Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորայքցիների կարծիքով Լիդիանի փակվելուց հետո պատերազմն ավելի է խորացրել գյուղի կարիքները

by Ալինա Վարդանյան
Հուլիս 29, 2021
0

Գորայքի «մեծ ութնյակն» է․․․Լարիսա, Անի, Մարիամ, Գարեգին, Գայանե, Նարեկ, Նարե, Արեգա և իրենց մայրը՝ Վեներա Հայրապետյաննները։

Հայրապետյան ընտանիքը Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղից Գորայք են տեղափոխվել արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով։ Իրենց հետ կարողացել են բերել միայն մեկ կով։

Սիսիանի Անգեղակոթ գյուղից տասը տարի առաջ էին տեղափոխվել Գողթանիկ։ Հասցրել էին երկու տուն կառուցել, կահավորել։

Վալերա Հայրապետյան

Հարցին, թե ինչու՞ Անգեղակոթ չեն վերադարձել, Վալերա Հայրապետյանը պատասխանում է․ «Արցախից քշելով եկել ենք, Գորայքում ազատ տուն գտանք, էստեղ մնացինք»։

Հայրապետյանները դեռևս աշխատանք չունեն, տան վարձն ու կոմունալները վճարում են տրվող պետական աջակցությունների հաշվին։

-Ապրիլ ամիսն ա, բայց  Գորայքում դեռ ձյունը նստած ա, ցուրտ, հարևանների մեծ մասին նույնիսկ չենք տեսել։ Գարունը գա, մի քիչ տաքանա, հասկանանք, թե ինչ կարող ենք անել,- ասում է Վալերան ու շարունակում,-նախկինում գորայքցիներից շատերը Ամուլսարում էին աշխատում, հիմա այն չի գործում, մարդիկ միայն անասնապահությամբ են զբաղվում, մենք էլ երևի նույն գործով պիտի զբաղվենք։

Գորայքը Սյունիքի հյուսիսային համայնքն է, որն ընդգրկում է  գյուղական չորս բնակավայր՝ Ծղուկ, Սպանդարյան, Սառնակունք, Գորայք։

Մինչև պատերազմը, համայնքը սահմանակից էր միայն Նախիջևանի, այսօր՝ նաև Քարվաճառի կողմով։ Նախկինում մարզի գրեթե բոլոր բնակավայրերից ամռանը անասուններին Գորայքի արոտավայրերում էին պահում, հիմա այդ տարածքներն այլևս սահմանամերձ են կամ հայկական չեն։

Գյուղում հիմնական զբաղմունք անասնապահությունն է։  Որոշ աշխատատեղեր կան նաև համայնքապետարանում, դպրոցում, հիվանդանոցում, գազալցակայանում, մինչև 2019թվականը նաև Լիդիան Արմենիայի կողմից շահագործվող հանքում։

Արմեն Առուստամյան

Արմեն Առուստամյանն է, ով չորս տարի առաջ Գորայքից Երևան է տեղափոխվել, մի քանի օրով Գորայքում է՝ հարազատներին տեսակցելու նպատակով։ Մինչ այդ աշխատում էր հանքում, որպես վարորդ։ Ասում է, որ Գորայքում խնդիրները շատ են, հնարավորությունները քիչ, հանքի փակվելուց հետո՝ էլ ավելի։

-Անցած տարի 130 գլուխ ոչխար եմ ծախել, իսկ էսօր էլ ելք չկա, պետքա քչացնեն։ Մենակ մենք չենք, բա գորիսեցին ի՞նչ ա անելու, բերում էին մեր յայլաղներում անասուններին պահում, հիմա ու՞ր են տանելու։ Դրա համար գյուղը դատարկվում ա, միայն մեր փողոցի 17 տնից ութը  դատարկ ա հիմա։

Գորայքի դպրոցի 11-րդ դպրոցի աշակերտ Վահագն Թադևոսյանը ցանկանում է ուսումը շարունակել Երևանում, ասում է,- Գյուղում ապագա չեմ տեսնում, գյուղատնտեսությունն ա մենակ, որ մնամ, պետք ա դրանով զբաղվեմ՝ չեմ ուզում։

Վահագնը ուզում է ծրագրավորող դառնալ, շավ աշխատանք ունենալ, բայց՝գյուղից դուրս։

Գորայք համայնքը 1850 բնակիչ ունի։ Չորս բնակավայրերն էլ գազաֆիկացված են։ Ծղուկում «Բարիսովկա ՍՊԸ»-ն, իսկ Գորայքում «Մարիաննա կաթ» ընկերությունը  կատարում են կաթի մթերում։

Բնակլիմայական պայմանների ոչ բարենպաստ պայմանների պատճառով (ձմեռը ձգվում է 6-7 ամիս) այստեղ դաշտավարությունը զարգացած չէ։ Վերջին տարիներին սկսել են վարսակ ու հաճար ցանել։

Մոնիկա Հարությունյան

– Ոչ մի մշակաբույս նորմալ չի հասունանում, հացահատիկային կուլտուրաները ցանելու դեպքում կիսահասուն վիճակում պետքա քաղեն։ Կիսահասունացած բերքն էլ երկար չես կարող պահել,  շուտ կփչանա։ Հիմնականում կարտոֆիլ են տնկում, որոշները ռիսկ են անում լոբի ցանում։ Կլիմայական պայմանների փոփոխման հետևանքով կա տարբերություն, սակայն դեռևս անբարենպաստ է, – ասում է Մոնիկա Հարությունյանը։

Նա Գորայքի համայնքապետարանում գործավար է աշխատում, նաև դասավանդում է դպրոցում։  Նրա կարծիքով համայնքի հիմանական խնդին աղբահանության կազմակերպումն է։

 

 

-Աղբատար մեքենան Սիսիանից վարձավճարի դիմաց գալիս էր մեր համայնքի աղբն էլ էր տանում։ Գումարը վճարում էր Լիդիան Արմենիան, որը բացի վարձակալած հողի հարկից, աղբի հավաքագրման գումարից, համայնքում սոցիալական խնդիրներ էր լուծում, իրենց միջոցներով պարի, ֆուտբոլի խմբակներ գործում։ Լիդիանի փակվելուց հետո համայնքում այլևս աղբահանություն չի կատարվում:

Գորայքի համայնքային իշխանության ղեկավար Աշոտ Աղաջանյանի խոսքով համայնքի համար կարևոր արոտավայրերի կորուստներ եղել են՝ հատկապես Ծղուկ գյուղի տարածքում։ Բացի այդ, խնդիրներ են առաջացել սահմանին մոտ գտնվող հողատարածքներն օգտագործելու առումով։

Գորայք համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյան

–  Նախատեսում ենք  որոշակի տարածք որպես անվտանգության գոտի թողնել։ Հաջորդ խնդիրը կապված է անասնակերի ապահովման հետ։

Դրա պաշարներն այլևս բավարար չեն, որի պատճառով արդեն համայնքում հատկապես խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատման միտում է նկատվում։ Միայն Ծղուկ, Սառնակունք բնակավայրերում 1200 խոշոր եղջերավոր անասուններից 800-ը կրճատվել է։

Խնդիրներ առաջացել են, իհարկե, բայց դրանց այլընտրանքային լուծումներ պետք է տրվեն։ Պլանավորում ենք օգտագործել հեռագնա արոտները, վարելահողներն ավելի շատ մշակել, ավելացնել անասունների կաթնատվությունը։ Նախատեսել ենք ջրագծերի նորոգման աշխատանքներ, որը հնարավորություն կտա օրինակ Ծղուկի 580հա վարելահողը մշակել։

 

 

 

Բելլա Պետրոսյան

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

 

Մի՛ ծխիր
Տեսանյութեր

Մի՛ ծխիր

Տարեկան 5500 մահ. նիկոտինի վտանգավոր ազդեցությունը Ծխելը ամենատարածված վնասակար սովորություններից մեկն է։ Թեև շատերը գիտեն դրա վնասակար լինելու մասին, քչերն ...

Սեպտեմբեր 16, 2026
Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը
Փոդքասթ

Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

https://open.spotify.com/episode/5aCWYs37J65DBshr7mq6II?si=3aTTjaf5R-eMbKe2a0ZJQw «Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը «Համագործակցության Կամար» ՀԿ-ի նախագահ Կարինե Ավետիսյանն է, ում հետ զրուցել ենք Գորիսում ...

Սեպտեմբեր 10, 2026
Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ
Գորիս

ՏԻՄ համամասնական ընտրություններ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում

2026 թվականի հոկտեմբերի 26-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն ինչպես հանրապետության մի շարք համայնքներում, այնպես էլ Սյունիքի մարզի Գորիս և ...

Սեպտեմբեր 9, 2026
Նոր Գորիս համայնքի ձևավորման շեմին․ ավագանին հաստատեց  2027 թվականի սուբվենցիոն ծրագրերի ցանկը
Գորիս

Նոր Գորիս համայնքի ձևավորման շեմին․ ավագանին հաստատեց 2027 թվականի սուբվենցիոն ծրագրերի ցանկը

  Տեղի ունեցավ Գորիս համայնքի ավագանու տասնմեկերորդ նստաշրջանի առաջին նիստը։ Օրակարգում ընդգրկված հարցերի մի մասը վերաբերում էր համայնքային հողատարածքների և ...

Սեպտեմբեր 8, 2026
Սյունիքի թեման քաղաքական օրակարգում․ ի՞նչ են ցույց տալիս «ԳորիսԼԱԲ»-ի հետազոտության արդյունքները
Զեկույցներ և հետազոտություններ

Սյունիքի թեման քաղաքական օրակարգում․ ի՞նչ են ցույց տալիս «ԳորիսԼԱԲ»-ի հետազոտության արդյունքները

«Սյունիքի շուրջ շրջանառվող քաղաքական նարատիվների վերլուծություն» եռափուլ մեդիա մշտադիտարկման վերլուծական զեկույցը ներկայացնում է Սյունիքի մարզի շուրջ ձևավորված քաղաքական պատումների (նարատիվների) ...

Սեպտեմբեր 4, 2026
Ալինա Վարդանյան
ShareTweetShare
  • Recent News

    Մի՛ ծխիր

    Մի՛ ծխիր

    Սեպտեմբեր 16, 2026
    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.