Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Աղջիկը, ով զորակոչվել էր թիկունք

by Հեղինե Մինասյան
Օգոստոս 15, 2021
0
Լիլիթ Սաթունց

Լիլիթն ապրում է  Խնձորեսկ գյուղում: Գորիսի համայնքապետարանի աշխատակից է։ Արցախյան երկրորդ պատերազմի օրերին ակտիվ մասնակցում էր թիկունքի աշխատանքներին։

«Պատերազմի մասին առաջին անգամ լսեցի սոցցանցում։  Վարչական ներկայացուցչի զանգից հետո, չնայած կիրակի էր, շտապեցի աշխատավայր։ Ճանապահին մի խումբ երիտասարդների հանդիպեցի, ովքեր պատերազմի լուրը լսելուց հետո հավաքվել էին փողոցում»,- պատմում է Լիլիթը։ Նա ասում է, որ ամենադժվարն այն էր, որ երբ զինկոմիսարիատից ստանում էր բանակ զորակոչվող երիտասարդների ցուցակները։  «Ես ինձ մի պահ դահիճի դերում էի զգում, թե ոնց եմ զանգում մարդկանց և ասում թող քո ընտանիքը և արի գնա պատերազմ, բայց բոլորս էլ հասկանում էինք  որ մեր հայրենիքի համար է արվում: Ինձ թվում էր, որ ինչքան շատ մարդ «հավաքեմ» այնքան լավ կլինի բոլորիս համար»,- հուզմունքը չի թաքցնում  Լիլիթը և շարունակում, որ զանգերի կարիք շատ չի եղել, որովհետև խնձորեսկցի տղաները կամավոր էին մեկնում ռազմաճակատ: Իսկ ավելի ուշ վարչական ներկայացուցչության ամբողջ հոգսն իր վրա մնաց, քանի որ տղամարդիկ վարչական ներկայացուցչի հետ առաջնագիծ մեկնեցին։

Հետո սկսվեց Արցախի տարբեր գյուղերից, քաղաքներից տեղահանված քաղաքացիների հոսքը։ Նրանց կացարանով, սննդով, առաջին օգնության անհրաժեշտ իրերով ապահովելու խնդիր ունեին։ Սեպտեմբերի 30-ից արդեն զբաղվում էր տեղահանված արցախցիների տեղավորմանբ:

«Այցելում էի այն տները, որտեղ որ նրանք տեղավորվել էին: Հանդիպում էի բոլորին, պարզում, թե ինչի կարիք ունեն: Նրանցից ոմանք ապաստանել էին ծանոթների ընտանիքներում, բայց շատերն առանց հագուստի, սննդի, փաստաթղթի էին անգամ առանց ծնողների եկած երեխաններ կային, ովքեր նաև հոգեբանական աջակցության կարիք ունեին»,- հիշում է Լիլիթը:

Անհրաժեշտ սնունդ և այլ իրեր հիմնականում ստանում էին Գորիսի համայնքապետարանից: «Երբ գնում էինք Գորիսից սնունդ ստանալու չէինք մտածում, թե ինչ մեքենայով պետք է գնանք կամ որտեղից վառելիք գտնեք, այնքան մեծ արագությամբ էինք կազմակերպում այդ ամենը, միայն թե օգնենք մյուսներին»,- ասում է Լիլիթը:

Խնձորեսկ բնակավայրում պատերազմի ընթացքում տեղահանվել էր 50-60 ընտանիք՝ մոտ 200 հոգի: Համայնքապետարանից ստացած օգնությունը հավասար բաժանում էին ընտանիքների քանակների միջև  և տանում տներում բաժանում: Լիլիթի խոսքով առաջին խնդիրը դեղորայքի պակասն էր:

«Սկզբնական շրջանում դեղորայք չէինք ստանում: Գյուղի բնակիչներից մեկը 100 դոլար տվեց և ասաց, որ գնամ և առաջին անհրաժեշտության դեղերը գնեմ: Արցախցիներից մեկի երեխան ուներ առողջական խնդիրներ, և պետք է ժամը ժամին դեղերը խմեր: Հետո արդեն այլ աջակիցներ եղան»,- ասում է Լիլիթը: Նա պատմում է, որ ստիպված  գիշերներն ուշ էր տուն գնում, օրերով հնգամյա աղջկան չէր տեսնում, երբեմն նրան էլ էր վերցնում իր հետ՝ տեղահանված ընտանիքներին այցելելիս։

Հոկտեմբերի 12-ին հորաքրոջ տղայի՝ Սևակի մահվան բոթը հասավ ռազմաճակատից․ դա սկզբում թևաթափ արեց աղջկան, բայց տեսնում էր, որ մարդիկ իր աջակցության կարիքն ունեն։

Շուտով պատերազմի հրետանու արձագանքը նաև Խնձորեսկ հասավ, քանի որ սահմանների վերաձևակերպումներ եղան։ Թվում էր, թե գյուղը կդատարկվեր,  բայց մանավանդ մեծերը շարունակում էին ապրել Խնձորեսկում։ Սա ավելի էր պարտավորեցնում երիտասարդ աղջկան։ «Բարեկամներիցս շատերն ասում էին աղջկաս՝ Արփիին մեր հետ տանենք Երևան, որ ապահով լինի,  հրաժարվում էի, ասելով, որ արցախցիներն են ապահովության համար տարհանվել մեր գյուղ դուք ու՞ր եք գնում»,- ասում է Լիլիթը։

 

Նաև հանրապետության այլ բնակավայրերից առաջնագծում գտնվող տղաների համար ուղարկված աջակցությունն էր կազմակերպում, որ ժամանակին ու անվնաս տեղ հասներ: Նրա մասին ընկերները կատակում էին, թե Լիլիթը անգամ գիտի որ պահակակետում ինչ տեսակի  ծխախոտ են ծխում: Անգամ մականուն ունի՝ «մարտական ընկեր»:

Ասում է, որ եղբոր կորստից հետո ամենամեծ ցավ զգացել է նոյեմբերի 10-ին, անգամ այդ օրն աշխատանքի չի գնացել, ամաչում էր հատկապես տեղահանվածների աչքերին նայել։

«Հրադադարից հետո  բանակին հանգիստ էր պետք, ներքին Խնձորեսկում պահակակետեր էին դրել, և պետք է կամավորականները  կամ խաղաղ բնակիչները հերթափոխեին: Ես էլ եմ դիմել, որ գնամ, նրանց փոխարինեմ, զինվորները գոնե երկու ժամով հանգստանան»,- տխուր հնչերանգով ասում է Լիլիթը, հավելելով, որ հուսահատությունն արդեն տեղի է տվել պայքարի և ապրելու ցանկությունը:

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը
Գորիս

Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում հիմնադրվել է1992 թվականին։ Կազմակերպությունն ունի 4 կենտրոն, որոնք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում ...

Հոկտեմբեր 1, 2026
Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով
Գորիս

Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

«Յուրաքանչյուր երեխա արժանի է իր հնարավորությունները լիարժեք իրացնելու» գաղափարի շուրջ կազմակերպված միջոցառումը համախմբել է կրթության ոլորտի պատասխանատուների, ՀՀ կրթության տեսչական ...

Սեպտեմբեր 29, 2026
Մեղրիի թուզը չիր դարձավ, իրացման խնդիրը մնաց
Հասարակություն

Մեղրիի թուզը չիր դարձավ, իրացման խնդիրը մնաց

https://youtu.be/F6ZHg6Ueufg Ինչպես խափանվեցին մթերողների պլանները Նախորդ տարիներին Մեղրիի թուզը հիմնականում արտահանվում էր Ռուսաստան։ Այս սեզոնին արտահանման խափանումը դժվար դրության մեջ ...

Սեպտեմբեր 27, 2026
Գորիսից դեպի տեխնոլոգիական աշխարհ
Հասարակություն

Գորիսից դեպի տեխնոլոգիական աշխարհ

«Zealous» ծրագրային ապահովման մշակման ընկերությունը նշել է իր հիմնադրման 14 ամյակը, որը նշանավորվել է ընկերության նորակառույց շենքի բացման արարողությամբ։ https://youtu.be/tMJ2CEWsi3Q ...

Սեպտեմբեր 24, 2026
Նպաստից դեպի զբաղվածություն․ ինչպես է գործում անապահովության գնահատման նոր համակարգը
Փոդքասթ

Նպաստից դեպի զբաղվածություն․ ինչպես է գործում անապահովության գնահատման նոր համակարգը

https://open.spotify.com/episode/1uHHbVzRmTamaHhqzTPt1y?si=m1mYwO1QRia3agXwSDNwlg   «Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ...

Սեպտեմբեր 23, 2026
Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.