Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Բարեգործությունը պատերազմ չի ճանաչում

by Քրիստինե Հայրապետյան
Օգոստոս 16, 2021
0

Սյուզին անտուն է, Գորիսում շատերն են դեմքով ճանաչում նրան։ Երկար ժամանակ է, ինչ կինն օգտվում է  բարեգործական ճաշարանից։ Ճաշի ժամը մոտենում էր, մի կողմ քաշված՝ ապուրի ամանը ձեռքին լուռ սպասում էր իր հերթին։ Դժվարությամբ է մտաբերում, թե երբանից է սկսել օգտվել, ասում է․ «Շուտվանից եմ  է՜ ստեղ գալիս»։ Շորին ձորից, որը քաղաքից մի քանի կիլոմետր հեռու է և որտեղ պատսպարվում է, ամեն օր՝բացի շաբաթ ու կիրակիից, ընդմիջմանը հասնում է բարեգործական  ճաշարան։

Համավարակով պայմանավորված, մեկ տարուց ավելի է, ինչ ճաշարանի այցելուները սնվում են ոչ թե ճաշարանի ներսում, այլ ստանում են իրենց բաժինն ու տուն տանում։

76– ամյա միայնակ ապրող կինը՝ Հասմիկը, նույնպես եկել էր իր բաժին ճաշը տանելու․ասում է՝ չորս–հինգ տարի է, ինչ օգտվում է ճաշարանից ու գոհ է։

Գորիսի բարեգործական ճաշարանը սկսել է գործել 1991թվականից, ֆրանսահայ բարերարների աջակցությամբ։ Ճաշարանի տնօրեն  Կարինե Ավետիսյանի խոսքով՝ սկզբում  գորիսեցիների համար անսովոր էր, իսկ հետո դժվարությամբ սկսեցին այցելել նաև տեղացիներ, ովքեր սոցիալապես անապահով են։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին Գորիսում շատ էին տեղահանված արցախցիները, և բարեգործական ճաշարանի այցելուների մեծ մասը հենց իրենք էին։ «Ժամանակին շուրջ 200 այցելու ունեինք, մեծ մասն Արցախից տեղահանվածներ»,– ասում է Կարինեն։

Տնօրենը պատմում է, որ տարեցտարի այցելուների թիվը նվազեց, որովհետև տեղահանվածների զգալի մասը այլ բնակավայրեր էին տեղափոխվել։

Չնայած Արցախյան առաջին պատերազմի դժվարություններին, ճաշարանը մշտապես  գործել է, սննդով ապահովել բազմազավակ ընտանիքներին, միայնակ ծերերին ու տեղահանվածներին։

«Պատերազմի տարիներին մենք շատ խնդիրներ ունեինք՝ հատկապես ջրի, էլեկտրաէներգիայի, և  պարբերաբար հովհարային անջատումներ էին լինում։ Երբ  օրվա մեջ մեկ ժամ հոսանք էինք ունենում, ինչքան հասցնում՝ պատրաստում էինք ճաշը, իսկ հետո, շարունակում էինք օջախի վրա եփել։ Տարիներ շարունակ այդպիսի պայմաններում ենք աշխատել»,–պատմում է տիկին Ավետիսյանը։ Տեղահանվածներին աջակցել են նաև արցախյան երկրորդ պատերազմի օրերին, կարիքավորներին ապահովել սննդով, սակայն միայն բարեգործական միջոցներով լայնածավալ աջակցություն կազմակերպել հնարավոր չէ։

Այժմ Գորիսի բարեգործական ճաշարանն ունի 70 շահառու, որոնցից ամենատարեցը՝ 90, իսկ ամենաերիտասարդը՝11 տարեկան է։

Վերջին հինգ տարիներին  ճաշարանը գործում է «Կամրջակ» բարեգործական կազմակերպության աջակցությամբ։ Տնօրենի խոսքով՝ կազմակերպությունն ընդամենը 70 շահառուի է աջակցում։ Ցավում է, որ ստիպված են եղել աշխատակիցներ կրճատել։

«Երեսուն տարվա մեջ միայն վեց ամիս չենք աշխատել։ Ճաշարանի շենքը սեփականաշնորհելու գումար չունեինք, միայն այդ վեց ամսվա՝ չաշխատելու այդյունքում գումարը հավաքվեց ու կարողացանք գնել այն»,–ասում է Կարինեն։

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
Ընթացիկ

Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն 2025․ օգոստոսից իրականացնում էր «Անապահովության գնահատման նոր համակարգի ներառականության խթանում՝ մասնակցային և հետազոտահեն շահապաշտպանության և ...

Փետրվար 3, 2026
Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
Հոդվածներ

Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար գյուղում կյանքն այժմ բաժանվում է երկու փուլի՝ ճանապարհից առաջ և հետո։ Տասնամյակների սպասումից հետո 2025 ...

Հունվար 31, 2026
Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
Գորիս

Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

https://www.youtube.com/watch?v=WFcPQc6d6IA Հայաստանում փոխվում է ընտանիքների անապահովության գնահատման կարգը։ «Փարոս» անունով հայտնի նախկին  համակարգը, որը գործում էր 90-ականներից, փոխարինվում է նոր՝ ...

Հունվար 29, 2026
Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
Իրազեկում

Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

Բրեժնեւի ժամանակ էնքան ձանձրալի էր, որ լճացում ասում էին՝ լճացում, լճացում, միշտ ասում էի՝ տեսնես, որ Բրեժնեւը չլինի, հետո ինչ ...

Հունվար 22, 2026
Ժամը 9-ի դրությամը ՀՀ ճանապարհները անցանելի են
Իրազեկում

Ժամը 9-ի դրությամը ՀՀ ճանապարհները անցանելի են

Հունվարի 20-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում ...

Հունվար 20, 2026

 

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.