Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Դեկտեմբեր 2025»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« ՆոյեմբերՀունվար »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Դեկտեմբեր 2025»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« ՆոյեմբերՀունվար »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Գորիս

Գորիսի տներն այնպես են կառուցված, որ տնից ձեն դուրս չգա

by mediapoint
Հոկտեմբեր 18, 2025
0

«Եթե ծեծում է՝ ուրեմն սիրում է»․ Ժողովրդական այս արտահայտությունը երկար տարիներ շրջանառվում է հասարակության մեջ՝ իբրև սիրո կամ հոգատարության արտահայտություն։ Սակայն ժամանակակից մտածողությամբ սերը երբեք չի կարող արտահայտվել բռնությամբ, որովհետև սերը ենթադրում է հարգանք, վստահություն, և երբ մեկը ծեծում է, նա ոչ թե սիրում է, այլ փորձում է վերահսկել, իշխել։ Այդպիսի վարքը չի բխում սիրուց, այլ վախից, անորոշությունից կամ սեփական ներքին բարդույթներից։ Ցավոք, շատերը դեռևս չգիտակցված կերպով շարունակում են արդարացնել ընտանեկան բռնությունը կամ տղամարդկային «ուժը»։ Մինչդեռ հասարակության խնդիրն այն է, որ սերը և բռնությունը երբեմն  «շփոթում են» ։

Տղամարդու կողմից բռնությունը, հնարավոր է, նաև անվստահություն է սեփական ուժերի նկատմամբ, անլիարժեքության բարդույթ, և այս մասին հասարակության մեջ գրեթե չի խոսվում։ Տղամարդիկ, օրինակ, անհամեմատ քիչ են դիմում հոգեբանի ծառայության և, ըստ էության, դա թուլամորթության նշան է ընկալվում հանրության կողմից․ «էլ ինչ տղամարդ, որ չի կարող իր ընտանիքի հարցերը լուծել կամ կառավարել» արտահայտությունը հաճախ դիտարկվում է տղամարդկային արժանապատվության  գնահատական, բնութագրում։ Եվ կնոջ, երեխայի դեմ բռնությունը երբեմն «արդարացվում» կամ մեկնաբանվում է այդ ենթատեքստով; Հետաքրքրական է, որ այս մտայնության հետ իրենց համաձայնությունն են հայտնում նաև որոշ կանայք, ովքեր նշում են, թե, օրինակ, եթե կինը չի կարողանում կենցաղային գործերով զբաղվել, երեխա դաստիարակաել, բռնության միջոցով հնարավոր է «վերադաստիարակել»։

Կարծիք կա, որ ընտանեկան բռնության դրսևորումների համար հաճախ պարարտ հող է ստեղծում գրականությունը, ինչպես օրինակ, Հովհ․Թումանյանի «Մարոն», «Անուշը»․ «նշանեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին»․ Տվին բառն այստեղ, ըստ էության, մի ամբողջ իրավիճակ է ներկայացնում, որտեղ աներևույթ նկատելի է այն պատկերը, թե ինչպես  «կանփետ, չամիչ ու խընձորով»  ուրախացող երեխան չի ուզում լինել կին»։

Մեկ այլ պարագայում մեր առօրյա խոսակցության մեջ ևս ենթագիտակցաբար հաճախ մեր վերաբերմունքը, սերը արտահայտվում է բռնության բովանդակություն արտահայտող բառերով, բառակապակցություններով, ինչպես օրինակ, հատկապես երեխաների մասին որպես «հոգատարության նշան, ասվում է՝ ուզում եմ գրկեմ, խեղդեմ։

«Եթե ծեծում է, ուրեմն սիրում է»․ ոչ մեկը չի համաձայնվում, բայց և միանշանակ չի ընդունվում։  Գուցե մեծ թիվ են կազմում «Եթե ծեծում է՝ ուրեմն սիրում է» արտահայտությունը ժխտողներն, այնուամենայնիվ, ոմանք չեն հաստատում, որ  «Եթե սիրում է՝ չի ծեծի», շեշտելով նաև, որ դա նեղ, անձնական հարց է։

Հենց այս պատճառով հաճախ անբարեհաճ, հաճախ քննադատական վերաբերմունք կա այն կազմակերպությունների նկատմամբ, ովքեր ընտանեկան բռնությունը, մասնավորապես, կանանց, երեխաների դեմ, դիտարկում են որպես մարդու իրավունքների ոտնահարում և տարբեր նախաձեռնություններով բարձրաձայնում են խնդրի մասին, աջակցում բռնության  զոհերին։

Առհասարակ, մարդու իրավունքների պաշտպանության մասին ևս թույր ընկալում կա, երբեմն այն ներկայացվում է իբրև ազգայինից մարդկանց  հեռացնելու  չարամտություն։ Պատահական չէ, որ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող մեկ-երկու կազմակերպություն է գործում մարզում։

Ի հակադրություն այս գաղափարի, կարծիք կա նաև, որ բռնությունը միայն սեմինարներում է քննարկվում, և, ի վերջո, չկան այն երկարաժամկետ արդյունք ունեցող գործիքակազմերը, որոնք ոչ միայն կկանխարգելեն բռնությունը, այլև կբացառեն։ «Ոստիկանների ներգրավումը, մի քանի օր կամ ամիս բռնարարին ազատությունից զրկելը կամ կնոջը ժամանակավոր ապաստան տալը խնդրի լուծում չէ, դրանից կանանց տրավմաները չեն մոռացվում, ընտանիքներում բռնությունները չեն նվազում, կարիք կա այնպիսի մեխանիզմների ներդրման, որոնք վերջ կդնեն հատկապես բռնության պատճառով սերունդների հոգեկան խեղման դրսևորումներին»։

Բնական է, որ պատերազմի մասին, որպես մահ սփռող չարիքի, համընդհանուր ատելություն է ձևավորված և կարեկցանք կա պատերազմի պատճառով զոհված կանանց, երեխաների նկատմամբ։ Սակայն անհասկանալիորեն համարժեք  վերաբերմունքը չեն տածում իրենց իսկ ընտանիքների զոհերի նկատմամբ։ Անշուշտ, վիճակագրական առումով այդ տվյալները անհամեմատելի են, բայց հենց նույն ընտանիքներում են ձևավորվում ապագա կառավարիչները, ուսուցիչները, դիվանագետները և այլն, և բացառվում է, որ մանկության շրջանում կրած տրավմաներն իրենց ազդեցությունը չունենան նրանց ՝ որպես քաղաքացու ձևավորման վրա։

Զարմանալիորեն ոգևորությամբ է ընդունվում միտքը, որ  «Գորիսի տների պատերը շատ ամուր են կառուցված, պարսպապատված են, «ընտանեկան թեման այդ պատերից դուրս չի գալիս», և դա ընկալվում է որպես առավելություն։

Բռնության, մասնավորապես ընտանեկան՝ կանանց, երեխաների դեմ իրականացվող ոտնձգությունների պատճառներից մեկն այն է, որ դժվարին իրավիճակում հայտնված, բռնության ենթարկված կանայք չեն բարձրաձայնում այդ մասին, մյուս կողմից, ոմանց կողմից անթաքույց հակակրանք է նկատվում, երբ կանայք պատմում են, թե ինչպես են կարողացել հաղթահարել այն տագնապները, որոնք խոչընդոտում էին՝ փոխել իրենց կյանքը։ «Համայնքը զորեղ է, համայնքը չի ընդունում նման կանանց,»,-այս միտքը արտահայտվում է այն կանանց հասցեին, ովքեր բարձրաձայնում են, որ ապրել են կամ ապրում են բռնության ենթարկվելով։ Ըստ էության, անգամ որոշ շրջանակների կանայք չեն  հաշտվում այն մտքի հետ, որ տղամարդը կարող է մեղավոր լինել։

Հանրության նկատմամբ բռնության հանդուրժողականության պատճառներից մեկն այն է, որ հաճախ մենք ապրում ենք միֆերով․ դրանցից մեկն այն է, որ «երեխաների կենացն են խմում», բայց նաև նրանց աչքի առաջ ծեծում ծնողին՝ առանց մտածելու նրա ապրումների մասին։ Եվ  միայն այն փաստը, որ երեխաները շարունակում են ապրել չսիրող ընտանիքներում, արդեն իսկ բռնության ենթարկվելու ազդակ են կրում։

Կանխարգելումը, նշվում է, որ ոչ թե ընտանիքների բաժանումն է, այլ՝ սիրելու օրինակ դառնալը։ Պատահական չէ, որ եթե հաշմանդամություն ունեցող երեխաները երեխաները սիրող ու հոգատար ծնողներ ունեն, նրանք ավելի արագ են վերականգնվում։

Ավելի պակաս է խոսվում այն մասին, որ կանայք երբեմն նաև տնտեսական բռնության են ենթարկվում, չնայած կրթությանը, մասնագիտական հմտություններին, նրանց արգելվում է աշխատել, որոշ դեպքերում, այսպես ասած, «անձնական բյուջե» ունենալ։ Երբեմն սա դիտարկվում է որպես ընտանիքի տղամարդու արժանիք, ով հոգում է ընտանիքի հոգսերը, և «կինը ոչնչի կարիք չունի»։ Եվ սա մեկնաբանվում է որպես հայկական ավանդական ընտանիքի մոդել։

Այնուամենայնիվ, հաճախ վախերը բռնության արձագանքն են, և այն հանգամանքը, որ կանայք պակաս ինքնավստահ են, թերահավատ՝ իրենց որևէ ոլորտում ինքնաառաջադրվելու, ներգրավվելու, ընտանիքի, մասնավորապես, տղամարդկանց կողմից ակնկալվող աջակցության բացակայությունն է, անգամ խոչընդոտելը։

Իհարկե, հնչում են կարծիքներ, որ մասնավորապես երիտասարդ կանայք, չեն գնահատում ընտանեկան ավանդույթները, պակաս նրբանկատ են, հետաքրքրված չեն ընտանիքի մյուս անդամների հետաքրքրություններով և երբեմն կին լինելու հանգամանքը «դրոշակ են դարձնում», որ տղամարդիկ մշտապես պիտի խոնարհվեն։ Սա, ըստ հնչող կարծիքների, պարտականությունների և իրավունքների խառնաշփոթ է ստեղծում, որովհետև ամենուր խոսվում է կանանց ազատությունների, նրանց ինքնաարտահայտման հնարավորությունների ստեղծման, հանրության շրջանում տղամարդկանց հետ հավասարը-հավասարի ընկալման տարածման մասին, սակայն գրեթե բացառվում են  այնպիսի նախաձեռնությունները, որոնք կարող են կնոջն աջակցել ավելի հանդուրժող լինել տղամարդկանց թուլությունների, անհաջողությունների, ի վերջո սպասված արքայազն այդպես էլ չդառնալու ձախողումը ըմբռնելու համար։

Կանայք արդեն սեփական օրինակներով են ներկայացնում, որ մեր օրերում հասարակությունն ավելի հանդուրժող է ամուսնալուծված կանանց նկատմամբ, և պատահական չէ, որ բազմաթիվ գրական ստեղծագործություններ, ֆիլմեր են ստեղծվում, որտեղ ներկայացվում է, որ կնոջ կյանքն անհամեմատ փոխվում է, երբ ամուսնալուծվում է, և այդ հանգամանքը ներկայացվում է հանրության շրջանում որպես դրական օրինակ։

Բռնությունը երբեմն դիտարկվում է որպես ավանդապաշտության դրսևորում, և բռնություն իրականացնողը չի գիտակցում, որ իր արարքը բռնություն է, ինչպես օրինակ, նշվում է՝ արդյո՞ք, Գիքորը հոր կողմից ենթարկվել է բռնության։

Կարծիքներ են անգամ հնչում, որ բռնությունը սիրո դրսևորում չէ, այլ՝ սիրո ապացույց, և հնարավոր է, որ ամուսինը իրոք սիրի ու նաև ծեծի, որովհետև ամուսնու համար ընտանիքի մոդելը հենց դա է, դա է տեսել։

Անընդունելի են համարում, որ տարբեր կառույցներ  խրախուսում  են կանանց , անգամ կոչ անում հեռանալ իրենց ընտանիքներից, վտանգ տեսնելով, որ  կանայք շատ դեպքերում հանդուրժում են, որովհետև ստիպված են, անկարող են միայնակ ինքնադրսևորվել։

Ընտանեկան բռնության համար հաճախ պարարտ հող են ստեղծվում այն ընտանիքներում, որտեղ մի քանի սերնդի ներկակացուցիչներ են բնակվում։ Երբեմն տղամարդկանց կողմից գործադրվող բռնությունը ներկայացվում է որպես ծնողների մոտ իր անձի նշանակալիությւնը բարձրացնելու հնարավորություն։

Հետաքրքրական է, որ թե՛ բռնությունը դատապարտող, և թե՛ երևույթը ընտանեկան բնականոն կյանքի դրսևորում դիտարկող կողմերը համակարծիք են, որ, որքան էլ յուրաքանչյուրն իր պատկերացումները, ընկալումներն  ունենա բռնության վերաբերյալ, այնուամենայնիվ, անտարբերությունը  սրում  է այն անհանդուրժող մթնոլորտը, որն այսօր հանրային օրակարգում է։ Բացակայում են փաստարկները, հանդուրժող երկխոսությունը, որպեսզի լսելի դառնան բռնության պոտենցիալ կողմերի ձայնը։

Հ․ Գ Ամբողջ խոսակցությունը ընդհատվում էր կյանքի դժվարին իրավիճակում հայտնված  մի կնոջ ՝ սիրո մասին երգերով, որոնց ավելի շատ վերաբերում էին անցած- գնացած, մոտացված սիրո մասին։  Եվ, իսկապես, ինչու՞ են սիրո մասին ստեղծագործություններն ավելի հաճախ մելամաղձոտ, դժբախտ, հեռացումի, մոռացումի մասին, արդյո՞ք կանխակալ զգացում կա  կողմերի փոխըմբռնման, սպասվող երջանիկ կյանքի նկատմամբ ։

ԳորիսԼԱԲ

Սույն նյութը ստեղծվել է «Եթե ծեծում է, ուրեմն սիրում է» նախաձեռնության շրջանակներում, որն իրականացվել է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոնի կողմից՝ Women’s Fund Armenia – Հայաստանում կանանց հիմնադրամ-ի աջակցությամբ։

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Գորիս

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Դեկտեմբեր 21, 2025
    Անապահովության գնահատման նոր համակարգ
    Գորիս

    Անապահովության գնահատման նոր համակարգ

    Դեկտեմբեր 19, 2025
    «Փարոսից» դեպի նոր համակարգ. երբ աշխատելը չի զրկում նպաստից
    Իրազեկում

    «Փարոսից» դեպի նոր համակարգ. երբ աշխատելը չի զրկում նպաստից

    Դեկտեմբեր 10, 2025
    Գորիսի տներն այնպես են կառուցված, որ տնից ձեն դուրս չգա
    Գորիս

    Գորիսի տներն այնպես են կառուցված, որ տնից ձեն դուրս չգա

    Հոկտեմբեր 18, 2025
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    © 2025 Mediapoint | All rights reserved.