Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Խնձորեսկցի երիտասարդի որոնողական աշխատանքները շարունակվում են

by mediapoint
Հուլիս 9, 2020
0

Ինչպես արդեն մամուլում գրվել է, երեկվանից Գորայք համայնքի արտագնա արոտների տարածքում անհետ կորել է Գորիս համայքի Ներքին Խնձորեկ բնակավայրի բնակիչ Ն․Ս-ն։ Խնձորեսկ բնակավայրի վարչական ներկայացուցիչ  Երվանդ Մալունցը mediapoint.am-ին պատմեց, որ առավոտյան ժամը 10-ին Նարեկը անասուններին քշել է դեպի  արոտներ։ Վերջին անգամ նրանից տեղեկություն ստացվել է հեռախոսային հաղորդագրության միջոցով՝ կնոջ հեռախոսահամարին որպես բաց թողված զանգ։ Ավելի ուշ,  նրա ընկերները տեղավորել են անասուններին, մտածելով, որ Ն-ը կվերադառնա։ Կեսգիշերին արդեն նրանք ահազանգել են հարազատներին և վարչական ներկայացուցչին։ Վերջինս այդ մասին իրազեկել է ոստիկանությանը և ԱԻ-ին, միաժամանակ խնձորեսկցի երիտասարդների հետ միասին մեկնել դեպքի վայր։

«Առայժմ միակ կասկածը  սահմանն անգիտակցաբար հատելն է, որը, սակայն դեռևս հաստատված չէ, քանի որ չկա պաշտոնական պատասխան Ադրբեջանի կողմից» ,-ասաց Երվանդ Մալունցը։ Վերջինիս խոսքով նշված տարածքից երևում է ադրբեջանական պահակակետ, բայց ըստ նրա, հնարավոր է, որ երիտասարդն այն շփոթել է հայկական սահմանապահների հետ։

Վայրի կենդանիների զոհ դառնալու վարկածն, ըստ վարչական ղեկավարի, քիչ հավանական է, քանի որ որևէ հետք չի հայտնաբերվել։ Չի գտնվել նաև երիտասարդի ձին։

Երվանդ Մալունցի խոսքով այն տեղեկությունները, թե որոնողական աշխատանքները դադարել են, իրականությանը չեն համապատասխանում, ուղղակի դրա ձևաչափն է փոխվել։

Ն․ Ս․ երեսուն տարեկան է, երկու անչափահաս երեխաների հայր։

Սեփ․ լրատվություն

mediapoint
mediapoint
Share332TweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.