Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորայքցիների կարծիքով Լիդիանի փակվելուց հետո պատերազմն ավելի է խորացրել գյուղի կարիքները

by Բելլա Պետրոսյան
Հուլիս 29, 2021
0

Գորայքի «մեծ ութնյակն» է․․․Լարիսա, Անի, Մարիամ, Գարեգին, Գայանե, Նարեկ, Նարե, Արեգա և իրենց մայրը՝ Վեներա Հայրապետյաննները։

Հայրապետյան ընտանիքը Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղից Գորայք են տեղափոխվել արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով։ Իրենց հետ կարողացել են բերել միայն մեկ կով։

Սիսիանի Անգեղակոթ գյուղից տասը տարի առաջ էին տեղափոխվել Գողթանիկ։ Հասցրել էին երկու տուն կառուցել, կահավորել։

Վալերա Հայրապետյան

Հարցին, թե ինչու՞ Անգեղակոթ չեն վերադարձել, Վալերա Հայրապետյանը պատասխանում է․ «Արցախից քշելով եկել ենք, Գորայքում ազատ տուն գտանք, էստեղ մնացինք»։

Հայրապետյանները դեռևս աշխատանք չունեն, տան վարձն ու կոմունալները վճարում են տրվող պետական աջակցությունների հաշվին։

-Ապրիլ ամիսն ա, բայց  Գորայքում դեռ ձյունը նստած ա, ցուրտ, հարևանների մեծ մասին նույնիսկ չենք տեսել։ Գարունը գա, մի քիչ տաքանա, հասկանանք, թե ինչ կարող ենք անել,- ասում է Վալերան ու շարունակում,-նախկինում գորայքցիներից շատերը Ամուլսարում էին աշխատում, հիմա այն չի գործում, մարդիկ միայն անասնապահությամբ են զբաղվում, մենք էլ երևի նույն գործով պիտի զբաղվենք։

Գորայքը Սյունիքի հյուսիսային համայնքն է, որն ընդգրկում է  գյուղական չորս բնակավայր՝ Ծղուկ, Սպանդարյան, Սառնակունք, Գորայք։

Մինչև պատերազմը, համայնքը սահմանակից էր միայն Նախիջևանի, այսօր՝ նաև Քարվաճառի կողմով։ Նախկինում մարզի գրեթե բոլոր բնակավայրերից ամռանը անասուններին Գորայքի արոտավայրերում էին պահում, հիմա այդ տարածքներն այլևս սահմանամերձ են կամ հայկական չեն։

Գյուղում հիմնական զբաղմունք անասնապահությունն է։  Որոշ աշխատատեղեր կան նաև համայնքապետարանում, դպրոցում, հիվանդանոցում, գազալցակայանում, մինչև 2019թվականը նաև Լիդիան Արմենիայի կողմից շահագործվող հանքում։

Արմեն Առուստամյան

Արմեն Առուստամյանն է, ով չորս տարի առաջ Գորայքից Երևան է տեղափոխվել, մի քանի օրով Գորայքում է՝ հարազատներին տեսակցելու նպատակով։ Մինչ այդ աշխատում էր հանքում, որպես վարորդ։ Ասում է, որ Գորայքում խնդիրները շատ են, հնարավորությունները քիչ, հանքի փակվելուց հետո՝ էլ ավելի։

-Անցած տարի 130 գլուխ ոչխար եմ ծախել, իսկ էսօր էլ ելք չկա, պետքա քչացնեն։ Մենակ մենք չենք, բա գորիսեցին ի՞նչ ա անելու, բերում էին մեր յայլաղներում անասուններին պահում, հիմա ու՞ր են տանելու։ Դրա համար գյուղը դատարկվում ա, միայն մեր փողոցի 17 տնից ութը  դատարկ ա հիմա։

Գորայքի դպրոցի 11-րդ դպրոցի աշակերտ Վահագն Թադևոսյանը ցանկանում է ուսումը շարունակել Երևանում, ասում է,- Գյուղում ապագա չեմ տեսնում, գյուղատնտեսությունն ա մենակ, որ մնամ, պետք ա դրանով զբաղվեմ՝ չեմ ուզում։

Վահագնը ուզում է ծրագրավորող դառնալ, շավ աշխատանք ունենալ, բայց՝գյուղից դուրս։

Գորայք համայնքը 1850 բնակիչ ունի։ Չորս բնակավայրերն էլ գազաֆիկացված են։ Ծղուկում «Բարիսովկա ՍՊԸ»-ն, իսկ Գորայքում «Մարիաննա կաթ» ընկերությունը  կատարում են կաթի մթերում։

Բնակլիմայական պայմանների ոչ բարենպաստ պայմանների պատճառով (ձմեռը ձգվում է 6-7 ամիս) այստեղ դաշտավարությունը զարգացած չէ։ Վերջին տարիներին սկսել են վարսակ ու հաճար ցանել։

Մոնիկա Հարությունյան

– Ոչ մի մշակաբույս նորմալ չի հասունանում, հացահատիկային կուլտուրաները ցանելու դեպքում կիսահասուն վիճակում պետքա քաղեն։ Կիսահասունացած բերքն էլ երկար չես կարող պահել,  շուտ կփչանա։ Հիմնականում կարտոֆիլ են տնկում, որոշները ռիսկ են անում լոբի ցանում։ Կլիմայական պայմանների փոփոխման հետևանքով կա տարբերություն, սակայն դեռևս անբարենպաստ է, – ասում է Մոնիկա Հարությունյանը։

Նա Գորայքի համայնքապետարանում գործավար է աշխատում, նաև դասավանդում է դպրոցում։  Նրա կարծիքով համայնքի հիմանական խնդին աղբահանության կազմակերպումն է։

 

 

-Աղբատար մեքենան Սիսիանից վարձավճարի դիմաց գալիս էր մեր համայնքի աղբն էլ էր տանում։ Գումարը վճարում էր Լիդիան Արմենիան, որը բացի վարձակալած հողի հարկից, աղբի հավաքագրման գումարից, համայնքում սոցիալական խնդիրներ էր լուծում, իրենց միջոցներով պարի, ֆուտբոլի խմբակներ գործում։ Լիդիանի փակվելուց հետո համայնքում այլևս աղբահանություն չի կատարվում:

Գորայքի համայնքային իշխանության ղեկավար Աշոտ Աղաջանյանի խոսքով համայնքի համար կարևոր արոտավայրերի կորուստներ եղել են՝ հատկապես Ծղուկ գյուղի տարածքում։ Բացի այդ, խնդիրներ են առաջացել սահմանին մոտ գտնվող հողատարածքներն օգտագործելու առումով։

Գորայք համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյան

–  Նախատեսում ենք  որոշակի տարածք որպես անվտանգության գոտի թողնել։ Հաջորդ խնդիրը կապված է անասնակերի ապահովման հետ։

Դրա պաշարներն այլևս բավարար չեն, որի պատճառով արդեն համայնքում հատկապես խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատման միտում է նկատվում։ Միայն Ծղուկ, Սառնակունք բնակավայրերում 1200 խոշոր եղջերավոր անասուններից 800-ը կրճատվել է։

Խնդիրներ առաջացել են, իհարկե, բայց դրանց այլընտրանքային լուծումներ պետք է տրվեն։ Պլանավորում ենք օգտագործել հեռագնա արոտները, վարելահողներն ավելի շատ մշակել, ավելացնել անասունների կաթնատվությունը։ Նախատեսել ենք ջրագծերի նորոգման աշխատանքներ, որը հնարավորություն կտա օրինակ Ծղուկի 580հա վարելահողը մշակել։

 

 

 

Բելլա Պետրոսյան

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

 

Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
Ընթացիկ

Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

2026 թվականի մարտի 31-ին Սիսիան համայնքում տեղի ունեցավ քննարկում՝ «Ժողովրդավարությունը գործնականում․ համապետական ընտրություններից դեպի տեղական ժողովրդավարություն և քաղաքացիական մասնակցություն» թեմայով։ ...

Ապրիլ 3, 2026
«Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
Տեսանյութեր

«Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

https://www.youtube.com/watch?v=31yVMotFkd8&t=3s «Սիփան» կահույքի արտադրամասը Վարդան Ստեփանյանը 14 տարի առաջ է հիմնադրել։ Ձեռնարկությունում իրականացվում է կահույքի արտադրության ամբողջական շղթա՝ դիզայներական նախագծումից ...

Ապրիլ 2, 2026
Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը
Համայնք

Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում կյանքը բաժանվում է երկու մասի՝ մինչև 44-օրյա պատերազմն ու դրանից հետո։ Չնայած կորցրած արոտավայրերին և ...

Մարտ 30, 2026
Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ
Համայնք

Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ

Սահմանամերձ Ներքին Խնձորեսկը՝ Սյունիքի  երիտասարդ, կենսունակ գյուղն իր համեստ հերոսներն ունի։ Նրանցից մեկը Ժասմենա Բեգլարյանն է, ում տան դռները միշտ ...

Մարտ 26, 2026
ՎՃԱՐՈՎԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ
Հայտարարություններ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ

Եթե ցանկանում եք բարձրացնել ձեր բիզնեսի, ծառայության կամ նախաձեռնության ճանաչելիությունը, ավելացնել լսարանը և հասնել իրական արդյունքների՝ առաջարկում ենք գովազդային համալիր ...

Մարտ 25, 2026
Բելլա Պետրոսյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը
    Համայնք

    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը

    Մարտ 30, 2026
    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ
    Համայնք

    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ

    Մարտ 26, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.