Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Պատերազմը շարունակվում է մարդկանց հոգիներում

by Անահիտ Գրիգորյան
Հուլիս 28, 2021
0

Իմ հեռախոսում նրա հեռախոսահամարի դիմաց գրված է՝ հարևան Նելլի։
Նելլին  աշխատում է Գորիս համայնքի Գուսան Աշոտի անվան մշակույթի տանը,  գեղարվեստական ղեկավար  է։ Ամեն առավոտ հագած-կապած, հարդարված, կոկիկ քայլերով  անցնում է մեր  բակով. միշտ  մտածում եմ, որ Նելլին մշակութային հերթական միջացառմանն է շտապում, բայց  վերջին ամիսներին  շատ դառնացած դեմք ունի և քայլերն էլ առաջվանը չեն։  Եվ երբեք չեմ մտածել, թե ինչով է զբաղվել նա վերջին ամիսներին, մինչև, մի օր պատմեց․

-Երբ սեպտեմբերին պատերազմը սկսվեց ես և գործընկերս  միասին այցելում էինք այն հյուրատներն ու կացարանները, որտեղ Արցախից տեղահանված երեխաներ կային։ Նրանց համար հեքիաթներ էինք ընթերցում, ֆիլմեր ցուցադրում, փորձում որևէ կերպ շեղել իրականությունից։

Նելլին հայացքը հեռու է փախցնում պատուհանից դուրս և ինքն իրեն մրմնջում․ «Երանի մնայի այդ հեքիաթների մեջ․․․»։
Անցյալ տարվա հոկտեմբերին իր գործատուից՝ համայնքային իշխանությունից Նելլին հանձնարարություն է ստանում փոխարինել մշակույթի տան տնօրեն Հայկին, քանի որ նա մեկնել էր առաջնագիծ, կազմակերպել նահատակված զինծառայողների հուղարկավորությունը։

Հարցնում եմ՝ «Ո՞նց  կարողացար, ինչպե՞ս էիր հաղթահարում ցավը»։ Ասում է, որ ինքը չէր պատկերացնում, թե ինչ ասել է 19-25 տարեկան երիտասարդների հրաժեշտի կազմակերպումը, որքան էլ որ իրեն ուժեղ մարդ էր երևակայում, միևնույն է, պատրաստ չէր այդ ծանր հոգսին։

Հետո արդեն սառնասիրտ տոնով պատմում է, թե ինչպես էր  աշխատանքները կազմակերպում ՝․ հերոսների  կենսագրական տվյալներ էր հավաքագրում, հանդիպում զոհվածների հարազատների հետ։

Փղձկում է, երբ ասում է, որ տասնութ տարեկան համարյա երեխա տղաների համար այնքան քիչ թվային տվյալներ կային, բայց ինքը չէր դժվարանում նրանց սխրագործությունը ներկայացնել․ «Չէի հորինում երբեք, խոսում էի նրանց հարազատների, մտերիմների, անգամ ուսուցիչների հետ և հասկանում, որ հերթական նահատակն այլ կերպ չէր կարող»,-ասում է Նելլին։

Ու արդեն գլորվող արցունքներով պատմում էր, թե ոնց էր զանգում  զինվորական  նվագախմբին, դագաղի համար ՝ Հրոյին, նվագախմբի տղաների տեղափոխության համար՝ Վարդգեսին․ եկեղեցուն տեղեկացնում, գտնում փոս փորող Երջոյին․․․ Օր կար, որ երեք հուղարկավորություն էր կազմակերպում։ Ու խոստովանում է, որ   հիմա չի հասկանում, թե ոնց էր դիմանում։
Ասում է, որ հիմա ավելի թույլ է քան այն ժամանակ, որովհետև պատասխանատվություն ուներ, անգամ հպարտություն էր ապրում,  որ այդ հերոսների հուղարկավորության կազմակերպումն իրեն էր վստահված։
Շարունակում է   արցունքները  չթաքցնել, բարձր հեկեկալով պատմում, որ  օրեր կային, երբ տրակտոր չէր գտնում գերեզմանափորի համար, քանի որ բոլորը մարտադաշտում էին կամ թիկունքում խրամատ էին փորում։ Ստիպված  նախօրոք խնդրում էր մի քանի փոս էլ․․․ ավելի փորել։
Ամանորին, հունվարի 1 ին , ժամը 12 ին հուղարկավորություն կար, նա, ով սովոր էր միշտ տոնական միջոցառումներ կազմակերպել  իր պարտքն էր համարում, որ իր և մյուսների կյանքի հաջորդ բոլոր տոնական օրերի հանդիսավորության համար այդ տղաներին էին պարտական ու դա պարտավորեցնում էր, աներևակայելի ուժ տալիս իրեն։

Իսկ հուլիսին արդեն  N զորամասի հրամանատարական կազմից իրեն ասում են, որ Արցախից զորացրվող զինվորների համար դիմավորման տոնական արարողություն պիտի կազմակերպեն։  Սկզբում մերժում է, ասելով որ ինքը հոգեբանորեն ընկճված է, չի կարող, բայց զինվորականը հորդորում է, թե իրենք պատերազմ տեսած երեխաներ են․ և պետք է փառքով դիմավորել։
-Այդ օրը հավաքեցի ինձ, հագա իմ հին տոնական զգեստներից մեկն ու հասկացա, որ պարտավոր եմ իրենց ուրախ դիմավորել։ Այդ օրվա  ուրախ ձայները,  միևնույն  է, մոռացնել չտվեցին ոչինչ, բայց նրանք  են իմ երկրի վաղվա օրը և այլևս չեմ կարող զանգել տրակտորիստին, Հրոյին, Երջոյին․,- մշակույթի տան Նելլին է ասում, ով ճակատագրի դառը հեգնանքով երեխաներ չի ունեցել, բայց հողին է հանձնել տասնյակ հերոս զավակների։

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Անահիտ Գրիգորյան
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Շինարարը
    Գորիս

    Շինարարը

    Հունիս 16, 2026
    Թիվ 34 ընտրատարածքն ամփոփում է Աժ ընտրությունների քվեարկությունը
    Հասարակություն

    Թիվ 34 ընտրատարածքն ամփոփում է Աժ ընտրությունների քվեարկությունը

    Հունիս 14, 2026
    Գորիսի, Տաթևի և Տեղի միավորումը փոքր համայնքների հնարավորությո՞ւն, թե`հեռավոր կառավարման ռիսկ
    Հասարակություն

    Գորիսի, Տաթևի և Տեղի միավորումը փոքր համայնքների հնարավորությո՞ւն, թե`հեռավոր կառավարման ռիսկ

    Հունիս 11, 2026
    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»
    Տեսանյութեր

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»

    Հունիս 5, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.