Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Բազմաբնակարան շենքերի կառավարման մոդելը համատիրությունն է, եթե աշխատեն

by mediapoint
Հուլիս 26, 2013
0

ԳորիսՔրիստինե Հայրապետյան
Գորիսում բազմաբնակարան շենքերի կառավարումն իրականացնում է «Գորիս ՏՆՏ» ՓԲԸ-ն: Արդեն մի քանի տարի է, ինչ բազմաբնակարան շենքերի բնակիչներն ավագանու որոշմամբ նախկին 6 դրամի փոխարեն, 1 քմ-ի դիմաց վճարում են 20 դրամ:

«Գորիս ՏՆՏ» ՓԲԸ-ի տնօրեն Սեյրան Գեւորգյանը նշում է, որ բազմաբնակարան շենքերի բնակիչների գրեթե 10%-ն է սպասարկման վճարները մուծում, մյուսները հրաժարվում են վճարել: Սակայն բնակիչները դժգոհում են, որ հավաքված գումարներն իրենց նպատակին չեն ծառայում: Ս. Գեւորգյանի խոսքով, եթե բազմաբնակարան շենքերի բնակիչները կանոնավոր կերպով կատարեն վճարումները, ապա «Գորիս ՏՆՏ» ՓԲԸ-ն կաջակցի շենքերի տանիքների եւ այլ վերանորոգման աշխատանքներին՝ իրենց հնարավորության սահմաններում:

Նա նշեց նաեւ, որ երբեմն փոքր աշխատանքներով աջակցում են այն շենքերի բնակիչներին, ովքեր գոնե որոշակի գումար են վճարում կամ էլ բնակիչների կատարած աշխատանքների չափն իրենց հանձնաժողովը հաշվարկում եւ գոյացած պարտքից հանում է այդ գումարը:

Ս. Գեւորգյանը նշեց, որ անցյալ տարի՝ 2012թ.-ին, քաղաքապետարանը համայնքային բյուջեից տվել է 2 մլն 500 հազար դրամ, որպեսզի փոխվեն մի քանի բազմաբնակարան շենքերի դռներն ու պատուհանները: Մեկ ամսում կազմակերպվել են այդ աշխատանքները, փոխվել են Գետափնյա, Սալ քար թաղամասերի եւ Սյունիքի փողոցի մի քանի շենքերի մուտքերի դռները:

Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Խիկար Միրզոյանի խոսքով՝ բազմաբնակարան շենքերի կառավարումն արդյունավետ չի իրականացվում:

«Մի քանի տարի առաջ քաղաքապետարանը «Գորիս ՏՆՏ» ՓԲԸ-ին հանձնարարել էր հաշվետվություն ներկայացնել, թե ինչքան գումար է հավաքվում, սակայն վերջինս պատճառաբանել էր, որ բնակիչները կանոնավոր չեն վճարում այդ պատճառով էլ իրենք չեն կարողանում նորմալ ծառայություն մատուցել բազմաբնակարան շենքերի բնակիչներին»,- ասաց Խ. Միրզոյանը:

Վերջին տարիներին, ավագանու որոշմամբ՝ բազմաբնակարան շենքերի սպասարկման վարձավճարները բարձրացվել են, որպեսզի շոշափելի գումար հավաքվի, սակայն բնակիչները շարունակում են չվճարել: Խ. Միրզոյանի կարծիքով, բազմաբնակարան շենքերի կառավարումն արդյունավետ իրականացնելու համար պետք է այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որպեսզի բնակիչները պարտադրված վճարեն սպասարկման վարձավճարները կամ էլ պետք է փորձեն համատիրություններ ստեղծել:

Քաղաքապետարանն էլ այդ ուղղությամբ որոշակի քայլեր է ձեռնարկում: Քաղաքաշինության եւ բնակկոմունալ տնտեսության բաժնի պետը նշեց, որ իրենք հանդիպել են տարբեր թաղամասերի բնակիչների հետ, առաջարկել են ստեղծել համատիրություններ, եւ քաղաքապետը  պատրաստակամություն է հայտնել օգնել համատիրություններին, այսինքն քաղաքացիների հավաքված գումարին համայնքային բյուջեից եւս կհատկացվի որոշակի գումար, սակայն բնակիչները չեն արձագանքում քաղաքապետարանի առաջարկին: Պատճառն այն է, որ թերահավատորեն են վերաբերում համատիրությունների արդյունավետությանը:

Արդեն 6 տարի է, ինչ Գորիսում գործում է միակ համատիրությունը՝ «Սանդին ձորը»: Փախստականների համար  կառուցված բազմաբնակարան երկու շենքերը գործում են որպես փոքր համատիրություն: Համատիրության ղեկավար Գյուլչորա Սաֆարյանն ասաց, որ գոհ է կառավարման այդ մոդելից, միակ թերությունն այն է, որ իրենց համատիրությունը փոքր է (40 ընտանիք): Այդ շենքերի բնակիչները 1 քմ-ի համար վճարում են 10 դրամ, այսինքն 1 սենյականոցի համար՝ 500, 2 սենյականոցի՝ 600, իսկ երեքի սենյականոց բնակարանի համար՝ 700 դրամ: Այդ համատիրությունն ունի նաեւ առանձին տարածքներ, որը կարող է վարձակալության տալ բիզնես սեկտորին եւ դրանից էլ եկամուտ ունենալ, սակայն դեռ աշխատողներ չունեն:

Գ. Սաֆարյանն ասաց, որ երբ հավաքված գումարները չեն բավականացնում շենքում վերանորոգման աշխատանքներ կատարելուն՝ դիմում է քաղաքապետարանին: Քաղաքապետարանը շենքի աստիճանավանդակները փոխելու համար համայնքային բյուջեից հատկացրել է 200 հազար դրամ: Շենքի բարեկարգման այլ աշխատանքներին մեծ աջակցություն է ցուցաբերել նաեւ ավագանու անդամ Մ. Ղեւոնդյանը: «Համատիրությունները ճիշտ կառավարման ձեւ են, եթե լավ աշխատեն, ապա շատ արդյունավետ կլինի նրանց աշխատանքը»,- ասաց Գ.Սաֆարյանը:

Գորիս քաղաքի 2013-2016 թթ. քառամյա ռազմավարական ծրագրով նախատեսված է կոմունալ բնակարանային տնտեսության համար կատարել տանիքների վերանորոգման աշխատանքներ՝ 26000 քմ եւ բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման համար՝ 750 քմ: Այդ աշխատանքները, ինչպես նախատեսվում են, կկատարվեն, եթե ֆինանսավորվեն համայնքային բյուջեից, դոնոր կազմակերպություններից, հիմնադրամներից եւ պետական բյուջեից:

Բազմաբնակարան շենքերում, թե 2013թ.-ին ինչ աշխատանքներ կկատարվեն՝ կախված է նրանից, թե համայնքային ու պետական բյուջեից ինչքան ֆինանսավորում կհատկացվի, սակայն միջազգային կազմակերպություններից ակնկալվող աջակցությունը հնարավոր է այն դեպքում, եթե ստեղծվեն համատիրություններ, որովհետեւ դոնոր կազմակերպությունների պահանջը համատիրությունների ստեղծումն է, որպեսզի իրենց ներդրումը  շոշափելի լինի:

mediapoint
mediapoint
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.