Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Համայնքային խնդիրները լուծվում են նաև սուբվենցիոն ծրագրերով

by Մանե Կարապետյան
Մայիս 13, 2024
0

Սյունիքի մարզի Գորիս համայնքում սուբվենցիոն ծրագրերի միջոցով լուծվում են համայնքային տարբեր խնդիրներ։ Համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը նշում է, որ համայնքում բազմաթիվ նախագծեր են իրականացվում, որոնց մի մասը ֆինանսավորվում է պետական և տեղական բյուջեների համատեղ ռեսուրսներով։ Ըստ նրա, ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը հիմնականում իրականացվում է սուբվենցիոն ծրագրերով։

 

1 of 6
- +

1.

2.

3.

4.

5.

6.

Կախված սուբվենցիոն ծրագրերի բնույթից, համայնքի ներդրումը կարող է տարբեր լինել։ Սահմանված կարգի համաձայն, նախ համայնքի բյուջեից է ներդրում կատարվում, ապա ֆինանսավորվում է կառավարության կողմից։

2024 թվականի համար Գորիս համայնքի խնդիրների լուծման համար իրականացվում է սուբվենցիոն երեք ծրագիր.

  • Թումանյան փողոցի նորոգում․ ընդհանուր արժեքը՝ 180 մլն դրամ, որից պետությունը տրամադրում է՝ 99 մլն դրամ,
  • Անկախության փողոցի մայթերի և հարակից փողոցների բարեկարգում ընդհանուր արժեքը՝ 866 մլն 938 հազար դրամ, պետական համաֆինանսավորումը՝ 476 մլն 816 հազար դրամ։
  • Պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգում, ընդհանուր արժեքը 380 մլն դրամ, որից պետական համաֆինանսավորումը՝ 209 մլն դրամ:

«Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են առաջնահերթություններից ելնելով, օրինակ` եթե մենք այսօր նորոգում ենք Գորիս գյուղ գնացող ճանապարհը, դա պատահական չէ, հաշվի է առնվում, որ որպես զբոսաշրջային քաղաք, այդ տարածքը կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին, և մենք ապահովում ենք բավարար հաղորդակցություն։ Ներհամայնքային ճանապարհների առաջնահերթության առումով հաշվի է առնվում թաղամասի, փողոցի բնակության խտությունը»,- ասում է համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Գարեգին Փարսյանը: Նրա խոսքով, հնարավոր է, որ պետական ռեսուրսների ավելի մեծ ծավալ ներդրվի սուբվենցիոն ծրագրերում, սակայն համայնքը դրա համար համապատասխան ներդրում պիտի կարողանա ապահովել, բացի այդ համայնքային ոչ բոլոր խնդիրներն են վերաբերում շինարարությանը։

Բացի արդեն իրականացված ծրագրերից, նախագծման փուլում են Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի թիվ 2, 6 շենքերի մանսարդային հարկերի բնակելի տարածքների կառուցման աշխատանքները, Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի շենքի նորոգումը, թիվ 1 և 7 նախակրթարանների շենքերի հիմնանորոգման աշխատանքները:

 

 

 

 

Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում
Հոդվածներ

Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

https://youtu.be/rixVN6XVkcU?si=Bym8w7uU2R84iq0Q Վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակել էր Հայաստանից ծաղիկների ներմուծումը՝ հայտարարելով դրանցում հաճախակի հայտնաբերվող կարանտինային հիվանդությունների մասին։ ՌԴ-ի կիրառած սահմանափակումները դժգոհություն ...

Օգոստոս 14, 2026
Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում
Հոդվածներ

Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

Վահագնի ձեռքում  փեթակից նոր հանված մեղրամոմով մեղրը գեղեցիկ կտորների է վերածվում, որ նախ հյուրասիրի, հետո ինքը համտեսի սեփական աշխատանքի պտուղները: ...

Օգոստոս 13, 2026
Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով
Գորիս

Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի 2026 թվականի օգոստոսի 3-ի թիվ 364Ա որոշմամբ՝ Գորիս համայնքում 2026 թվականի հոկտեմբերի 25-ին նշանակվել են ավագանու ...

Օգոստոս 13, 2026
Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ի՞նչ է փոխվել Գորիսի գյուղմթերքի շուկայում
Տեսանյութեր

Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ի՞նչ է փոխվել Գորիսի գյուղմթերքի շուկայում

2026 թվականի հունիսի սկզբից Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը մի քանի փուլով սահմանափակումներ մտցրեց Հայաստանից ներմուծվող մի շարք գյուղմթերքի նկատմամբ՝ ...

Օգոստոս 10, 2026
Հին Խնձորեսկում բարեկարգվել է 5.4 կմ երկարությամբ քայլարշավային արահետ
Համայնք

Հին Խնձորեսկում բարեկարգվել է 5.4 կմ երկարությամբ քայլարշավային արահետ

Հին Խնձորեսկ պատմամշակութային արգելոցի տարածքում ավարտին են մոտեցել «Հողի արձագանքներ» ծրագրով նախատեսված աշխատանքները։ Ծրագրի շրջանակում բարեկարգվել և գծանշվել է 5.4 ...

Օգոստոս 5, 2026
Մանե Կարապետյան

AKlfjdalksjfdlkj askljfaskdlfj wqelkfj aaskldfj lqkewjf lkjads fqlekwfj

ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.