Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիսի ավագանու որոշմամբ նոր աշխատատեղեր կավելանան համայնքային ենթակայության հիմնարկներում

by mediapoint
Ապրիլ 27, 2021
0

Գորիս համայնքի ավագանին արտահերթ նիստում համաձայնություն տվեց ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով Գորիս համայնքի 2021թվականի բյուջետային ֆինանսավորման ներկայացվող երեք ծրագրային հայտերի՝ «Գորիս համայնքի Մաշտոցի փողոցի 230մ հատվածի և Դիտակետի ճեմուղու 450մ հատվածի ասֆալտապատում»,
«Գորիս համայնքի Ակներ բնակավայր տանող մոտեցման երկրորդ գլխավոր ճանապարհի հիմնանորոգում», «Արտաշեսյան փողոցի (Մամիկոնյան փողոցից մինչև Թումանյան փողոցի 950մ հատված) վերանորոգում և ասֆալտապատում»։

Ավագանու անդամ Կարեն Լազարյանը, կարևորելով համայնքում իրականացվող շինարարական աշխատանքները, անդրադարձավ Գորիսի պետական քոլեջի, հանրակացարանի շենքի շրջակայքի  բարեկարգման, լուսավորության ապահովման հարցին, նշելով, որ, մասնավորապես, ձմռան ամիսներին հանրակացարան տանող ճանապարհը գրեթե անանցանելի է դառնում։

Ավագանու նիստում որոշում ընդունվեց նաև համայնքային ենթակայության մի շարք հիմնարկներում՝ թիվ 3, Վերիշենի նախակրթարաններ, «Գորիս քաղաքի Գ. Աշոտի անվան մշակույթի կենտրոն», «Գորիս համայնքի բարեկարգում» ՀՈԱԿ-ներ, 9,5 դրույքաչափով նոր հաստիքների ավելացման մասին, որով տեղական բյուջեի ծախսերը ամսական կավելանան 1,555 հազար դրամով։ Հաստիքների ավելացումը, ըստ համայնքապետարանի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Նարեկ Մնացականյանի, պայմանավորված է նախակրթարանում նոր խմբի ավելացմամբ, օրինակելի հաստիքացուցակի ապահովմամբ, ինչպես նաև «Գորիս համայնքի բարեկարգում» ընկերությունում նոր ավտոմեքենաների համալրմամբ։

Ավագանին քննարկեց նաև Որոտան բնակավայրում հողի նշանակության փոփոխության մասին հարց, ինչպես նաև ի գիտություն ընդունեց համայնքի բյուջեի ընթացիկ տարվա առաջին եռամսյակի կատարման հաշվետվությունը, ըստ որի եկամուտներն ապահովվել են 24,6, ծախսերը՝ կատարվել մոտ 21 տոկոսով:

Սեփ․ լրատվություն

Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով
Գորիս

Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի 2026 թվականի օգոստոսի 3-ի թիվ 364Ա որոշմամբ՝ Գորիս համայնքում 2026 թվականի հոկտեմբերի 25-ին նշանակվել են ավագանու ...

Օգոստոս 10, 2026
Տեսանյութեր

2026 թվականի հունիսի սկզբից Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը մի քանի փուլով սահմանափակումներ մտցրեց Հայաստանից ներմուծվող մի շարք գյուղմթերքի նկատմամբ՝ ...

Օգոստոս 6, 2026
Հին Խնձորեսկում բարեկարգվել է 5.4 կմ երկարությամբ քայլարշավային արահետ
Համայնք

Հին Խնձորեսկում բարեկարգվել է 5.4 կմ երկարությամբ քայլարշավային արահետ

Հին Խնձորեսկ պատմամշակութային արգելոցի տարածքում ավարտին են մոտեցել «Հողի արձագանքներ» ծրագրով նախատեսված աշխատանքները։ Ծրագրի շրջանակում բարեկարգվել և գծանշվել է 5.4 ...

Օգոստոս 5, 2026
Երբ բնակիչներն են որոշում՝ ինչի վրա ծախսել համայնքի գումարը
Հոդվածներ

Երբ բնակիչներն են որոշում՝ ինչի վրա ծախսել համայնքի գումարը

Մասնակցային բյուջետավորումը հնարավորություն է տալիս բնակիչներին որոշելու, թե համայնքային բյուջեի մի մասն ինչ ծրագրերի վրա պետք է ծախսվի։ Բնակիչները ներկայացնում ...

Օգոստոս 4, 2026
ՍՅՈՒՆԻՔԸ՝ 9-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Հասարակություն

ՍՅՈՒՆԻՔԸ՝ 9-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

9-րդ գումարման Ազգային ժողովի 105 պատգամավորներից 8-ը սյունեցի են։ 4 պատգամավոր ընդդիմությունից, 4-ը՝ կառավարող ուժից։ Լևոն Լևոնյան Սյունիքը խորհրդարանում կառավարող՝ ...

Օգոստոս 1, 2026
mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

    Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

    Օգոստոս 10, 2026

    Օգոստոս 6, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.