Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Զբոսաշրջային փոքր ընկերություններն աջակցություն են ակնկալում

Գորիսի առուները, ցայտաղբյուրները գրավում են զբոսաշրջիկներին, բայց ներդրումների կարիք կա, որպեսզի դրանք հասանելի դառնան հյուրընկալվողներին

by mediapoint
Օգոստոս 15, 2021
0

Վերջին տարիներին  զբոսաշրջությունը Գորիսում դարձել էր բնակչության զբաղվածության ապահովման միջոցներից մեկը։ Նկատելի էր, որ այն կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում մարդկանց բարեկեցության բարելավման գործում։ Սակայն համավարակի, ապա նաև սեպտեմբերին մեկնարկած արցախյան պատերազմի պատճառով, ինչպես տնտեսության, այնպես էլ զբոսաշրջության ոլորտում, ճգնաժամ սկսվեց: Առավել տուժեցին զբոսաշրջային փոքր կառույցները, մասնավորապես, հյուրատները։

Գորիս քաղաքի «Հայի տուն» հյուրատան սեփականատիրոջ Ժիրայր Դալլաքյանի խոսքով համավարակի սահմանափակումների ընթացքում ամրագրումների 80 տոկոսը չեղարկվեց, մյուսները գրանցումները տեղափոխեցին աշնանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արցախյան պատերազմի օրերին հյուրատանն ապրում էին զինվորականներ և Արցախից տեղահանվածներ: Ընդհանուր հաշվով 12 արցախցի է մնացել հյուրատանը: Կառավարության կողմից  որպես աջակցություն երկու անգամ ստացել է միանվագ դրամական օգնություն՝ 68հազար դրամ, ինչպես նաև երկու ամսվա կոմունալ վճարների գումարները։

Ժիրայրի խոսքով 2020 թվականին զարգացել էր ներքին տուրիզմը, հյուրերը հիմնականում հայեր էին: Նշում է, որ այժմ ռուս զբոսաշրջիկների են հյուրընկալում, և ուզում է հյուրատան կից այգում ձևափոխություններ անել նոր նստարաններ տեղադրել,  այնպիսի աքսեսուարներ ներդնել, որոնք կհետաքրքրեն հյուրերին, ավելի հարմարավետ պայմաններ կապահովեն։

 

«Որպեսզի կարողանանք այս ճգնաժամից դուրս գալ, լավ կլինի, որ կառավարությունը միջոցներ գտնի՝ աջակցելու փոքր բիզնեսին, որպեսզի փոխհատուցենք վարկային միջոցները, որոնք ներգրավել էինք բիզնեսը զարգացնելու նպատակով»,- ասում է Ժիրայրը:

Նա մտադրություն ունի երկրի տնտեսական վիճակի կայունացման դեպքում նոր հյուրատներ բացել նաև Սիսիանում, Շամշադինում: Նրա խոսքով նշված քաղաքներում չկան համապատասխան հյուրատներ, և այնտեղ կառուցելով կարող է զբոսաշրջությունը զարգացնել:

 

 

 

 

«Անդրանիկ» հյուրատունը ավելի մեծացնելու և բիզնեսը զարգացնելու նպատակով 2020 թվականին  հյուրատանը կից նոր շենք կառուցեցի։ Շինարարությունն ավարտվեց մարտին, բայց համավարակի պատճառով մինչ այժմ այն չի շահագործվում: 40-50հազար դոլարի ներդրում եմ արել»,- ասում է սեփականատեր Անդրանիկը: Նա նաև հավելում է, որ շատ էին գրանցումները, բայց վիրուսի պատճառով վախենում էին հյուրընկալել: Գորիսում դեռևս համավարակը տարածված չէր, սակայն ապահովության նկատառումներով փակեցինք հյուրատունը։ Հիմա էլ հյուրատունը չի գործում, բայց այս անգամ՝ հյուրեր չունենալու պատճառով:

«Արեգակ» հյուրատան հիմնադիր Մարիետա Սևումյանը պատմում է, որ երբ հյուրատունը չէր գործում, սկսեց զբաղվել խմորեղեններ պատրաստելով, ինչպես նաև զուգահեռ մեղվաբուծությամբ: Հիմա արդեն հյուրեր ունեն, հիմնականում ռուսներ  են:

Հյուրերի մեջ ավելի շատ հետաքրքրություններ առաջացնելու համար նա պատմում է քաղաքի մշակույթի մասին, ցույց է տալիս  հին Գորիսի քարանձավները: Նրանց տանում է լավաշի փուռ, պատմում, թե ինչպես են թխում հայկական ավանդական լավաշը:

«Ցույց եմ տալիս  անգամ, թե մեր խմելու ջուրն ինչպես է սարերից գալիս,  այնպիսի պատմություններ եմ պատմում, որոնք մեր տարածաշրջանի առանձնահատկություններն են, օրինակ ցայտաղբյուրները, փողոցների երկայնքով հոսող առուները և դրանք հետաքրքրում են նրանց»,- ասում է Մարիետան:

Քաղաքում արդեն կան զբոսաշրջիկներ, բայց նախընտրում են գնալ մեծ հյուրանոցներում մնալ,  սնվել ռեստորաններում, քան՝ մնալ հյուրատանը,- ասում է «Center» հյուրատան սեփականատեր  Սիլվա Խերունցը:

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
Uncategorized

Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղեկացված քաղաքացիական մասնակցություն Սյունիքում» ծրագրի  քննարկման հեթական հասցեն Քաջարան համայնքն էր։ Չնայած քաղաքի ...

Մայիս 15, 2026
Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
Հոդվածներ

Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

https://www.youtube.com/watch?v=Aq-rvzvFfDI Հայաստանի գրողների միության Սյունիքի մարզային բաժանմունքը հիմնադրվել է տասնամյակներ առաջ։ Մասնաճյուղը նպատակ ունի բացահայտել սկսնակ և արդեն փորձ ունեցող ...

Մայիս 11, 2026
Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
Հոդվածներ

Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

Հայրենական Մեծ պատերազմը մարդկության պատմության ամենածանր ու ողբերգական էջերից մեկն է՝ լի մարդկային անասելի ապրումներով ու փորձություններով։ Այսօր, երբ պատերազմի ...

Մայիս 9, 2026
«Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».
Հոդվածներ

«Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».

  Շուշան Միրումյան, Հայ-ֆրանսիական վերականգնողական կենտրոնի համակարգող Զրույց՝ ցավից դեպի պատասխանատվություն գնացող մարդու մասին         Դուք հաճախ ...

Մայիս 8, 2026
Անվտանգություն, ժողովրդավարություն և չբարձրաձայնված մարտահրավերներ․ԳորիսԼԱԲ-ի հանրային քննարկումը սահմանամերձ Կոռնիձորում
Իրազեկում

Անվտանգություն, ժողովրդավարություն և չբարձրաձայնված մարտահրավերներ․ԳորիսԼԱԲ-ի հանրային քննարկումը սահմանամերձ Կոռնիձորում

Աապրիլի 27-ին «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն հերթական հանրային քննարկումն անցկացրեց Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանամերձ Կոռնիձոր բնակավայրում։ Քննարկման թեման ...

Մայիս 5, 2026
mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».
    Հոդվածներ

    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».

    Մայիս 8, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.