Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիսի ավագանու առաջին նիստում քննարկվել է խմբակցությունների ձևավորման հարցը

by Անահիտ Բաղդասարյան
Նոյեմբեր 10, 2021
0

Գորիս համայնքում տեղի ունեցավ համամասնական ընտրակարգով 2021 թվ․ հոկտեմբերի 17-ին ընտրված նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։  Ներկայացված օրակարգային հինգ հարցերից քննարկվեց մեկը։ Մյուս հարցերի հետաձգումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հոկտեմբերի 9-ին կայացած ավագանու համամասնական ընտրությունների արդյունքում մեծամասնություն կազմող «Առուշանյան դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող, համայնքի գործող ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից, ով գտնվում է անազատության մեջ, վավերացված անհրաժեշտ փաստաթղթերը դեռևս հասանելի չէին ավանգանու անդամներին։

Ավագանու անդամ, նախկին փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը շնորհավորեց Առուշ Առուշանյանին վերընտրվելու կապակցությամբ:

Չնայած «Տեղական Ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսվում է, որ նորընտիր ավագանու առաջին նիստը վարում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը. ովքեր ունեն խորհրդակցական ձայնի իրավունք, այնուամենայնիվ, նիստը վարեց  «Առուշանյաններ» դաշինքը ներկայացնող ավագանու անդամ Արմենուհի Սոնյանը։

Խոսնակը ներկայացրեց Գորիս համայնքի ավագանու նորընտիր կազմին, ըստ որի «Առուշ Առուշանյան» դաշինքից ավագանու կազմում ներառվել է 13,   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ յոթ և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանից՝ մեկ ավագանու անդամ:

Օրակարգային երկրորդ հարցը վերաբերում էր Գորիս համայնքի ավագանու խմբակցությունների ստեղծմանը։ Հարցի մասին զեկուցեց Գորիսի համայնքապետարանի գլխավոր մասնագետ Սուրիկ Ծատրյանը, ով ներկայացնելով ՏԻՄ օրենքի 66–րդ հոդվածը, նշեց, որ կուսակցությունները պետք է ստեղծեն խմբակցություններ, ըստ որի խմբակցությունը համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի տվյակները, որոնք նիստը վարողը հրապարակում է ավագանու առաջիկա նիստում:  Հիմք ընդունելով ՏԻՄ օրենքի 66–րդ հոդվածը և ՀՀ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հոկտեմբերի 17–ի 40ա որոշումը՝ զեկուցողը ներկայացրեց, որ ավագանին կարող է ստեղծել երեք խմբակցություն։

Օրակարգային հարցերից դուրս Մենուա Հովսեփյանը ներկայացրեց համայնքի գործող ղեկավարի կառավարման  տարիներին իրականացված տարբեր նախաձեռնություններ։

Ավագանու անդրանիկ նիստին մասնակցում էր նաև Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը, ով շնորհավորելով նորընտիր ավագանու կազմին, կոչ արեց «մի կողմ թողնել բոլոր ամբիցիաները, միավորվեն, մի բռունցք դառնան և անցնեն գործի, քանի որ համայնքում կան մի շարք խնդիրներ»։

Նոյեմբերի 10–ին, ժամը 16։00–ին նշանակվեց արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվեն օրակարգային մյուս հարցերը։

Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա
Հասարակություն

Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

https://open.spotify.com/episode/6FsZFZpTPUPXoxBgrozR1f?si=-TVbXM0nR3SESpN1G6-OZA «Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի՝ աղքատության գնահատման նոր համակարգին և առողջության համընդհանուր ապահովագրությանը նվիրված հատուկ շարքի հերթական թողարկման հյուրը «Առաքելություն ...

Հոկտեմբեր 3, 2026
Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը
Գորիս

Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում հիմնադրվել է1992 թվականին։ Կազմակերպությունն ունի 4 կենտրոն, որոնք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում ...

Հոկտեմբեր 1, 2026
Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով
Գորիս

Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

«Յուրաքանչյուր երեխա արժանի է իր հնարավորությունները լիարժեք իրացնելու» գաղափարի շուրջ կազմակերպված միջոցառումը համախմբել է կրթության ոլորտի պատասխանատուների, ՀՀ կրթության տեսչական ...

Սեպտեմբեր 29, 2026
Մեղրիի թուզը չիր դարձավ, իրացման խնդիրը մնաց
Հասարակություն

Մեղրիի թուզը չիր դարձավ, իրացման խնդիրը մնաց

https://youtu.be/F6ZHg6Ueufg Ինչպես խափանվեցին մթերողների պլանները Նախորդ տարիներին Մեղրիի թուզը հիմնականում արտահանվում էր Ռուսաստան։ Այս սեզոնին արտահանման խափանումը դժվար դրության մեջ ...

Սեպտեմբեր 27, 2026
Գորիսից դեպի տեխնոլոգիական աշխարհ
Հասարակություն

Գորիսից դեպի տեխնոլոգիական աշխարհ

«Zealous» ծրագրային ապահովման մշակման ընկերությունը նշել է իր հիմնադրման 14 ամյակը, որը նշանավորվել է ընկերության նորակառույց շենքի բացման արարողությամբ։ https://youtu.be/tMJ2CEWsi3Q ...

Սեպտեմբեր 24, 2026
Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Recent News

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Հոկտեմբեր 3, 2026
    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.