Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Պիլոտային ծրագրերի ներկայացում Սյունիքում

by mediapoint
Օգոստոս 5, 2013
0

IMG_5621Մարիամ Մաթևոսյան
Գորիսի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում «Համայնքի ընդգրկումը բիզնես միջավայրի զարգացմանը» թեմայով: Հանդիպումը կայացավ «Միջազգային հարաբերությունների մասին գիտելիքների ամրապնդում» (ՄԳՀԱ) ծրագրի շրջանակներում, որը ֆինասավորվում է Շվեցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից:  

Հանդիպմանը ներկա էին տարածաշրջանում զբոսաշրջային  լուրջ հնարավորություններ ունեցող՝ Շինուհայրի, Հալիձորի, Տաթևի համայքնային իշխանության ներկայացուցիչներ, համայնքաբնակներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և այլք:ՄԳՀԱ ծրագրի շրջանակներում Հայաստանից շուրջ 180 մարդ վերապատրաստում է անցել ոչ միայն տեղում, այլև Վրաստանում և Շվեցարիայում: Վերապատրաստված անդամները ստեղծել են Շրջանավարտների հայաստանյան խորհուրդ, որը շուրջ յոթ տարի է, ինչ Հայաստանում իրականացնում է բազմաթիվ միջոցառումներ՝ ուղղված ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին: Ցանցում ընդգրկված են Հայստանի տարբեր գերատեսչություններում աշխատող իրավաբաններ, ֆիանսիստներ, տնտեսագետներ:

Այս անգամ խորհրդի անդամները  որոշեցին իրենց  փորձը ներկայացնել Սյունիքում, որը նպատակ ունի զարգացնել համայնքային իշխանությունների կարողությունները տեղական ինքնակառավարման, ենթակառուցվածքների զարգացման և բիզնես միջավայրի խթանման ոլորտում:  

ՄԳՀԱ խորհրդի նախագահ Գայանե Հովակիմյանը, ողջունելով ներկաներին, խոսեց այցի կարևորության մասին. «Նպատակ ենք ունեցել մի հարթակ բերել այն մարդկանց, ովքեր շահագրգիռ են երկիրը զարգեցնելու. դրանք են  համայնքային իշխանության ներկայացուցիչները, տարբեր բիզնես ծրագրերում ընդգրկված գործարարներ,  նաև մադիկ, ովքեր հետաքրքրված են իրենց համայնքային խնդիրներով»,-ասաց նա:

IMG_5603Ելույթով հանդես եկան ՀՀ Տարածքային կառավարության նախարարության ներկայացուցիչ Լուսինե Հարությունյանը.նա հիմնականում խոսեց Քառամյա ծրագրի մասին, որպես համայնքի զարգացման հեռանկարի փաստաթուղթ և ներկայացարեց ՀՀ ՏԿՆ ներկա ծրագրերը:

Խորհրդի անդամ Զարուհի Հայրապետյանը ներկայացրեց բիզնես պլանի հակիրճ բովանդակությունը, խոսեց, թե ինչպես կարելի է տարածաշրջանում շահույթ հետապնդող բիզնես սկսել ու զարգացնել, իսկ հոգեբան Արշակ Գասպարյանի հետ միասին ներկաները ծանոթացան բիզնես միջավայրի հոգեբանության որոշակի առանձնահատկություններին: Հասմիկ Հովհանիսյանն էլ ներկայացրեց համայնքների զարգացման միջազգային պրակտիկայից օրինակները, որը կարող է աշխատել նաև Հայաստանում: ՀՀ կառավարության աշխատակազմի՝ մասնավորապես օրենսդրության կարգավորման ազգակին կենտրոնի ներկայացուցիչ Գեղամ Գևորգյանը, խոսեց կարգավորումների ազդեցությունը համայանքներում գործարար միջավայրի վրա:

Ելույթներով հանդես եկավ նաև Տաթևի վերածնունդ ծրագրի ՌՎՎԶ հիմանադրամի ներկայացուցիչը, ով խոսեց հիմնադրամի նոր ծրագրերի մասին:

            

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.