Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Վիրավոր զինվորը չի ցանկանում արտերկրում ապրել

by Հեղինե Մինասյան
Հուլիս 23, 2021
0

 

27-ամյա կոռնիձորցի կապիտան Հարութ Դավթյանն է․

47 օր «Արմենիա»  հանրապետական բժշկական հիվանդանոցում անցկացնելուց հետո կարճատև արձակուրդով  տանն է, կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել: Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և գերազանց ավարտելով, ծառայության անցել  բանակում։

Անցյալ տարվա սեպտեմբերի 28-ին՝ պատերազմի երկրորդ օրը, Ջրականի մարտի դաշտում հակառակորդի կողմից գրավված պահակակետերն իր ջոկատով հետ վերադարձնելուց հետո  ականաբեկորային վիրավորում է ստացել գլխի շրջանում, որի պատճառով վնասվել է նյարդային համակարգն, անշարժացել մարմնի աջ հատվածը, բայց երկու բարդ վիրահատություններից հետո սկսել է մասնակի կազդուրվել։ Բժիշկները հուսադրել են, որ ֆիզիկական վարժությունների շնորհիվ  կվերականգնվի շարժունակությունը: Հարութը հետևում է բժիշկների խորհրդին, պարբերաբար ֆիզիկական վարժություններ կատարում։

Կինը՝ Լիանան, պատմում է, որ ամուսնու անգիտակից լինելու օրերին վերակենդանացման բաժնում նա սկսել է խոսել ամուսնու հետ, նաև հայտնել  իր հղիության մասին լուրը, որը Լիանայի կարծիքով ապրելու մեծ ուժ է տվել Հարութին:

 

Վեց ամիս Հարութը լիարժեք կյանքի համար պայքարել է նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ Զինվորի տանը, երկու ամիս հետո գլխի պլաստիկ վիրահատության է ենթարկվելու: Մինչ այդ մասնակցում է կենտրոնի նախաձեռնությամբ վիրավոր զինվորների համար անցկացվող մասնագիտական կողմնորոշման դասընթացների,  ծրագրավորման հմտություններ է սովորում, ցանկություն ունի IT (այ թի ) մասնագետ դառնալ:

«Միայն այն հույսով ենք ապրում, որ մի օր տղաս կվերականգնվի, բայց հույսներս չենք կորցնում շնորհակալ եմ Ասծուց, որ որդիս ողջ է, իսկ թոռնուհուս ծնվելը մի նոր կյանքի իմաստ է տվել ինչպես նրան, այնպես էլ մեզ»,- ասում է հերոսի հայրը:

Հարութի հայրը՝ Համբարձումը, 1989-1994 թվականներին կռվել է Արցախյան առաջին պատերազմում, որի ընթացքում կանտուզիա է ստացել, նա ևս գլխի ձախ հատվածի վիրավորում է ստացել, երրորդ կարգի հաշմանդամ է։

Հարազատները առաջարկել են որպեսզի տեղափոխվի արտերկիր բուժման և մշտական ապրելու նպատակով, բայց Հարութը ասում է, որ չի կարող իր երկիրը թողնել ու հեռանալ:

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.