Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Եթե ես քաղաքապետ լինեի»

by mediapoint
Օգոստոս 13, 2013
0

217187_487374247997758_1122579431_nԼենա Հովսեփյան
Հետաքրքիր է երեխաների հետ աշխատելը: Սիրով ու հավասարը հավասարին պես աշխատելը: Փորձառությունն ու տարիքը դնում ես մի կողմ, մտնում իրենց աշխարհն ու…այնտեղ տաք է. ջերմությունն ու անկեղծությունը այնտեղ հակադարձվում են: Երիցս համոզվում ես, որ մարդն, անկախ տարիքից, իրեն լսելու, իրեն հասկանալու` իրավարի հասկանալու կարիք ունի: Համոզվում ես, որ ամեն ոք աշխարհը մեր սինթեզում է իր աշխարհում, իր գույներով, իր գեներով, իր դաստիարակությամբ, իր երազանքով, իրականության իր ընկալմամբ: Եվ այստեղ դասատու լինել պետք չէ, այստեղ կարևորել է պետք, պեղել-հասկանալ է պետք, հարգել է պետք, խորքը վեր հանել է պետք` այն չվնասելով:

Մեծերիս հաճախ է թվում, թե մենք միանանշանակ անսխալական ենք, թե մեր ասածն է ու` վերջ, թե մենք կյանք տեսա~ծ ենք, մեր իմացածն ուրի~շ է, մենք սովորեցնելու այնքա~ն բան ունենք:  Ունե’նք: Բայց և անգրել բարոյական հրահանգ ունենք` չվնասել, չցավացնել, չանոմալացնել` նյութն անաղարտ թողնել` հարստացնելով…“Գորիսի մամուլի ակումբի”  “Ով էնպիսի լուր ասի” նախագծի շրջանակներում կայացած հանդիպումներից մեկի ժամանակ առաջարկվեց “Եթե ես քաղաքապետ լինեի” թեման` անկեղծ, անճիգ արտահայտման հորդորով: Ու գրեցին: Եվ ահա տողեր այդ` քաղաքապետյան  անկեղծացումներից…
Ճիշտ է, միշտ չէ, որ նրանք, ինչպես ասում են` մեխին են խփում, բայց մտորում են: Անկեղծությունը չվնասելու համար զերծ ենք մնացել խմբագրական մրջամտություններից:

Եթե ես քաղաքապետ լինեի հնարավորության սահմնաններում այնպիսի լուծումներ կտայի ժողովրդի  հուզուղ հարցերին, որ լրատվությունից խուսափելու պատճառ չունենայի: Ես համացանցում կունենայի սեփական էջ, որ շփվեի ժողովրդի հետ, իմանայի, այսպես ասած, նրանց փորացավերի մասին: Ես կփորձեի Գորիսը դարձնել ՀՀ 3-րդ քաղաքը:

Համլետ Բալասանյան

թիվ 6 հիմնական դպրոց

Քաղաքապետ լինելը, երևի, նաև շատ դժվարին պարտականություն է. ասես, ամբողջ քաղաքը քո ձեռքում է:  Ո՞նց պահես, ո՞նց հսկես…Եթե ես քաղաքապետ լինեի, կփորձեի այնպիսի քաղաք ունենալ, որ ամեն մարդ այն կարողանար համարել իրենը, որ ամեն բան գումարի հետ կապված չլիներ: Ախր մարդկանց ֆինանսական գործերը հեչ լավ չեն, դրա համար էլ մարդիկ եղածն էլ չեն կարողանում վայելել:

Իննա Ղազարյան

Քարահունջի միջնակարգ դպրոց 

Եթե ես քաղաքապետ լինեի, նախ ընդունվող որոշումներին ավելի մեծ ուշադրություն կդարձնեի, հետո էլ այնպես կանեի, որ դրանք հանրային քննարկում անցնեին. թե չէ իր համար ընդունված որոշմանը քաղաքացին ընդամենը տեղյակ է լինում: Մեկ էլ շներին անխնա սպանելու փոխարեն, նրանց համար մի գողտրիկ ապաստան կսարքեի: Ինչ իմանաս, գուցե շուտով  դրանք էլ “Կարմիր գրքի” հավակնեն: Դե, աղբի մասին էլ չեմ խոսում, որովհետև էդ հարցում մենակ քաղաքապետարանը չի մեղավոր. մենք սիրում ենք մաքուր պահել միայն մեր տունը:

Արկադիկ Աբգարյան

Յու. Բախշյանի անվան հիմնական դպրոց 

Քաղաքապետ լինելը, երևի, շատ ձեռնտու գործ է, որովհետև տեսնում եմ, թե ինչպիսի տուրուդումփոցներով են ընթանում պայքարները: Անկեղծ ասած, ես քաղաքապետ լինել չէի ուզենաա, որովհետև լինել քաղաքապետ ու աչք չունենալ քեզ չպատկանող փողեր վրա, անհնար է: Այս հարցում թող ոչ ոք թող չփորձի ինձ հետ վիճել:

Ջուլիտտա Բաղդասարյան

Քարահունջի միջնակարգ դպրոց

Շատ կցանկանայի լինել իմ Գորիս քաղաքի քաղաքապետն ու ծաղկեցնել այն: Սակայն մի ճշմարտություն կա. եթե ժողովուրդը չսիրի իր քաղաքը, հոգ չտանի, ապա քաղաքապետը մենակ անզոր կլինի այն ծաղկուն ու բարգավաճ դարձնել: Քաղաքապետի ուժը ժողովրդի ուժից հաստատ մեծ չէ. ես այսպես եմ կարծում:

Ես նախ ուզում եմ դառնալ տնտեսագետ, հետո ձեռնամուխ կլինեմ հասնելու քաղաքապետի պաշտոնին:

Մանե Տատինցյան

թիվ 2 հիմնական դպրոց

Նպատակ ունեմ իմ գործունեությունը ծավալել այնպիսի քաղաքում, որտեղ անհատն ունի ավելի շատ խոսքի ազատություն: Ցավոք, Գորիսն այդ քաղաքը չէ: Արժե, որ մեր քաղաքապետը հոգա այս մասին:

Արևիկ Զադայան

Վերիշենի միջնակարգ դպրոց

Քաղաքապետ դառնալու ցանկությունից առաջ նախ պիտի հասկանալ` ո՞րն է նպատակդ: Եթե ես քաղաքապետ լինեի, կսկսեի քաղաքի մաքրությունից, շատ ու մեր տեղանքին հարմար ծառեր կտնկեի, խաղահրապարակներ ու հանգստի գոտիներ կկառուցեի, ցուցանակներ կտեղադրեի, որ մարդն իմանա, թե ինչպես գտնի, ասենք, հիվանդանոցը. քաղաքակիրթ քաղաք կդարձնեի: Քաղաքապետ դառնալ չեմ երազել, բայց որ առաջարկեն, սիրով կհամաձայնեմ:

Գոհար Փարսյան

                                                                                                                                                                                                            Ակ. Բակունցի անվան ավագ դպրոց

Լավ Գորիսը պիտի հիմք հանդիսանա գեղեցիկ ապագայի: Ու այդ ապագայում պիտի ապրողներ լինեն: Բայց այսօր Գորիսից գնում են: Ու` շատերը: “Ես կմնա՞մ Գորիսում”. խորագիր է, որի շուրջ արժե բանավեճ սկսել:

Գոհար Ներսեսյան

թիվ 6 հիմնական դպրոց

Քաղաքապետերը սովորաբար սիրում են խոսել, պատմել ու պատմել այն մասին, ինչն արվել է, իսկ չարվածների մասին խոսել չեն սիրում կամ էլ արդարացումներ ու պատճառաբանություններ միշտ էլ ունեն` բյուջեն էր սո~ւղ, եկող տարի անպայման կանե~նք կամ…

Ալվարդ Շալունց

Ակ. Բակունցի անվան ավագ դպրոց 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.