Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Վարպետության դասեր՝ Գորիսի պետական դրամատիկական թատրոնում

by mediapoint
Մարտ 10, 2020
0

 

Բելլա Պետրոսյան

Շարժվող տարածք՝ Ստեղծագործ անհատ-մթնոլորտ-խաղ

Այս խորագիրն է կրում Միխայիլ Չեխովի միջազգային աշխատանոցի դասընթացների երկրորդ փուլը, որի շրջանակներում մարտի 6-10-ը  Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հյուրընկալվել են դերասան և ռեժիսոր, Համբուրգի դերասանական դպրոցի գեղարվեստական ղեկավար և «Միխայիլ Չեխով Եվրոպա» կազմակերպության հիմնադիր անդամ Ուլրիխ Մեյեր-Հորշն ու դերասան, բեմադրիչ Վլադիմիր Տարասյանցը:

Այս աշխատանոցում դերասանները ուսումնասիրել են Ա․ Չեխովի «Առաջարկություն» թատերգության տարածությունը և մթնոլորտը:
Ուլրիխ Մեյեր-Հորշի խոսքով աշխատանոցը Չեխովի դերասանական  տեխնիկայի մասին է:

-Մենք Եվրոպայում ցանց ունենք, որի միջոցով տարբեր երկրներում իրականացնում ենք նման աշխատարաններ:

Մինչ մասնագետների ժամանումը Գորիսի թատրոնի դերասանները հնարվորություն են ունեցել ծանոթանալու և վերլուծելու Չեխովի «Առաջարկությունը» պիեսը, որի շուրջ աշխատել են այս օրերի ընթացքում:

-Ես գալուց բացարձակ  գաղափար չունեի ինչ է ինձ սպասվում  և իհարկե շատ զարմացած էի, որ այստեղ այսպիսի թատերական խումբ կա, որն ակտիվ  աշխատում է, դերասանները փորձ ունեն, և նրանց հետ նաև երիտասարդներ և ուսանողներ։ Բոլորը շատ   բաց ու անկեղծ են, շ սրտանց  և ամենակարևորը հետաքրքություն կա նրանց մեջ: Օրեցօր մենք էլ ավելի ենք խորասուզվում այս աշխատանքի մեջ, էլ ավելի ինտեսիվ է դառնում համատեղ  համագործակցությունն ու ավելի նկատելի՝ արդյունքը: Առաջին օրը նրանք ովքեր փակ էին, ամաչկոտ էին, հիմա շատ ավելի բացվել են ու մտել գործընթացի մեջ և զգում են համատեղ կապը,- նշում է Ուլրիխ Մեյեր-Հորշը:

-Ինչպես իմացանք մեծ մասը մասնակիցների պրոֆեսիոնալ է, բայց մեր խնդիրը նա է, որ  փորձենք նրանց մասնագիտական նոր գործիքներ, հնարներ հաղորդել, որպեսզի նրանք հետո կարողանան դրանք կիրառել իրենց աշխատանքի մեջ: Մենք էլ  ունենք փոքր քաղաքներում քաղաքային թատրոն, ֆիքսված  թատերախմբով  և իհարկե ինչպես և այստեղ՝ ունենք դերասաններ, ովքեր հետաքրքրասեր են, բայց մյուս կողմից էլ  ունենք դերասաններ, ովքերր անտարբեր են. ասում են ինչի՞ս  է պետք, ես ոչ մի նոր բան սովորելու կարիք չունեմ: Ինձ թվում է  նման բան կարելի է հանդիպել ամբողջ աշխարհում, դա տարածաշրջանի  հետ կապ չունի:

Գորիսի թատրոնի դերասան Միքայել Մաշուրյանի խոսքով սա լավ հնարավորություն է մոտիկից ծանոթանալու ու վերլուծելու Չեխովի ստեղծագործություններն ու բեմադրություններում նրա մոտեցումները: Նրա խոսքով այս օրերի ընթացքում հնարավորություն են ունեցել ծանոթանալու նոր մեթոդների, որոնք օգնում են անգամ մարմնի լարվածության միջոցով ներկայացնել դերը՝:

Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի 2-րդ կուրսի ուսանող Լիանա Աթայանի խոսքով այս բոլոր բեմական շարժումները, ժեստերը օգնում են նաև  բեմի վրա ազատվել լարվածությունից, կաշկանդվածությունից;

-Մեզ իրավիճակներ են տրվում, որոնք պետք է ներկայացնենք ժեստերով ու շարժումներով: Դա բեմի վրա ավելի ազատ ու անկաշկանդ լինելու հնարավորություն է տալիս: Կարևոր է նաև , որ նրանք մեր առաջ սահմաններ չեն դնում, չեն ասում դու սխալ ես, դու ճիշտ: Նրանք օգնում են գտնելու քեզ բեմի վրա:

Ուլրիխ Մեյեր-Հորշը ասում է, որ դերասանը պետք է սովորի, էքսպերիմենքներ անի ամբողջ կյանքի ընթացքում։

-Ես 56 տարեկան եմ, 30 տարի է ինչ դերասանական արվեստով եմ զբաղվում, բայց այդուհանդերձ, միշտ այն զգացողությամբ եմ ապրում, որ միշտ  նոր բաներ եմ սովորում: Ու ինձ  թվում է, որ եթե մենք կարողանանք կիսվել այդ գաղափարով մյուսների հետ, որ ամեն օր  սովորելու բան ունենք՝ իհարկե համատեղ, իրարից, մենք կզարգացնենք թատրոնները:

 

mediapoint
mediapoint
Share224TweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.