Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Հոգեբանի մասնագիտությամբ կարուձև սիրող ֆերմերը

by Քրիստինե Հայրապետյան
Օգոստոս 16, 2021
0

«Մարդկանց թվում է, թե կենդանիները ոչինչ չեն հասկանում, բայց ամեն ինչ զգում ու հասկանում են»,- ասում է Վարսենիկը և ցույց տալով գոմում կապած ցուլերից ամենախոշորին՝ ավելացնում․ «Այ էն ցուլիկը, երբ մի չարություն է անում՝ մոտ եմ գնում,  չեմ խփում, բայց հասկանում է, որ մի բան այն չի արել ու հետ է քաշվում»։


Վարսենիկը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում է ապրում, հայրը Խորհրդային Միության սոցիալիստական աշխատանքի հերոս էր։ Հոր մահից հետո ինքն է տնօրինում ընտանիքի բիզնեսը՝ անասնապահական ֆերման։ «Հորս կենդանության օրոք էլ միշտ նրա հետ ֆերմա էի գալիս։ Նրանից  սովորել եմ, թե  ինչպես պետք է վարվել կենդանիների հետ , խնամել, կերակրել, մնացածն էլ աշխատանքի մեջ եմ սովորել»,- ասում է երիտասարդ աղջիկը։  Խոստովանում է, որ աշխատանքը ծանր է, ֆիզիկական գործերում տնեցիներն էլ են օգնում, բայց հիմնականում ինքն է անում։ Վարսենիկը մասնագիտությամբ հոգեբան է, ավարտել է Խ․Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը հիմա էլ սովորում է Ագրարային համալսարանում՝ անասնաբույժի մասնագիտություն։

«Չեմ հիշում ինչի մասին եմ երազել, բայց հաստատ երբևէ չեմ մտածել ֆերմեր դառնալու մասին, ուղղակի հանգամանքների բերումով էդպես ստացվեց»,–ասում է Վարսենիկը և ավելացնում, որ իր աշխատանքի առավելությունն այն է, որ ինքը, որպես կին ֆերմեր՝ եզակի է Գորիսի տարածաշրջանում։ Արդեն 6-7 տարի է, ինչ նա զբաղվում է ֆերմերային տնտեսությամբ․ֆերմայում 120 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա։

 Անասնագոմը, որը գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է,  երկու տարի է, ինչ գնել են։ Մտադիր է ավելացնել անասունների գլխաքանակը և ֆերմային կից կաթնամթերքի վերամշակման արտադրամաս հիմնադրել։ Մսի ու կաթի իրացման խնդիր, ինչպես ինքն է նշում՝ չկա, կաթը հանձնում է պանիր արտադրող ձեռնարկություններին, իսկ միսը՝ մսի վաճառքով զբաղվողներն են տանում։ Պատերազմից հետո դժվարությունները շատացել են։ Արոտավայրերի, անասնակերի լուրջ խնդիր կա, անասնակերը թանկացել է, իսկ կաթնամթերքի ու մսի գինն անփոփոխ մնացել։  Ֆերմերի խոսքով, եթե իրավիճակը չփոխվի, հնարավոր է՝ մարդիկ այլևս չցանկանան անասնապահությամբ զբաղվել։

Երկու տարի առաջ ընտանեկան  այլ  բիզնես ունեին՝ պահածոների արտադրությամբ էին զբաղվում՝ մուրաբաներ, կոմպոտներ, թթուներ պատրաստում, արտահանում էին Ռուսաստան։ Վարսենիկի խոսքով՝ պլանավորել էին արտահանման ծավալները մեծացնել նաև այլ երկրներում, սակայն սկզբից  համավարակը, հետո էլ՝ պատերազմը, պլանները կիսատ թողեցին։

Արդեն երեք տարի է, ինչ ղեկավարում է Խնձորեսկի «ՔԱՐԴ Ագրոսերվիս»  գյուղատնտեսական և անասնաբուժական կենտրոնը․ այն զբաղվում է գյուղատնտեսական ապրանքների առևտրով, տեխնիկական աջակցություն է տրամադրում, խորհրդատվական ծառայություններ։ Կենտրոնն այժմ դարձել է «ՔԱՐԴ Ագրոկրեդիտ», այսինքն վարկային ուղղվածություն ունի։ Կենտրոնում անասնակերը ներմուծվում է Վրաստանից, սակայն ղեկավարի խոսքով՝ թեև այն  որակապես բարձր է, սակայն ոչ բոլոր գյուղացիական տնտեսությունների  համար է հասանելի, և հիմնականում ձեռք են բերում խոզերի մսատվությունը բարձրացնելու համար։

Օրական 14-16 ժամ աշխատում է Վարսենիկը,  ազատ ժամանակ է ունենում՝  սիրում է խոհանոցում համեղ մի բան պատրաստել և ինչպես ինքն է ասում՝ կարոտում է այդ օրերը։ «Կարուձևով էլ եմ սիրում զբաղվել, տորթերի, ծաղիկների ձևավորմամբ ու առհասարակ, ինչով կարողանում՝ զբաղվում եմ, բայց ծանրաբեռնվածությանս պատճառով՝ նախասիրություններս հետին պլան են մղվել»։ Ասում է նաև, որ միակ երազանքն այն է, որ այլևս պատերազմ չլինի։

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

 

 

Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը
Գորիս

Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում հիմնադրվել է1992 թվականին։ Կազմակերպությունն ունի 4 կենտրոն, որոնք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում ...

Հոկտեմբեր 1, 2026
Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով
Գորիս

Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

«Յուրաքանչյուր երեխա արժանի է իր հնարավորությունները լիարժեք իրացնելու» գաղափարի շուրջ կազմակերպված միջոցառումը համախմբել է կրթության ոլորտի պատասխանատուների, ՀՀ կրթության տեսչական ...

Սեպտեմբեր 29, 2026
Մեղրիի թուզը չիր դարձավ, իրացման խնդիրը մնաց
Հասարակություն

Մեղրիի թուզը չիր դարձավ, իրացման խնդիրը մնաց

https://youtu.be/F6ZHg6Ueufg Ինչպես խափանվեցին մթերողների պլանները Նախորդ տարիներին Մեղրիի թուզը հիմնականում արտահանվում էր Ռուսաստան։ Այս սեզոնին արտահանման խափանումը դժվար դրության մեջ ...

Սեպտեմբեր 27, 2026
Գորիսից դեպի տեխնոլոգիական աշխարհ
Հասարակություն

Գորիսից դեպի տեխնոլոգիական աշխարհ

«Zealous» ծրագրային ապահովման մշակման ընկերությունը նշել է իր հիմնադրման 14 ամյակը, որը նշանավորվել է ընկերության նորակառույց շենքի բացման արարողությամբ։ https://youtu.be/tMJ2CEWsi3Q ...

Սեպտեմբեր 24, 2026
Նպաստից դեպի զբաղվածություն․ ինչպես է գործում անապահովության գնահատման նոր համակարգը
Փոդքասթ

Նպաստից դեպի զբաղվածություն․ ինչպես է գործում անապահովության գնահատման նոր համակարգը

https://open.spotify.com/episode/1uHHbVzRmTamaHhqzTPt1y?si=m1mYwO1QRia3agXwSDNwlg   «Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ...

Սեպտեմբեր 23, 2026

 

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.