Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիսի ավագանու որոշմամբ նոր աշխատատեղեր կավելանան համայնքային ենթակայության հիմնարկներում

by mediapoint
Ապրիլ 27, 2021
0

Գորիս համայնքի ավագանին արտահերթ նիստում համաձայնություն տվեց ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով Գորիս համայնքի 2021թվականի բյուջետային ֆինանսավորման ներկայացվող երեք ծրագրային հայտերի՝ «Գորիս համայնքի Մաշտոցի փողոցի 230մ հատվածի և Դիտակետի ճեմուղու 450մ հատվածի ասֆալտապատում»,
«Գորիս համայնքի Ակներ բնակավայր տանող մոտեցման երկրորդ գլխավոր ճանապարհի հիմնանորոգում», «Արտաշեսյան փողոցի (Մամիկոնյան փողոցից մինչև Թումանյան փողոցի 950մ հատված) վերանորոգում և ասֆալտապատում»։

Ավագանու անդամ Կարեն Լազարյանը, կարևորելով համայնքում իրականացվող շինարարական աշխատանքները, անդրադարձավ Գորիսի պետական քոլեջի, հանրակացարանի շենքի շրջակայքի  բարեկարգման, լուսավորության ապահովման հարցին, նշելով, որ, մասնավորապես, ձմռան ամիսներին հանրակացարան տանող ճանապարհը գրեթե անանցանելի է դառնում։

Ավագանու նիստում որոշում ընդունվեց նաև համայնքային ենթակայության մի շարք հիմնարկներում՝ թիվ 3, Վերիշենի նախակրթարաններ, «Գորիս քաղաքի Գ. Աշոտի անվան մշակույթի կենտրոն», «Գորիս համայնքի բարեկարգում» ՀՈԱԿ-ներ, 9,5 դրույքաչափով նոր հաստիքների ավելացման մասին, որով տեղական բյուջեի ծախսերը ամսական կավելանան 1,555 հազար դրամով։ Հաստիքների ավելացումը, ըստ համայնքապետարանի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Նարեկ Մնացականյանի, պայմանավորված է նախակրթարանում նոր խմբի ավելացմամբ, օրինակելի հաստիքացուցակի ապահովմամբ, ինչպես նաև «Գորիս համայնքի բարեկարգում» ընկերությունում նոր ավտոմեքենաների համալրմամբ։

Ավագանին քննարկեց նաև Որոտան բնակավայրում հողի նշանակության փոփոխության մասին հարց, ինչպես նաև ի գիտություն ընդունեց համայնքի բյուջեի ընթացիկ տարվա առաջին եռամսյակի կատարման հաշվետվությունը, ըստ որի եկամուտներն ապահովվել են 24,6, ծախսերը՝ կատարվել մոտ 21 տոկոսով:

Սեփ․ լրատվություն

Կյանքը՝ բաց կոյուղագծերի կողքին
Համայնք

Կյանքը՝ բաց կոյուղագծերի կողքին

Գորիս համայնքում, որն արդեն ներառում է նաև Տեղի, Տաթևի գյուղական բնակավայրերում ջրահեռացման համակարգի բացակայությունը շարունակում է մնալ բնակիչների առօրյայի կարևոր ...

Նոյեմբեր 20, 2026
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում
Հասարակություն

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում

https://open.spotify.com/episode/1T4BlmuRALhjtwyRzPJsI5?si=cSl1Oc4RTsaUqARp7G5wRA «Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանն է։ Զրուցել ենք ...

Նոյեմբեր 19, 2026
Ինչպես են գյուղերում պատրաստվում ձմռանը
Համայնք

Ինչպես են գյուղերում պատրաստվում ձմռանը

 Ձմեռը մոտենում է, կոռնիձորցի խաչյանների ընտանիքում նախապատրաստական աշխատանքներ են: Գրավիկ Խաչյանը տիկնոջ՝ տիկին Ասյայի հետ տան բակում վառել են գազօջախը ...

Նոյեմբեր 19, 2026
28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները
Տեսանյութեր

28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

https://www.youtube.com/watch?v=OEGOAYo-nvI Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 30-ամյա ուղին նշանավորվել է կառավարման շարունակական բարեփոխումներով. 2016 թվականի առաջին խոշորացումից հետո, երբ Գորիսին միավորվեց ...

Նոյեմբեր 12, 2026
Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները
Փոդքասթ

Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

https://open.spotify.com/episode/6Lqw3V5OcTR8UrRrSUzNPg?si=P8p6lb-oSH-dHbLLmDRTNw «Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի նախագահ Ռուզաննա Տոռոզյանն է, ում հետ զրուցել ենք ...

Նոյեմբեր 11, 2026
mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կյանքը՝ բաց կոյուղագծերի կողքին

    Կյանքը՝ բաց կոյուղագծերի կողքին

    Նոյեմբեր 20, 2026
    Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում

    Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում

    Նոյեմբեր 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.