Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Հունվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ԴեկտեմբերՓետրվար »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ԴեկտեմբերՓետրվար »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Սահմանամերձ գյուղերի դպրոցներից աշակարտների «արտագաղթ» է սկսվել

by Քրիստինե Հայրապետյան
Հուլիս 31, 2021
0

Արցախյան երկրորդ պատերազմից հետո սահմանամերձ բնակավայրերի դպրոցներից աշակերտների թիվը նվազում է, որովհետև բացի կյանքի ֆիզիկական ապահովությունից, նաև գյուղացու եկամտի հիմնական միջոցի՝ հողի մշակումն այլևս դժվարացել է։ Երկուսով նվազել է  Խնածախի, մեկով՝ Վաղատուրի դպրոցների աշակերտների թիվը։

«Դպրոցը լուսավորության կենտրոն է, եթե  գյուղերում  սակավաթիվ աշակերտ ունեցող դպրոցներ փակվեն՝  ի՞նչ կլինի գյուղի ճակատագիրը»,- իր մտահոգությունն է հայտնում  բազմաբնակավայր Տեղ համայնքի Խոզնավարի  դպրոցի դասվար  Արմինե Աղաբեկյանը։ Ապրում է Գորիսում, բայց արդեն մեկ տասնյակից ավելի է աշխատում է հեռու Խոզնավար գյուղում։ Հեռավորությունը, անբարեկարգ  ճանապարհն ու էլի շատ ուրիշ դժվարություններն, այնուամենայնիվ, պատճառ չեն դարձել, որ հրաժարվի սիրած աշխատանքից։

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Խոզնավարն այլևս սահմանամերձ է, գյուղը գտնվում է «թշնամու քթի տակ»։ Արմինեի դասավանդած դասարանում անցած սեպտեմբերին հինգ աշակերտ էր սովորում,  տարին ավարտեցին երեքով, նրանցից մեկը ևս պատրաստվում է հեռանալ գյուղից։

Դպրոցի աշակերտների թվի նվազման պատճառով կրճատվելու է նաև ուսուցիչների դրույքաչափը, դառնալով 25 տոկոս և այս դեպքում մտավախություն կա, որ ուսուցիչները ևս կտեղափոխվեն դպրոցից։

Համայնքների խոշորացման օրերին խոսակցություններ էին տարածվել, որ վարչատարածաքային փոփոխություններից հետո հնարավոր է  երեք բնակավայրերի՝ Խոզնավարի, Խնածախի և Վաղատուրի դպրոցների միավորում։ Այդ հեռանկարը շատ մտահոգիչ էր, ուսուցիչները մտածում էին, որ թեկուզ փոքր թվով, բայց դպրոցը պետք է գործի, իսկ այսօր արդեն դպրոցի փակմանը կարծես թե այլընտրանք չունի։

Արմինեի  խոսքով՝ կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի և բարենպաստ պայմաններ ստեղծի  սահմանամերձ գյուղերի բնակիչների համար, որպեսզի մարդիկ ստիպված չլքեն իրենց բնակավայրերը, այլ  մնան, շարունակեն ապրել, արարել ու շենացնել  գյուղը։

Խոզնավարը նախակրթարան չունի, նախատեսվում է, որ առաջիկայում մանկապարտեզ կկառուցվի։ Դասվարը կարևորում է նախադպրոցական կրթության  դերը, քանի որ նշում է, որ շատ երեխաներ բոլորովին անպատրաստ են առաջին դասարան գնում․«Երեխաներ կան, որ  գույները չեն տարբերում, նույնիսկ հեքիաթ երբևէ չեն լսել։ Համակարգչային սենյակում մուլտֆիլմ ես միացնում, որ դիտեն ու ասես ուրիշ աշխարհում են հայտնվում»,-ասում է Արմինեն։

Խոզնավարի դպրոցում 38 աշակերտ է սովորում, այս տարի յոթ առաջին դասարանցի կունենան։ Դպրոցի տնօրենը՝Վոլոդյա Զախարյանը, նշում է, որ դպրոցից երկու աշակերտ է տեղափոխվել չի բացառվում, որ էլի կգնան։ Նա ևս մտահոգված է, որ աշակերտների թվի պատճառով ուսուցիչներն այլևս չեն ցանկանա աշխատել դպրոցում, և դրա համար կարծում է, որ պետությունը արտոնություններ պիտի սահմանի սահմանամերձ գյուղերի համար։

«Մեր բնակավայրում խնդիրներն այնքան շատ են, չգիտեմ որ մեկից սկսեմ»,– նեղսրտած ասում է Տեղ Խոշորացված համայնքի Խնածախի   դպրոցի տնօրեն Ալբերտ Աղաջանյանը։ «Երիտասարդ ընտանիքներն այլևս չեն ցանկանում գյուղում ապրել, որովհետև սպրուստի միջոց հայթայթելը դժվարացել է, վտանգավոր է հակառակորդի սահմանին կից հողամասերում աշխատել»։

 

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Հաստատվել է ԼՂ-ից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը
    Իրազեկում

    Հաստատվել է ԼՂ-ից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը

    Դեկտեմբեր 25, 2025
    Փորձագետի ներգրավման հայտարարություն
    Հայտարարություններ

    Փորձագետի ներգրավման հայտարարություն

    Դեկտեմբեր 23, 2025
    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Գորիս

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Դեկտեմբեր 21, 2025
    Անապահովության գնահատման նոր համակարգ
    Գորիս

    Անապահովության գնահատման նոր համակարգ

    Դեկտեմբեր 19, 2025
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    © 2025 Mediapoint | All rights reserved.