Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Հադրութի ժենգյալով հացը Գորիսում

by Քրիստինե Հայրապետյան
Օգոստոս 16, 2021
0

Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղից է Գորիս  տեղափոխվել  Կարինեի ընտանիքը։ Մինչ Գորիս գալը՝ պատերազմի առաջին օրերին, նա հարսի  և երկու մանկահասակ թոռների հետ Մեծ Թաղերում, այնուհետև հարսի հայրական գյուղում՝ Տիզափայտում մեկ-երկու օր մնալուց հետո  տեղափոխվել են Գորիս։ Կարինեի ամուսինը  մնացել էր գյուղում, բայց երկու շաբաթ  հետո նա ևս ստիպված է եղել լքել Հարթաշենը։

Որդին՝ 32- ամյա Ալբերտը, ով պայմանագրային զինծառայող էր, պատերազմի հենց առաջին  օրը բեկորային վիրավորում է ստացել, բայց ապաքինվելուց հետո կրկին մեկնել  առաջնագիծ։

Պատերազմի ընթացքում ստացած վնասվածքի հետևանքով՝ այժմ նա  լսողական խնդիրներ ունի, ասում է՝պետք է բուժում ստանա, որպեսզի ամբողջովին վերականգնվի լսողությունը։

Ալբերտը պատմում է, որ մինչև պատերազմ իրենք աշխատանք ունեին գյուղում․ մայրը դպրոցում որպես մաքրուհի էր աշխատում, կինը՝ գյուղապետարանում՝ քարտուղարուհի։ Հարթաշենում վարելահող ունեին,  տնամերձ հողամասն էին մշակում,անասուն էին պահում, և բերքն ու բարիքը կարողանում էին իրացնել Ստեփանակերտի շուկայում։ Ալբերտի խոսքով՝  ոչնչի կարիք չունեին մինչ պատերազմը, կարողացել էին իրենց քրտինքով տուն տեղ ստեղծել,կահավորել, բայց հիմա ոչինչ չունեն․  մայրն ու կինը ոչինչ չեն հասցրել իրենց հետ վերցնել, նույնիսկ հայրը, ով ավելի ուշ է գյուղից հեռացել,   չի կարողացել  իրենց ավտոմեքենայով գալ։

Վեց հոգանոց ընտանիքը  վարձով ապրում է  մեկ սենյականոց  բնակարանում, որտեղ պայմաններն, ինչպես Ալբերտն է ասում՝  բավարար չեն։ Պետությունը գույքով ապահովել է, սննդով ու անհրաժեշտ առաջին անհրաժեշտության իրերով էլ՝ Գորիսի համայնքապետարանը։ Զբաղվածության խնդրի լուծման համար զինվորական ծառայությունը թողնելուց հետո քաղաքի շուկայում տաղավար են վարձակալել։ Մոր հետ միասին աշխատում են, մայրը ժինգյալով հաց ու կարտոֆիլով կարկանդակներ է պատրաստում ու վաճառում։

«Արդեն մեկ ամիս է, ինչ սկսել ենք այս գործը ու գնալով ավելանում են մեր հաճախորդները, ամեն օր էլ ունենում ենք գնորդներ, ինչքան պատրաստում եմ, էդքան էլ վաճառվում ա պատրաստածս»,-ասում է Կարինեն ու ավելացնում, որ ինքը նույնիսկ կարկանդակներն է իր՝ հատուկ  բաղադրատոմսով պատրաստում։

«Հադրութի կանաչիների համն ուրիշ ա, մի քանի տեսակ կանաչի եմ բերել Ստեփանակերտից, հիմա էլ որոշ բաներ աճեցնում ենք աղջկաս տան մերձակա հողատարածքում, որ ժինգյալով հացի մեջ օգտագործեմ»։

Կարինեն ասում է, որ երբ ժինգյալով հացի սեզոնը վերջանա, կսկսի պիցցա ու էլի ուրիշ բաներ պատրաստել։ Պարապ չի մնա, որովհետև, համոզված է, որ նեղ օրվան՝ լենն էլ կա։

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը
Գորիս

Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում հիմնադրվել է1992 թվականին։ Կազմակերպությունն ունի 4 կենտրոն, որոնք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում ...

Հոկտեմբեր 1, 2026
Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով
Գորիս

Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

«Յուրաքանչյուր երեխա արժանի է իր հնարավորությունները լիարժեք իրացնելու» գաղափարի շուրջ կազմակերպված միջոցառումը համախմբել է կրթության ոլորտի պատասխանատուների, ՀՀ կրթության տեսչական ...

Սեպտեմբեր 29, 2026
Մեղրիի թուզը չիր դարձավ, իրացման խնդիրը մնաց
Հասարակություն

Մեղրիի թուզը չիր դարձավ, իրացման խնդիրը մնաց

https://youtu.be/F6ZHg6Ueufg Ինչպես խափանվեցին մթերողների պլանները Նախորդ տարիներին Մեղրիի թուզը հիմնականում արտահանվում էր Ռուսաստան։ Այս սեզոնին արտահանման խափանումը դժվար դրության մեջ ...

Սեպտեմբեր 27, 2026
Գորիսից դեպի տեխնոլոգիական աշխարհ
Հասարակություն

Գորիսից դեպի տեխնոլոգիական աշխարհ

«Zealous» ծրագրային ապահովման մշակման ընկերությունը նշել է իր հիմնադրման 14 ամյակը, որը նշանավորվել է ընկերության նորակառույց շենքի բացման արարողությամբ։ https://youtu.be/tMJ2CEWsi3Q ...

Սեպտեմբեր 24, 2026
Նպաստից դեպի զբաղվածություն․ ինչպես է գործում անապահովության գնահատման նոր համակարգը
Փոդքասթ

Նպաստից դեպի զբաղվածություն․ ինչպես է գործում անապահովության գնահատման նոր համակարգը

https://open.spotify.com/episode/1uHHbVzRmTamaHhqzTPt1y?si=m1mYwO1QRia3agXwSDNwlg   «Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ...

Սեպտեմբեր 23, 2026
Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.