանից եւ ենթավարձակալության տրամադրել բջջային օպերատորին: Մյուսը՝ Սյունիքի մարզի կադաստրի նախկին ղեկավար Հենրիկ Համբարձումյանն էր, որի մահից հետո էլ վարձակալության պայմանագիրը չէր լուծվել: Երրորդ վարձակալը կադաստրի անշարժ գույքի պետական կոմիտեի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Աղախանյանի կինն է: Վերջինս հողատարածքը Լեռնաձորի համայնքապետարանից վարձակալել է 25 տարի ժամկետով, տարեկան 3700 դրամ վարձավճարով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով: Սակայն կարճ ժամանակ անց ենթավարձակալության է հանձնել «Վիվասելլ-ՄՏՍ»-ին՝ հեռահաղորդակցության կայան տեղադրելու նպատակով: Վարձակալած գյուղատնտեսական հողերի նշանակությունը, բնականաբար, չեն փոխել էներգետիկ նշանակության:
Նման դեպքերը համայնքային ծառայողների մեծ մասը չի ընկալումորպես շահերի բախում: Գործարքների օրինականության վերաբերյալ կասկածները նրանց մոտ ավելի շուտ ծնվում են այն ժամանակ, երբնկատում են, որ համայնքի ղեկավարը ջանադրաբար աշխատակազմից թաքցնում էփաստաթղթերը:
Մասնագետները միանշանակորեն պնդում են, որ միայն ունեցվածքի հայտարարագրումով հնարավոր չէ բարեվարքությունը վերահսկել: Դրան հասնելու համար անհրաժեշտ է ներդնել շահերի բախման ինստիտուտը, կանոնակարգել նվերների հաշվառման ու դրանց հանձնման գործընթացները, բարեվարքության խախտումների համար պատասխանատվության միջոցներ սահմանել եւ այլն:
Ավելի մեծ ազդեցության կարելի է հասնել արժեքահեն մոտեցումների, ներառյալ՝ կրթության, վերապատրաստման, թափանցիկության եւ մշտադիտարկման ավելի արդյունավետ համակարգերի միջոցով: Կոնգրեսը կարեւորում է հակակոռուպցիոն կրթական ծրագրերի մշակումը, կոռուպցիայի դեմ պայքարի գործիքների ներդրումը եւ լավագույն գործելակերպի տարածումը:
Վարքագծի եվրոպական կանոնակարգի կարգավորման շրջանակը ներառում է հետեւյալ սկզբունքները. օրենքի գերակայություն, հաշվետվողականություն, թափանցիկություն, անկողմնակալություն, շահերի բախում: ՇԲ վերաբերյալ քաղաքականությունները պետք է ուղղորդվեն թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքներով:Պետական եւ մասնավոր ոլորտներում շարունակական թվայնացումը, ինչպես նաեւ հաղորդակցության նոր ձեւերն ավելի ու ավելի են ազդում պետական կառույցների կառավարման, մշտադիտարկման եւ հաղորդակցության վրա: Այդ գործիքներն են՝ տնտեսական, իրավական գործիքներ, համոզող,կառավարման գործիքներեւ այլն:
Կառավարման գործիքներից մեր երկրում ներդրված են գնումների հրապարակայնությունն ապահովող www.armeps.am կայքը: Շահերի բախման հիմնական երեւույթներից մեկն, ինչպես արդեն նշեցինք,դրսեւորվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Այսկայքը հնարավորություն է տալիս վերահսկելու գնումները համայնքներումեւ դրա շնորհիվ են ի հայտ գալիս շահերի բախման երեւույթները:Ցավոք, հանրային վերահսկողությունը առաջին փուլով՝ պայմանագրի կնքումով ավարտվում է: Հազվադեպ է պատահում, որ հասարակական կազմակերպությունները եւ լրագրողները հետամուտ լինեն գործընթացի թափանցիկությանը պայմանագրային պարտավորությունների իրականացման հետագա փուլերում: Թե հետո ֆինանսական ինչ շեղումներ են լինում պլանավորվածից, ամբո՞ղջ ծավալով են իրականացնում աշխատանքները, թե՞ ոչ, չի ուսումնասիրվում:
Տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակայնությունն ապահովելու համարներդրված լավագույն գործիքը համայնքային կառավարման տեղեկատվական համակարգնէ (ՀԿՏՀ), որի կիրառումը, ՏԻՄ օրենքով, պարտադիր է 3000 բնակիչ ունեցող բոլոր համայնքների համար: Նաեւ՝ տեղեկատվական գրասենյակներ են հիմնվում խոշորացված համայնքներում, որը միասնական պատուհանի սկզբունքով է գործում:Տեղական եւ տարածքային մարմիններում բաց կառավարումը երաշխավորող այս գործիքը քչերն են լիովին կիրառում կամ հնարավորությունների կեսով են կիրառում:Այն հզոր գործիք է, որը շարունակ կատարելագործվում է, սակայն հիմնական կիրառողները մնում են լրագրողները եւ հասարակական կազմակերպությունները:
Կրթության պակասը, շահերի բախման համակարգին անծանոթ լինելը, միաժամանակ բարեվարքության կանոնագրիր չունենալը, խոչընդոտում է ներդրված համակարգի գործունությանը:Թափանցիկ կառավարումն ընդհատվում է այն պահից,երբ լրագրողական հրապարակումներով ի ցույց են դրվում համայնքի ղեկավարի եւ ավագանու կատարած օրինախախտումները՝ կոռուպցիոն չարաշահումները, նվիրատվությունները, շահերի բախման երեւույթները եւ այլն: Դրանից հետոտեղական ինքնակառավարման մարմինները դադարեցնում են իրենց համար խնդրահարույց որոշումների հրապարակումը:Կամ՝ չեն հրապարակումորոշումներին կից փաստաթղթերը, կամ հանրության համար փակում են համայնքի ղեկավարի եւ ավագանու կայացրած որոշումները:
ՀԿՏՀ համակարգը, ինչպես նաեւ ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը, գործիքներ են, որոնք միտված են կանխելու ՇԲ երեւույթները, նաեւ ապահովելու բնակչությանմասնակցայնությունը համայնքային կառավարմանը: Սակայն, դրանց կիրառողները դեռեւս սահմանափակ թվով մարդիկ են:
Վարքագծի կանոնակարգ. ի տարբերությունդատաիրավական ոլորտի օղակների՝ դատավորներ, դատախազներ, փաստաբաններ, որոնց գործունեությունը Հայաստանում կարգավորվում է վարքագծի կանոններով, ՏԻ ոլորտի ընտրված պաշտոնյաների համար նման կանոնագիրք գոյություն չունի: Նվերներ ընդունելու արգելքի, պաշտոնի հետ անհամատեղելիության պահանջների, շահերի բախման, հայտարարագիր չներկայացնելու եւ ի հայտ եկած բոլոր տեսակի կոռուպցիոն չարաշահումների համար ՏԻ պաշտոնյաների դեպքում միայն քրեական պատասխանատվությունն է գործում:
Առհասարակ, մեր երկրում ՇԲ քաղաքականությունը տարվում է միայն քրեական եւ վարչական պատժամիջոցներկիրառելով: Վերջին երկու տարիներին համայնքներում հողերի կեղծ աճուրդներիրականացնելու հետ կապված մեծ թվով քրեական գործեր են հարուցվում, սակայն դրան նպաստող կամ այդ կանխարգելող օրենսդրություն չի ընդունվում:
Գլխավոր դատախազությունը 2018 թ.-ի հունիսին ամփոփելով մի քանի ամիսների աշխատանքը տեղեկացրեց, որ քննչական մարմինների վարույթում համայնքապետերի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու եւ այլ հանցագործությունների վերաբերյալ 71 քրեական գործ է քննվում (բացահայտումները դրանից հետո էլ շարունակվել են– Ս.Պ.): Բացահայտված հանցագործությունների մեջ տեսակարար կշիռ են կազմում «կեղծ աճուրդներ կազմակերպելու արդյունքում համայնքին պատկանող հողերն ակնհայտ ցածր գներով օտարելու դեպքերը»: Քրեական գործերի քննությունները հուշում են նաեւ օրենսդրական այն բացերը, որոնք հնարավորություն են տալիս համայնքապետերին կեղծ աճուրդներ իրականացնել:
Այս հոդվածի պահանջները համատարած խախտվում են եւ Ներկայումս պետության պաժիչ քաղաքականությունը կենտրոնացված է համայնքային հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության ուղղությամբ, որը «Հողային օրենսգրքով» համայնքի ղեկավարի իրավասության շրջանակում է: Միաժամանակ, բացահայտված դեպքերը փաստում են, որհամայնքների ղեկավարներն են օրենքը խախտողը:
Հողային օրենսգքրի հոդված 43.Համայնքի ղեկավարի իրավասությունը հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության բնագավառում
- Համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում`
2) հողամասերն ըստ նպատակային եւ գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ:
Կառավարության ենթակայության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել համայնքներում եւ Հողային օրենսգքրի 7-րդ հոդվածի 8-րդ կետի համատարած խախտումներ է արձանագրել, այդ թվում նաեւ Սյունիքի մարզում. «Ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ–բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` համայնքի ղեկավարի կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելուց եւ շինարարության թույլտվություն տալուց հետո, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում եւ ամենամյա հողային հաշվեկշիռներում»:
2019 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում իրականացրած ստուգումների ժամանակ, տեսչությունը բացահայտված դեպքերով Սյունիքի մարզի Տաթեւ եւ Կապան համայնքներում խախտման 34 դեպքէ արձանագրել: Խախտումների վերաբերյալ տեսչական մարմինը ակտ է կազմել եւ 650 000 դրամտուգանք էնշանակել: Հայտնաբերվել են՝ հողամասի նպատակային նշանակության խախտման 14 դեպք, հողամասի գործառնական նշանակության խախտման 7 դեպք, օտարման կարգի խախտման 6 դեպք, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքների օտարման 7 դեպք։ Միաժամանակ, բացահայտված խախտումները վերացնելու եւ պատասխանատու պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզպետին:
Օրինախախտում կատարած համայնքների ղեկավարները վարչական պատասխանատվության են ենթարկվել:
Երկրների մեծ մասը ՇԲ կանոնակարգող քաղաքականություններից ուշադրությունը տեղափոխել է դեպի ՇԲ կառավարում եւ վերեւից-ներքեւ գործադրվող մոտեցումներից (արգելքներ, սահմանափակումներ, քրեական եւ վարչական պատժամիջոցներ) դեպի ավելի բարդ ու արժեքակենտրոն մոտեցումներ, ներառյալ՝ կրթություն, վերապատրաստում, թափանցիկության պահանջներ եւ մշտադիտարկման ավելի արդյունավետ համակարգեր:
Հետեւաբար, ՇԲ ժամանակակից համակարգերն այլեւս հիմնված չեն զուտ օրենքի համապատասխանության եւ սխալների համար պատիժ սահմանելու վրա: Իրականում դրանք ուղղված են ՇԲ կանխարգելմանը եւ պատշաճ վարքագծի խրախուսմանը՝ ուղղորդման եւ կողմնորոշման միջոցների, ինչպես օրինակ, վերապատրաստման եւ վարքագծի կանոնակարգերի ներմուծման միջոցով: Այնպես որ,ԵԽ անդամ երկրները, հիմնականում,անբարեխիղճ ՇԲ իրավիճակների դեմ պայքարի միջոցների մեծ զինանոց ունեն:
Ժամանակն է, որպեսզի ձեւավորվի համայնքային պաշտոնյաների ու ծառայողների մարզային կամ համապետական էթիկայի հանձնաժողով, վերապատրաստումներ իրականացվենՏԻՄ էթիկայի հանձնաժողովների եւ բարեվարքության հարցերով պատասխանատուների,համայնքային ծառայողների համար: Համայնքներում հակակոռուպցիոն իրազեկման ծրագրեր իրականացվեն, որպեսզի ՏԻ ոլորտի բոլոր դերակատարներն ընկալեն, որ պետք է ձեռնպահ մնան անձնական շահի համար պետական պաշտոնը չարաշահելուց եւ հանրային միջոցները յուրացնելուց: