Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ կասեին հուշարձանները, թե խոսեին

by mediapoint
Օգոստոս 2, 2013
0

IMG_1847Մանե Հարութունյան
Հարցազրոյց Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Գրիգորյան հետ:

-Կուզեի  զրույցը ուրախ նոտայով սկսել, բայց մեր հուշարձանները,  խնամքի ու մաքրության առումով, մեղմ ասած, տխուր վիճակում են: Ըստ Ձեզ` ո՞վ է այս հարցում թերանում: Գուցե` օբյեկտի՞վ պատճառներով:-Իսկապես, ցավոք` նաև օբյեկտիվ պատճառներով: Գորիսի և նրա գյուղական համայնքների հուշարձանների պահպանության համար պատասխանատու են ընդամենը 6 պահապաններ: Ակնհայտ է` նրանք ֆիզիկապես չեն կարող սպասարկել 5-6 համայնք:

Թե դրան էլ հավելեմ, որ ֆինանսական հնարավորություններ չունենք, նույնիսկ  վառելիքի փող չունենք, որ պահապանները տվյալ համայնքներում տեղաշարժվեն: Այս պարագայում, կարծում եմ, անհարկի է նշյալ տարածքների հուշարձանների մաքրությունից ու պահպանությունից խոսել: 

IMG_1845 -Համագործակցո՞ւմ եք այլ կազմակերպությունների, ուսանողների կամ աշակերտների հետ:

«Բանակ-կրթություն-մշակույթ» համագործակցության շրջանակներում մենք դպրոցներում բաց դասեր ենք անցկացնում, ապրիլին դպրոցականները, բանակի հետ համատեղ, մաքրության աշխատանքներ են կատարում/հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն  1982-ից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր/: Հուշարձաններից որոշները, այսպես ասած, կցված են դպրոցներին.  Հայրենական մեծ և Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանները կցված են թիվ 3 հիմնական դպրոցին,  Նժդեհինը` 5-րդին, Անդրանիկ զորավարի հուշարձանը, օրինակ, մաքրության կարիք բացարձակ չունի, քանի որ համարյա տան բակում է գտնվում, բայց կցված է թիվ 6  դպրոցին: Շատ լավ կլիներ, որ այս կցումներն անելիս հաշվի առնեին նաև մեր կարծիքը` աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը սերտ չէ, համագործակցության նախադեպ ունեինք  միայն «Սյունիք» ինստիտուտի ուսանողների հետ:

-Հանրությունը երբևէ նախանձախնդիր եղե՞լ է այս հարցում:

 Ինչպես ասում են` մատների վրա հաշված դեպքերում: Մեր բնակչության մեջ դեռ չի ձևավորվել այն գիտակցությունը, որ հուշարձանը մշակութային ժառանգություն է և բոլորինս է` ամեն առումով:         

ՀԳ. Ի՞նչ կասեին հուշարձանները, թե խոսեին: Երևի` «Մինչ մաքրությունից խոսելը, մինչ մեղավորներ փնտրելը` նախ մի աղտոտեք…»:

 

               

                                                                                                                                                                                                                                                                                                                           

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.