Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Կորոնավիրուսով վարակվածներից ոմանք ինքնաբուժմամբ են զբաղվում

by mediapoint
Հուլիս 23, 2020
0

Գորիսում կորոնովիրուսի վարակվածության դեպքերի աճ չի նկատվում, սակայն նոր միտում է գրանցվում. նոր վարակվածները, ովքեր ասիմպտոմ նշաններ ունեն, նախընտրում են ինքնաբուժմամբ զբաղվել և չեն դիմում բուժհաստատություններին. այս խնդիրը մտահոգում է նաև Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանին։ Նրա տեղեկությամբ, հայտնաբերված բոլոր պացիենտների հետ պոլիկլինիկան, ընտանեկան բժիշկները մշտապես կապի մեջ են, անհրաժեշտ օգնություն է տրամադրվում։ Առավել ծանր հիվանդները տեղափոխվում են Կապան կամ Երևան։ Դավիթ Մաշուրյանի համար անհասկանալի է, որ որոշ դեպքերում մարդիկ թերահավատ են վերաբերվում վիրուսի ազդեցությանն, անգամ՝ ծանր վիճակում, հրաժարվում Կապան ուղեգրվել, երբեմն խուսափում թեստավորվել։ Վերջինիս պարագայում բժշկական կենտրոնը չի կարող հարկադրանքով թեստավորել կամ ստացիոնար բուժում կազմակերպել։

«Ապատեղեկատվությունը լուրջ խոչընդոտ է նոր դեպքերի հայտնաբերման և բուժումը առավել արագ կազմակերպելու գործում։ Որոշ դեպքերում մարդիկ ամեն ինչ անում են, որ անգամ իրենց հարազատներից ծածուկ «ապաքինվեն», սա համապատասխան կառույցների համար խնդիր է նաև այն առումով, որ հնարավոր չի լինում ինքնամեկուսացնել հնարավոր շփվածներին։ Պացիենտները, ովքեր թեթև ախտանիշեր ունեն, սկսում են առանց բժշկի ցուցումի, վիտամինային հաբեր օգտագործել. առանց հետևելու, որ հնարավոր են բարդացումներ»,- նշում է կենտրոնի տնօրենը։

Covid 19-ի հետ կապված խնդիր է նաև ըստ գրանցման վայրերի հիվանդների հայտնաբերումն ու դրանց բուժումը կազմակերպելը։ Քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն, որ եթե իրենց բնակության և գրանցման վայրերը տարբեր են, էլեկտրոնային եղանակով հնարավոր է արագ մեկ պոլիկլինիկայում հաշվառումից դուրս գրվել և գրանցվել բնակության վայրի բուժհաստատության բազայում։

Քաղաքացիների շրջանում նաև թյուր տեղեկատվություն կա այն մասին, որ բուժհիմնարկները կորոնավիրոսի հայտնաբերման առումով «շահագրգռվածություն ունեն» ոչ առողջապահական առումով, այլ իբր  լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու պատճառով։ Դավիթ Մաշուրյանի խոսքով սա անընդունելի է, քանի որ որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, այսպես ասած, տնային պայմաններում բուժում ստացողները դեղորայքն իրենց միջոցներով են ձեռք բերում (բացի 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն և 28-ից ավելի սոցիալական անապահովության միավոր ունեցողներին, ովքեր դեղորայքն անվճար են ստանում), իսկ հիվանդանոց ուղեգրվողները՝ պետական միջոցներով։ Եվ միայն առողջապահության նախարարի հստակ ցուցումներին համապատասխանող հիվանդներն են ուղեգրվում։ Եվ այս դեպքում՝ պացիենտների արհեստական ուռճացման մասին խոսք գնալ անգամ, հնարավոր չէ։  Խնդիրը նոր դեպքերի հայտնաբերումն է և նրանց համապատասխան բուժումը կազմակերպելը՝ թե տնային և թե՝ ստացիոնար պայմաններում։

Սեփ․ լրատվություն

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.