Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորայք համայնքի բյուջեի մոտ 77տոկոսը վճարում է Լիդիան Արմենիան՝ որպես հողի վարձակալության վճար

by mediapoint
Նոյեմբեր 5, 2021
0

2019թ․Սյունիքի մարզի Գորայք համայնքում անշարժ գույքի  միակ աճուրդը տեղի է ունեցել դեկտեմբերին, որի ընթացքում արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության  գյուղատնտեսական արտադրական  օբյեկտների  2,8255 հա  մակերեսով  հողամասն օտարվելէ 4մլն 68 հազար 800 դրամով, մեկնարկայինից 407 հազար դրամով ավելի գնով:

Համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանի խոսքով՝ հողատարածքն օտարվել է այն պայմանով, որ համայնքում աշխատատեղեր բացվեն ու ներդրումներ արվեն․ Գորայք համայնքում ոչխարաբուծության զարգացմանն ուղղված նախագծեր են իրականացվում։

«Մեր համայնքում հողերը հենց այնպես չեն վաճառվում։   Նախընտրում ենք հողերը վարձակալությամբ տրամադրել, քան՝ օտարել։ էստեղ պետք է լինեն ներդրումներ ու բացվեն աշխատատեղեր»,-նշում է համայնքի ղեկավարը և ավելացնում, որ ներկայումս այդ տարածքում շինարարական աշխատանքներ են իրականացվում․կառուցվում են ֆերմաներ, կատարվում է բարեկագում,  պարիսպապատում, որտեղ 35 մարդ էաշխատում։

Համայնքն ունի 27 հազար հա արոտավայր, որի մոտ 18 հազար հա-ը տրված է վարձակալության։

Գորայքի տարեկան բյուջեն կազմում է 158 մլն, որից միայն 21մլն 950 հզր դրամն է պետական լրավճարը։ Բյուջեի եկամուտների «առյուծի բաժինը»՝ 122 մլնը, վճարում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ որպես հողի վարձակալության վճար,  տարեկան ևս 2մլն 800 հազար դրամ բյուջե է մուտքագրվում Գորայքի ջրային պաշարներից օգտվող «Կոնտուր Գլոբալ» ընկերությունից։

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.