Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Զբոսաշրջային փոքր ընկերություններն աջակցություն են ակնկալում

Գորիսի առուները, ցայտաղբյուրները գրավում են զբոսաշրջիկներին, բայց ներդրումների կարիք կա, որպեսզի դրանք հասանելի դառնան հյուրընկալվողներին

by mediapoint
Օգոստոս 15, 2021
0

Վերջին տարիներին  զբոսաշրջությունը Գորիսում դարձել էր բնակչության զբաղվածության ապահովման միջոցներից մեկը։ Նկատելի էր, որ այն կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում մարդկանց բարեկեցության բարելավման գործում։ Սակայն համավարակի, ապա նաև սեպտեմբերին մեկնարկած արցախյան պատերազմի պատճառով, ինչպես տնտեսության, այնպես էլ զբոսաշրջության ոլորտում, ճգնաժամ սկսվեց: Առավել տուժեցին զբոսաշրջային փոքր կառույցները, մասնավորապես, հյուրատները։

Գորիս քաղաքի «Հայի տուն» հյուրատան սեփականատիրոջ Ժիրայր Դալլաքյանի խոսքով համավարակի սահմանափակումների ընթացքում ամրագրումների 80 տոկոսը չեղարկվեց, մյուսները գրանցումները տեղափոխեցին աշնանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արցախյան պատերազմի օրերին հյուրատանն ապրում էին զինվորականներ և Արցախից տեղահանվածներ: Ընդհանուր հաշվով 12 արցախցի է մնացել հյուրատանը: Կառավարության կողմից  որպես աջակցություն երկու անգամ ստացել է միանվագ դրամական օգնություն՝ 68հազար դրամ, ինչպես նաև երկու ամսվա կոմունալ վճարների գումարները։

Ժիրայրի խոսքով 2020 թվականին զարգացել էր ներքին տուրիզմը, հյուրերը հիմնականում հայեր էին: Նշում է, որ այժմ ռուս զբոսաշրջիկների են հյուրընկալում, և ուզում է հյուրատան կից այգում ձևափոխություններ անել նոր նստարաններ տեղադրել,  այնպիսի աքսեսուարներ ներդնել, որոնք կհետաքրքրեն հյուրերին, ավելի հարմարավետ պայմաններ կապահովեն։

 

«Որպեսզի կարողանանք այս ճգնաժամից դուրս գալ, լավ կլինի, որ կառավարությունը միջոցներ գտնի՝ աջակցելու փոքր բիզնեսին, որպեսզի փոխհատուցենք վարկային միջոցները, որոնք ներգրավել էինք բիզնեսը զարգացնելու նպատակով»,- ասում է Ժիրայրը:

Նա մտադրություն ունի երկրի տնտեսական վիճակի կայունացման դեպքում նոր հյուրատներ բացել նաև Սիսիանում, Շամշադինում: Նրա խոսքով նշված քաղաքներում չկան համապատասխան հյուրատներ, և այնտեղ կառուցելով կարող է զբոսաշրջությունը զարգացնել:

 

 

 

 

«Անդրանիկ» հյուրատունը ավելի մեծացնելու և բիզնեսը զարգացնելու նպատակով 2020 թվականին  հյուրատանը կից նոր շենք կառուցեցի։ Շինարարությունն ավարտվեց մարտին, բայց համավարակի պատճառով մինչ այժմ այն չի շահագործվում: 40-50հազար դոլարի ներդրում եմ արել»,- ասում է սեփականատեր Անդրանիկը: Նա նաև հավելում է, որ շատ էին գրանցումները, բայց վիրուսի պատճառով վախենում էին հյուրընկալել: Գորիսում դեռևս համավարակը տարածված չէր, սակայն ապահովության նկատառումներով փակեցինք հյուրատունը։ Հիմա էլ հյուրատունը չի գործում, բայց այս անգամ՝ հյուրեր չունենալու պատճառով:

«Արեգակ» հյուրատան հիմնադիր Մարիետա Սևումյանը պատմում է, որ երբ հյուրատունը չէր գործում, սկսեց զբաղվել խմորեղեններ պատրաստելով, ինչպես նաև զուգահեռ մեղվաբուծությամբ: Հիմա արդեն հյուրեր ունեն, հիմնականում ռուսներ  են:

Հյուրերի մեջ ավելի շատ հետաքրքրություններ առաջացնելու համար նա պատմում է քաղաքի մշակույթի մասին, ցույց է տալիս  հին Գորիսի քարանձավները: Նրանց տանում է լավաշի փուռ, պատմում, թե ինչպես են թխում հայկական ավանդական լավաշը:

«Ցույց եմ տալիս  անգամ, թե մեր խմելու ջուրն ինչպես է սարերից գալիս,  այնպիսի պատմություններ եմ պատմում, որոնք մեր տարածաշրջանի առանձնահատկություններն են, օրինակ ցայտաղբյուրները, փողոցների երկայնքով հոսող առուները և դրանք հետաքրքրում են նրանց»,- ասում է Մարիետան:

Քաղաքում արդեն կան զբոսաշրջիկներ, բայց նախընտրում են գնալ մեծ հյուրանոցներում մնալ,  սնվել ռեստորաններում, քան՝ մնալ հյուրատանը,- ասում է «Center» հյուրատան սեփականատեր  Սիլվա Խերունցը:

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը
Գորիս

Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում հիմնադրվել է1992 թվականին։ Կազմակերպությունն ունի 4 կենտրոն, որոնք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում ...

Հոկտեմբեր 1, 2026
Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով
Գորիս

Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

«Յուրաքանչյուր երեխա արժանի է իր հնարավորությունները լիարժեք իրացնելու» գաղափարի շուրջ կազմակերպված միջոցառումը համախմբել է կրթության ոլորտի պատասխանատուների, ՀՀ կրթության տեսչական ...

Սեպտեմբեր 29, 2026
Մեղրիի թուզը չիր դարձավ, իրացման խնդիրը մնաց
Հասարակություն

Մեղրիի թուզը չիր դարձավ, իրացման խնդիրը մնաց

https://youtu.be/F6ZHg6Ueufg Ինչպես խափանվեցին մթերողների պլանները Նախորդ տարիներին Մեղրիի թուզը հիմնականում արտահանվում էր Ռուսաստան։ Այս սեզոնին արտահանման խափանումը դժվար դրության մեջ ...

Սեպտեմբեր 27, 2026
Գորիսից դեպի տեխնոլոգիական աշխարհ
Հասարակություն

Գորիսից դեպի տեխնոլոգիական աշխարհ

«Zealous» ծրագրային ապահովման մշակման ընկերությունը նշել է իր հիմնադրման 14 ամյակը, որը նշանավորվել է ընկերության նորակառույց շենքի բացման արարողությամբ։ https://youtu.be/tMJ2CEWsi3Q ...

Սեպտեմբեր 24, 2026
Նպաստից դեպի զբաղվածություն․ ինչպես է գործում անապահովության գնահատման նոր համակարգը
Փոդքասթ

Նպաստից դեպի զբաղվածություն․ ինչպես է գործում անապահովության գնահատման նոր համակարգը

https://open.spotify.com/episode/1uHHbVzRmTamaHhqzTPt1y?si=m1mYwO1QRia3agXwSDNwlg   «Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ...

Սեպտեմբեր 23, 2026
mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.