Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Հոգեբանի մասնագիտությամբ կարուձև սիրող ֆերմերը

by Քրիստինե Հայրապետյան
Օգոստոս 16, 2021
0

«Մարդկանց թվում է, թե կենդանիները ոչինչ չեն հասկանում, բայց ամեն ինչ զգում ու հասկանում են»,- ասում է Վարսենիկը և ցույց տալով գոմում կապած ցուլերից ամենախոշորին՝ ավելացնում․ «Այ էն ցուլիկը, երբ մի չարություն է անում՝ մոտ եմ գնում,  չեմ խփում, բայց հասկանում է, որ մի բան այն չի արել ու հետ է քաշվում»։


Վարսենիկը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում է ապրում, հայրը Խորհրդային Միության սոցիալիստական աշխատանքի հերոս էր։ Հոր մահից հետո ինքն է տնօրինում ընտանիքի բիզնեսը՝ անասնապահական ֆերման։ «Հորս կենդանության օրոք էլ միշտ նրա հետ ֆերմա էի գալիս։ Նրանից  սովորել եմ, թե  ինչպես պետք է վարվել կենդանիների հետ , խնամել, կերակրել, մնացածն էլ աշխատանքի մեջ եմ սովորել»,- ասում է երիտասարդ աղջիկը։  Խոստովանում է, որ աշխատանքը ծանր է, ֆիզիկական գործերում տնեցիներն էլ են օգնում, բայց հիմնականում ինքն է անում։ Վարսենիկը մասնագիտությամբ հոգեբան է, ավարտել է Խ․Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը հիմա էլ սովորում է Ագրարային համալսարանում՝ անասնաբույժի մասնագիտություն։

«Չեմ հիշում ինչի մասին եմ երազել, բայց հաստատ երբևէ չեմ մտածել ֆերմեր դառնալու մասին, ուղղակի հանգամանքների բերումով էդպես ստացվեց»,–ասում է Վարսենիկը և ավելացնում, որ իր աշխատանքի առավելությունն այն է, որ ինքը, որպես կին ֆերմեր՝ եզակի է Գորիսի տարածաշրջանում։ Արդեն 6-7 տարի է, ինչ նա զբաղվում է ֆերմերային տնտեսությամբ․ֆերմայում 120 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա։

 Անասնագոմը, որը գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է,  երկու տարի է, ինչ գնել են։ Մտադիր է ավելացնել անասունների գլխաքանակը և ֆերմային կից կաթնամթերքի վերամշակման արտադրամաս հիմնադրել։ Մսի ու կաթի իրացման խնդիր, ինչպես ինքն է նշում՝ չկա, կաթը հանձնում է պանիր արտադրող ձեռնարկություններին, իսկ միսը՝ մսի վաճառքով զբաղվողներն են տանում։ Պատերազմից հետո դժվարությունները շատացել են։ Արոտավայրերի, անասնակերի լուրջ խնդիր կա, անասնակերը թանկացել է, իսկ կաթնամթերքի ու մսի գինն անփոփոխ մնացել։  Ֆերմերի խոսքով, եթե իրավիճակը չփոխվի, հնարավոր է՝ մարդիկ այլևս չցանկանան անասնապահությամբ զբաղվել։

Երկու տարի առաջ ընտանեկան  այլ  բիզնես ունեին՝ պահածոների արտադրությամբ էին զբաղվում՝ մուրաբաներ, կոմպոտներ, թթուներ պատրաստում, արտահանում էին Ռուսաստան։ Վարսենիկի խոսքով՝ պլանավորել էին արտահանման ծավալները մեծացնել նաև այլ երկրներում, սակայն սկզբից  համավարակը, հետո էլ՝ պատերազմը, պլանները կիսատ թողեցին։

Արդեն երեք տարի է, ինչ ղեկավարում է Խնձորեսկի «ՔԱՐԴ Ագրոսերվիս»  գյուղատնտեսական և անասնաբուժական կենտրոնը․ այն զբաղվում է գյուղատնտեսական ապրանքների առևտրով, տեխնիկական աջակցություն է տրամադրում, խորհրդատվական ծառայություններ։ Կենտրոնն այժմ դարձել է «ՔԱՐԴ Ագրոկրեդիտ», այսինքն վարկային ուղղվածություն ունի։ Կենտրոնում անասնակերը ներմուծվում է Վրաստանից, սակայն ղեկավարի խոսքով՝ թեև այն  որակապես բարձր է, սակայն ոչ բոլոր գյուղացիական տնտեսությունների  համար է հասանելի, և հիմնականում ձեռք են բերում խոզերի մսատվությունը բարձրացնելու համար։

Օրական 14-16 ժամ աշխատում է Վարսենիկը,  ազատ ժամանակ է ունենում՝  սիրում է խոհանոցում համեղ մի բան պատրաստել և ինչպես ինքն է ասում՝ կարոտում է այդ օրերը։ «Կարուձևով էլ եմ սիրում զբաղվել, տորթերի, ծաղիկների ձևավորմամբ ու առհասարակ, ինչով կարողանում՝ զբաղվում եմ, բայց ծանրաբեռնվածությանս պատճառով՝ նախասիրություններս հետին պլան են մղվել»։ Ասում է նաև, որ միակ երազանքն այն է, որ այլևս պատերազմ չլինի։

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

 

 

Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում
Հոդվածներ

Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

https://youtu.be/rixVN6XVkcU?si=Bym8w7uU2R84iq0Q Վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակել էր Հայաստանից ծաղիկների ներմուծումը՝ հայտարարելով դրանցում հաճախակի հայտնաբերվող կարանտինային հիվանդությունների մասին։ ՌԴ-ի կիրառած սահմանափակումները դժգոհություն ...

Օգոստոս 14, 2026
Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում
Հոդվածներ

Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

Վահագնի ձեռքում  փեթակից նոր հանված մեղրամոմով մեղրը գեղեցիկ կտորների է վերածվում, որ նախ հյուրասիրի, հետո ինքը համտեսի սեփական աշխատանքի պտուղները: ...

Օգոստոս 13, 2026
Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով
Գորիս

Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի 2026 թվականի օգոստոսի 3-ի թիվ 364Ա որոշմամբ՝ Գորիս համայնքում 2026 թվականի հոկտեմբերի 25-ին նշանակվել են ավագանու ...

Օգոստոս 13, 2026
Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ի՞նչ է փոխվել Գորիսի գյուղմթերքի շուկայում
Տեսանյութեր

Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ի՞նչ է փոխվել Գորիսի գյուղմթերքի շուկայում

2026 թվականի հունիսի սկզբից Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը մի քանի փուլով սահմանափակումներ մտցրեց Հայաստանից ներմուծվող մի շարք գյուղմթերքի նկատմամբ՝ ...

Օգոստոս 10, 2026
Հին Խնձորեսկում բարեկարգվել է 5.4 կմ երկարությամբ քայլարշավային արահետ
Համայնք

Հին Խնձորեսկում բարեկարգվել է 5.4 կմ երկարությամբ քայլարշավային արահետ

Հին Խնձորեսկ պատմամշակութային արգելոցի տարածքում ավարտին են մոտեցել «Հողի արձագանքներ» ծրագրով նախատեսված աշխատանքները։ Ծրագրի շրջանակում բարեկարգվել և գծանշվել է 5.4 ...

Օգոստոս 5, 2026

 

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.