Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Արավուսի դպրոցի շենքի անունը կա, ամանում՝ չկա

by mediapoint
Հուլիս 9, 2020
0

Անահիտ Բաղադասարյան

2010թ կառուցված Տեղ համայնքի Արավուսի տարրական դպրոցի շենքը մինչ այժմ սեփականության վկայական չունի։ Պատճառն այն է, որ դպրոցը կառուցվել է արավուսցի երկու եղբայրների սեփականություն հանդիսացող հողատարածքում և միայն վերջերս է Սյունիքի մարզպետարանը սկսել զբաղվել խնդրով, որի ընթացքում էլ պարզվել է, որ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ․ հողի սեփանակատեր ընտանիքները չեն ուզում հրաժարվել իրենց սեփական հողատարածքից։

Տեղ համայնքի Արավուս բնակավայրի ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանի խոսքով, ով այն ժամանակ Արավուս գյուղի գյուղապետն էր, դպրոցի շենքը կառուցելուց առաջ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու  ընտանիքների հետ և նրանց հող է հատկակցվել բնակավայրի այլ տարածքից։ Ըստ նրա, յուրաքանչյուրի 1500 քառ մետրի դիմաց տրամադրվել է 2000-ը, սակայն առանց գրանցման, ուղղակի բանավոր պայմանավորվածության հիման վրա։

GorisPressClub · Արգամ Հովսեփյան / Արավուս բնակավայրի ներկայացուցիչ

Ի հակառակ Ա. Հովսեփյանի, Սոնյա Աղաբեկյանը, ով ամուսնու մահից հետո հողատարածքներից մեկի սեփականատերն է, պնդում է, որ մինչ այժմ որևէ փոխհատուցում, այդ թվում՝ հողատարածք չի տրամադրվել։ «Հողը իմ սեփականությունն է, որի վրա դպրոցի շենք են սարքել, բայց  դրա փոխարեն ոչ մի կոպեկ ենք տեսել, ոչ էլ հողամաս են տվել։ Հիմա ես պահանջում եմ, որ իմ հողամասի չափով ինձ հող տան, հակառակ դեպքում ես իմ հողամասը ոչ մեկին չեմ տա։ Պայմանավորվածություն ձեռք է բերվել ամուսնուս հետ, ով տարիներ առաջ մահացել է, բայց իրեն խոստացված հողամասը մինչև այժմ չկա, իսկ ես այդ հողի հարկը ամեն տարի փակում եմ մինչև հիմա»,-նշում է նա։

GorisPressClub · Սոնյա Աղաբեկյան/ Արավուս բնակավայրի բնակիչ

Սոնյայի խոսքով, որևէ փոխհատուցում չի տրամադրվել նաև Վագիֆ Աղաբեկյանին։ Վագիֆը դպրոցի տարածքի երկրորդ սեփականատերն է․ Ա․ Հովսեփյանը համաձայնության է եկել Վագիֆի ծնողների հետ։

«Ինչպե՞ս է  հնարավոր մարդկանց սեփականությունը վերցնես առանց իրենց համաձայնության, փոխհատուցում չտաս ու իրենք էլ տարիներ շարունակ լռեն»,- նշում է Արավուսի ներկայացուցիչը։

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը հանդիպել է Վագիֆ Աղաբեկյանի հետ, առաջարկել է հողատարածք՝ բնակավայրի այլ տարածքից։ Վերջինիս հետ դեռևս համաձայնության չեն եկել։  «Բնակչին կանչել ենք, ասել ենք քեզ այլընտրանքային տարբերակ ենք առաջարկում, բնակավայրի այլ տարածքից հող ենք տալիս, մարդն էլ ասել ա՝ կմտածեմ, կասեմ ու մինչև հիմա մտածում է»,- ասում է համայնքի ղեկավարը։

Հարցին, թե բնակավայրի ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանի պնդմամբ հողհատկացումները վաղուց են եղել, դեռևս տասը տարի առաջ, արդյո՞ք այդ փաստը համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ, համայնքի ղեկավարը պատասխանում է, թե հողհատկացում եղել է, առաջարկվել է մշակել,  բայց այդ մարդիկ հրաժարվել են ու միգուցե ավելի մեծ ակնկալիքներ ունեն։

GorisPressClub · Ներսես Շադունց/ Տեղ համայնքի ղեկավար

Հաշվի առնելով հանրային շահը՝ միանշանակ է, որ հնարավոր չէ Արավուսի տարրական դպրոցի շենքի տեղը փոխել, բայց այն, որ դպրոցի կառուցումից  արդեն 10 տարի է անցել և մինչև հիմա դպրոցի շենքը անշարժ գույքի գրանցման վկայական չունի, պիտի որ մտահոգի նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

 

 

mediapoint
mediapoint
Share29TweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.