Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններն արդեն անցյալում են։
Ընտրությունները կազմակերպվել ու անց են կացվել կարճ ժամանակում ու նոր ընտրական օրենսգրքի համաձայն։
Ընտրությունների նախապատրաստման ժամանակահատվածը լրացուցիչ ծանրաբեռնվածություն էր առաջացրել հատկապես տարածքային ընտրական հանձնաժողովների համար։ Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Ստեփանյանը, ով նաև տեղամասային հանձնաժողովների վերապատրաստման դասընթացներն էր անցկացնում, նշում է, որ մյուս տարիների հանձնաժողների պատրաստվածության հետ համեմատ, մասնագիտական առումով այս անգամ ավելի թույլ էին, քանի որ դեռևս չէին հասցրել բավարար ծանոթանալ նոր ընտրակարգին։ Նա կարծում է նաև, որ քաղաքական կուսակցություններն ըստ էության չէին հասցրել առավել հարմար թեկնածուներ գտնել, տեղամասային ընտրական հանձնաժողովներում առաջադրելու համար։
Մինչ ընտրությունները տեղամասային հանձնաժողովների անդամների համար կազմակերպվել են դասընթացներ, որոնք Ստեփանյանի խոսքով արդյունք ունեցել են, քանի որ դասընթացների ու ընտրության օրվա միջև եղած ժամանակահատվածը կարճ էր, մարդիկ հիշում էին, և դրանով պայմանավորված էական խնդիրներ չեն ունեցել։ Հավելում է, որ հանձնաժողովի նախագահների ու քարտուղարների համար առաջարկել է ավելացնել լրացուցիչ ստուգող թեստեր կամ քննություններ, քանի որ պատասխանատվությունն ու ծանրաբեռնվածությունը նրանք են կրում։
Ամեն դեպքում ընտրությունները հարթ չեն ընթացել, կային անճշտություններ, խախտումներ, որոնք հիմնականում կապված էին արձանագրությունների սխալ կազմման, քվեաթերթիկների ոչ ամբողջական փաթեթի տրամադրման, չօգտագործված քվեաթերթիկների անհարմարության, զինվորների քվեարկության ժամանակ ուղղորդումների հետ։
Այս դեպքերով պայմանավորված Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի վերահսկողության տակ գտնվող 75 տեղամասերից վերահաշվարկ է կատարվել 22-ում։
Արձանագրվել են հիմնականում տվյալների սխալ արձանագրման դեպքեր։ Խախտումներից երեքը, որտեղ հանձնաժողովը տեսել է քրեաիրավական գնահատական տալու անհրաժեշտություն՝ ուղարկվել է դատախազություն։ Մնացած խախտումների մասով հանձնաժողովը դեռ կորոշի անդամներին զրկել լիցենզիայինց, թե՝ ոչ։
Այս ամենը դիտարկելով, Արմեն Ստեփանյանն ընտրությունների արդյունավետությունը գնահատում է մոտ 80 %:
«Երևանի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունը 2021թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հայաստանյան ԶԼՄ-ների մշտադիտարկում։
Այս և այլ հարցերի մասին խոսել ենք կազմակերպության նախագահ Բորիս Նավասարդյանի հետ, ով նշում է, որ այս ընտրարշավի ընթացքում դրսևորվել են ինչպես ավանդական, այնպես էլ՝ նոր խնդիրներ։ Դրանք վերաբերվում են քաղաքական ուժերի ֆինանսական հնարավորություններով պայմանավորված, առավել մեծ քարոզչական մեխանիզմների առկայության, պաշտոնական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածում օրենսդրական պահանջների բացակայության հետ։
-Մինչ հունիսի 7-ը՝ բուն քարոզչության սկսվելը, հրապարակումներն ու ելույթները չէին կարգավորվում, և հավասարակշռության մասին ընդհանրապես խոսել հնարավոր չէ։ Մի շարք ռեսուրսներ, կամ ամենաշատ ռեսուրսներ ունեցող քաղաքական ուժերն առավել մեծ ուշադրության էին արժանացել, քան մյուսները։ Եվ ես ենթադրում եմ, որ մրցակիցներըի բավականին շատ լինելով պայմանավորված, նոր կամ փոքր կուսակցությունների խնդիրներն ավելացան։ Այդ բազմազանության մեջ դժվար էր իրազեկել ընտրողներին իրենց մծրագրերի մասին։ Կարծում եմ դա էր պատճառը, որ շատ կուսակցություններ կամ դաշինքներ ունեցան քիչ թվով ձայներ, – հավելում է Բորիս Նավասարդյանը։
Լրագորղներին դժվար է մեղադրել, որ իրենք հաղորդում էին այն նույն անընդունելի բառամթերքը, որն օգտագործում էին թեկնածուները, որովհետև իրենք ներկայացնում էին, իրողությունը, և այն տեքստերը, որոնք հաղորդվում են թեկնածուների կողմից՝ խմբագրել չէին կարող։ Թեև որոշ լրատվամիջոցներ հնարավորության չափով փորձում էին խուսափել գոնե հայհոյանքներից, ատելության խոսքից։ Եվ այն թեժությունը, որը կար այս ընտրապայքարում, արտացոլվեց նաև լրավամիջոցներում։ Բայց որոշ լրատվականներ լռությանը օրը ոչ միայն փոխանցում էին քարոզչական տեքստեր, ինչը կարող էին և պարտավոր էին չանել, այլ նաև հարցերով խրախուսում էին իրենց զրուցակիցներին, սեփական դիրքորոշումն արտահայտել այս կամ քաղաքական ուժի մասին,- ասում է Բ․ Նավասարդյանը։
Զրուցակիս նշում է, որ լռության օրվա հետ կապված խախտումները պայմանավորված են նաև քարոզարշավովի կարճ ժամկետով։ Եթե քաղաքական ուժերն ընդամենը 12 օր ունեն ինչ որ բան ասելու, իրենց տեսլականը ներկայացնելու համար, դրանով պայմանավորված փորձում էին նույնիսկ վերջին ժամերն օգտագործել փոխհատուցելու ընտրողների հետ հաղորդակցվելու պակասությունը։ Նրա կարծիքով, եթե նույնիսկ տեխնիկապես հնարավոր չէ ավելի երկար քարոզչության ժամանակահատված սահմանել, քարոզչության կարգավորումը պետք է սկսել ավելի վաղ, օրինակ ընտրությունների հայտարարման առաջին իսկ օրվանից, որպեսզի հավասարակշռված լուսաբանումը կատարվի նաև մինչ քարոզարշվի սկսվելը։
Մենք փորձել էինք Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների Սյունիքի մարզային ներակայացուցիչներից տեղեկանալ կուսակցական դիրքորոշումները կապված ընտրությունների քվեարկության արդյունքների հետ։ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը պատասխանեց, որ դեռևս չի ցանկանում խոսել ընտրությունների մասին, և հարաբերական դադար է վերցնում, իսկ ԲՀԿ-ի տարածքային կառույցից տեղեկացրեցին, որ դեռևս հանդիպումներ են կազմակակերպում և պատասխանները կարող ենք ստանալ առավել ուշ։
Բելլա Պետրոսյան
